Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Արաբական երկրներ՝ Ուսուցչի օր, Հնդկաստան՝ Ազգային գիտության օր, Ֆինլանդիա՝ Կալևալայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1852- Կոստանդնուպոլսում սկսվել է հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը։

1880 - ծնվել է հանրահայտ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը։

1905- ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվել է փոխարքայությունը և փոխարքա է նշանակվել Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։

1912 - ծնվել է հայազգի խորհրդային դիվանագետ Յակով Լազարևը։

1920-Հայկական Ազգային Խորհուրդը հրավիրել է Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը Շուշիում, բայց, միաժամանակ մտահոգված լինելով բոլշևիկների և էսեռների դոմինանտությամբ, որոշ ուժեր կազմակերպել են այլընտրանքային համագումար մոտակա Շուշիքենդ գյուղում։ Արդյունքում Ղարաբաղի հայությունը հայտնվել է մասնատված վիճակում։

1923 - վախճանվել է արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը։

1928- Երևանի պետական համալսարանում բացվել է Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։

1936 - ծնվել է ճարտարապետ, նկարիչ, քանդակագոր Հակոբ Ջիվանյանը։

1973- վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Գրաշին։

1976 – գործարկվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը։

1988- Սումգայիթում խորհրդային զորքերի միջամտության արդյունքում դադարել են հայկական 3-օրյա ջարդերը:

1997- 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի հյուսիս-արևելքում։

2007-վախճանվել է Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը։

- ընդդիմադիր մի շարք կուսակցությունների` «Հանրապետության», ԱԺՄ-ի, «Ժառանգության», ՀՀՇ-ի ղեկավարների միջև մինչև ուշ գիշեր տևած քննարկումները արդյունքի չեն հանգեցրել:

2008- Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Սերյոժա Սիրադեղյանին և Յուրա Մամյանին ազատ արձակելու պահանջով: Վերջիններս ձերբակալվել են փետրվարի 26-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով:

2012- Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը:

2018- վախճանվել է ռեժիսոր,սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։

2020-վախճանվել է հուշարձարանագետ Սամվել Կարապետյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1066 —բացվել է Վեստմիստերյան աբբայությունը։

1525 —ացտեկների վերջին թագավոր Կուաուտեմոկը մահապատժի է ենթարկվել իսպանացիների կողմից։

1533 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Միշել դը Մոնտեն։

1728 —վախճանվել է ճապոնացի փիլիսոփա, լուսավորիչ, ռեֆորմատոր, Կոնֆուցիականների առաջնորդ Օգյու Սարայը։

1732 —Պետերբուրգում բացվել է առաջին կադետական կորպուսը։

 1835-լույս է տեսել ֆիննական «Կալևալա» էպոսի առաջին օրինակը։

1854 — հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը։

1878 - ծնվել է էստոնացի կոմպոզիտոր Արթուր Կապպը։

1911- ծնվել է չեխ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Օտակար Վավրան։

1916 –վախճանվել է ամերիկա-անգլիացի գրող Հենրի Ջեյմսը։

1922- Եգիպտոսը անկախացել է Մեծ Բրիտանիայից։

1925 - վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի 1-ին նախագահ Ֆրիդրիխ Էբերտը։

1932 - վախճանվել է ֆրանսիացի աստղագետ Գիյոմ Բիգուրդան։

1935- ամերիկացի քիմիկոս Ուոլլես Կարեզերսը սինթեզել է նեյլոնը։

1951 —Լայնուս Պոլինգը և Ռոբերտ Կորին թեորապես հիմնավորել են սպիտակուցների երկրորդային կառուցվածքի ձևը։

1955 —կայացել է Հանոյ-Պեկին-Մոսկվա-Բեռլին երկաթուղային հաղորդակցության հանդիսավոր բացումը։

1956 —ԱՄՆ-ում արտոնագրվել է համակարգչի ցանցային մալուխը։

1978 —վախճանվել է անգլիացի ֆանտաստ գրող էրիկ Ֆրենկ Ռասելը։

1991- ավարտվել է Պարսից ծոցի պատերազմը։

1992-Բոսնիա-Հերցեգովինայում հայտարավել է Սերբական կրաինայի ստեղծումը։

1994 —Բոսնիական պատերազմի ընթացքում Բանյա-Լուկայի շրջանում տեղի է ունեցել այդ պատերազմի միակ հայտնի օդային մարտը։

1998 —սկսվել է ռազմական հակամարտություն, որը հայտնի է Կոսովոյի պատերազմ անունով։

2004 —սպանվել է չեչեն անջատողական Ռուսլան Գելաևը։

2013 –Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը հրաժարական է ներկայացրել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում
Ամենադիտված