Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ՄԽ համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի բռնազավթված տարածքները դեօկուպացնելու համար․ մտավորականներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

80 մտավորական հայտարարություն են տարածել՝ կոչ անելով սատարել Արցախի ԱԺ-ում ընդունված  «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին․ «Ավելի քան 30 տարի առաջ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը)՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա խարսխված պետականության կերտմանը:

Անցած 34 տարիների ընթացքում արցախցիները ստեղծել են պետական կառավարման կենսունակ մարմիններ, անցկացրել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ և հիմնել ժողովրդավարական ինստիտուտներ։ Արցախը կայացած ինքնիշխան ժողովրդավարական պետություն է:

1991-1994 և 2016 և 2020 թվականերին Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան ուղեկցվել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացմամբ: Արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը բռնազավթված է, իսկ նրա բնակչությունը՝ հայրենազրկված: Արցախում Ադրբեջանը շարունակել է վաղուց որդեգրած ցեղասպանական իր ծրագիրը, որի նկատմամբ միջազգային հանրության լռությունը տարակուսանք է հարուցում:

Մեր բողոքի ձայնն ուղղելով միջազգային հանրությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատն ստանձնած կառույցներին՝ հայտարարում ենք, որ բռնազավթված տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Արցախի Հանրապետությանը, իսկ այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային արժեքները հայ ժողովրդի մշակույթի անբաժան մասն են:

Սատարելով Արցախի Ազգային ժողովին, 2022 թ. փետրվարի 18-ին նրա ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու նրա դրույթների ու նպատակների իրականացմանը՝ առավելագույնս օգտագործել հասարակական, իրավական և քաղաքական մեխանիզմները՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու և հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանություններին, հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանն զորավիգ լինել հայրենի հողում ազատ ապրելու արցախցիների իրավունքին, գործադրել հասարակական, իրավական և քաղաքական առավելագույն ջանքեր՝ ի կատարումն «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի իրագործման և հայրենազրկված քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելուն:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար:»

Հայտարարության տակ ստորագրել են

Բարսեղյան Վանյա - Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մարտիրոսյան Ռադիկ - ԳԱԱ ակադեմիկոս

Սուվարյան Յուրի - ԳԱԱ ակադեմիկոս

Աղալովյան Լենսեր - ԳԱԱ ակադեմիկոս

Կոստանյան Ռադիկ ԳԱԱ ակադեմիկոս

Թավադյան Լևոն - ԳԱԱ ակադեմիկոս

Մելքոնյան Աշոտ - ԳԱԱ ակադեմիկոս

Սաֆրաստյան Ռուբեն - ԳԱԱ ակադեմիկոս

Պողոսյան Գևորգ - ԳԱԱ ակադեմիկոս

Հարությունյան Ռուբեն - ԳԱԱ թղթակից անդամ

Մաթևոսյան Հրանտ - ԳԱԱ թղթակից անդամ

Իշխանյան Արթուր - ԳԱԱ թղթակից անդամ

Մանասյան Ալեքսանդր - ԳԱԱ թղթակից անդամ

Հախումյան Արսեն - ԳԱԱ թղթակից անդամ

Թավադյան Աշոտ - տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր

Աթայան Կամո - մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մելքումյան Միքայել  - տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր

Դանիելյան Գևորգ - իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

Հարությունյան Վաչագան - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ասլանյան Գագիկ - տնտեսգիտության թեկնածու, դոցենտ

Շեկյան Լենարդ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Պետրոսյան Սլավա - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու

Բալայան Կիմ – իրավաբան

Մինասյան Էդիկ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հայրունի Աշոտ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Շեկյան Համլետ – տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Իսկանդարյան Գոհար - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Զոհրաբյան Էդիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Գրիգորյան Հովիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Եղիազարյան Կարինե - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Գևորգյան Մարինե - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Ավետիսյան Արա - ԳԱԱ թղթակից անդամ

Աղասյան Արարատ - ԳԱԱ թղթակից անդամ

Ասատրյան Աննա - արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Շահինյան Սմբատ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Չիթչյան Ռոբերտ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ

Հարությունյան Արկադի – քիմիական գիտ. թեկնածու

Գևորգյան Տիգրան - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Սահակյան Վարդան - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու

Էվոյան Գագիկ – ՏՏ ոլորտի առաջատար մասնագետ

Գալստյան Վովա

Սարգսյան Ջեմմա

Մաթոսյան Ռիմա – փաստաբան, իրավախորհրդատու

Գալոյան Ասյա - բանասեր

Հարությունյան Ալվինա – ֆիզիկոս –ինժիներ

Գասպարյան Վահան – բանասիրական գիտ. թեկնածու

Աբրոյան Արմեն – ճարտարապետույան թեկնածու

Կարապետյան Բակուր – գրող հրապարակախոս

Արիստակեսյան Կարեն – բանասեր

Գևորգյան Գևորգ – ռազմական գործիչ

Գրիգորյան Գրիգոր – պահեստազորի գնդապետ

Եգորյան Նորայր – պահեստազորի փոխգնդապետ

Պողոսյան Վլադիմիր

Պողոսյան Արթուր - իրավաբան

Հովակիմյան Ռաֆայել – հիմնադրամի նախագահ

Սարգսյան Ջիվան – դերասան

Բարսեղյան Մարտին - փաստաբան

Մամիկոնյան Սերեյ – բժիշկ

Առաքելյան Սեյրան – պատմաբան

Պողոսյան Աշխունջ - պատմական գիտ. թեկնածու

Մանուկյան Մանուկ – տնտեսգետ

Ղուկասյան Կարեն – տնտեսագետ

Հաջյան Վրեժ – պատմաբան

Խդրյան Կարեն – իրավաբան

Լալայան Հովհանես - պահեստազորի գնդապետ

Հայրապետյան Ավետ – պատմաբան

Հակոբյան Նորայր – իրավաբանական գիտ. թեկնածու, փաստաբան

Թաթոյան Ռուսլան – լրագրող

Աղայան Աննա – փիլիսոփա

Առուշանյան Ալբերտ  

Ավագյան Նելլի – բանասեր

Խոյեցյան Աշոտ – ֆիննանսիստ

Ղահրամանյան Սլավիկ – գործարար

Հակոբյան Աստղիկ – երկրաբան

Մինասյան Կարեն – իրավաբան

Նավասրդյան Գարիկ – իրավաբան

Բարսեղյան Աղասի – բանասեր (օտար լեզուների մասնագետ)

Խաչատրյան Խորեն – ֆիզիկոս

Ղևոնդյան Վահրամ – շինարար

Հովսեփյան Արթուր – շինարար

 

Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ»։

Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»
Ամենադիտված