Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարծում եմ՝ Լուկաշենկոն անոնս էր տալիս նախագծի ընդլայնման մասին». Վիգեն Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում «ռուսական ռազմական հատուկ գործողության» մեկնարկից մեկ օր է անցել. միջազգային ու տարածաշրջանային վերլուծաբանները քննարկում են հակամարտության քաղաքական, տնտեսական ու անվտանգային ազդեցությունները: Տարբեր փորձագետներ կանխատեսում են նաև վերադարձ երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին, ու հենց սրանով պայմանավորված՝ միութենական պետության մասին ակտիվացած քննարկումները մտնում են նաև գործնական փուլ:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանն արձանագրեց՝ այս աշխարհաքաղաքական իրավիճակում միութենական պետության նախագծի իրականացումն առավել ակտիվանալու է, ապա հիշեցրեց միութենական պետության մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին կոնկրետ մեսիջները, կոնկրետ հասցեատերերին:

«Կարծում եմ՝ երբ Լուկաշենկոն համապատասխան հարցազրույցն էր տալիս և կոնկրետ երկրների անուններ հնչեցնում, որոնք, ըստ նրա, այս կամ այն պատճառով ներգրավվելու են այդ պրոյեկտի մեջ, ըստ էության, անոնս էր տալիս նախագծի ընդլայնման մասին»,- նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն միութենական պետության մասին խոսելիս՝ մասնավորապես նկատել էր. «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք՝ ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են…»։

Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ Լուկաշենկոյի կողմից Ղազախստանի, Հայաստանի, մասին հիշատակումները պատահական չէին՝ հաշվի առնելով վերջին 4 տարիներին այս երկրներում տեղի ունեցած գործընթացները:

«Երբ նշեց Ուկրաինայի մասին (թվում էր՝ Ուկրաինան այդ պահին ՆԱՏՕ է գնում), առնվազն հասկանալի էր, որ խոսքը նոր Ուկրաինայի՝ ռուսական Ուկրաինայի մասին է, որը գուցե կկոչվի «Նովոռոսիա» (Դոնեցկի Ժողովրդավար Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդավար Հանրապետությունը կմիավորվեն և կվերականգնեն սահմանները` իրենց սահմանադրությամբ արձանագրված տարածքում): Կարծում եմ՝ հնարավոր է նաև ավելի լայն գոտու ստեղծումը՝ Խարկովից մինչև Սև ծով»,- հավելեց նա՝ արձանագրելով. «միութենական պրոյեկտը շարժման մեջ է»:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական կոնֆլիկտի՝ տարածաշրջանում ուղղակի ազդեցությանը՝ քաղաքագետն առանձնացրեց տնտեսական ու անվտանգային հնարավոր հետևանքները:

«Երբ Հայաստանի տիտուլային միակ ռազմավարական դաշնակիցը լայն աշխարհաքաղաքական լարումներում է, միշտ վտանգ կա, որ գուցե թշնամիները փորձեն օգտվել այդ վիճակից, և նաև վտանգ կա՝ եթե ռազմավարական դաշնակիցդ ինչ-որ տեղ «ցավեցնում է» աշխարհաքաղաքական հակառակորդ կենտրոններին, ապա այդ կենտրոններն էլ կարող են փորձել մեկ այլ տարածքում ռազմավարական դաշնակցիդ համար խնդիրներ ստեղծել»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա՝ այդ սցենարի հավանականությունը քիչ է՝ հաշվի առնելով օրերս ստորագրված Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային փոխգործակցության պայմանագիրը: Ի դեպ, մեր զրուցակիցը չի բացառում, որ այդ հարցում որոշակի պայմանավորվածություն կա նաև Թուրքիայի հետ:

«Եվ, ի վերջո, ռազմական ինչ-ինչ խնդիրներ կարող են լինել միայն այն դեպքում, երբ նույն թուրքերը, ադրբեջանցիներն ինչ-որ հարց են բարձրացնում Հայաստանի ղեկավարության առջև, և ՀՀ ղեկավարությունը մերժում է, ձգձգում է և այլն: Բայց ի՞նչ խնդիր կա, որին ՀՀ իշխանություններն ասում են՝ չէ. որպեսզի լարում լինի, պետք է դիմադրություն լինի»,- շեշտեց քաղաքագետը:

Հարցադրումներին՝ եթե տարածաշրջանում նոր անվտանգային մարտահրավերները ՌԴ կողմից զսպելուն միտված փորձեր եղել են, ապա ինչո՞վ էր պայմանավորված, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարի Մոսկվա կանչը, արդյո՚՞ք հնարավոր է՝ ՀԱՊԿ շրջանակներում ինչ-ինչ գործընթացների մեկնարկի ականատեսը լինենք, Վիգեն Հակոբյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարի, այլև ՀԱՊԿ-ի շրջանակում այլ երկրների պաշտպանության նախարարների հետ ևս եղել է ինֆորմացիոն փոխանակում: Ըստ իս՝ ինչ-որ փուլում նույն ԴԺՀ-ն և ԼԺՀ- ն դիմելու են ՀԱՊԿ մտնելու համար, ու ինչ-որ փուլում հնարավոր է և խաղաղապահ ուժերի հարց ծագի՝ ով է կանգնելու Ուկրաինայի և երկու հանրապետությունների միջև, իսկ այդ պարագայում՝ չեմ բացառում, որ որոշում լինի ուղարկել ՀԱՊԿ զորախումբը:

Եթե հիշում եք՝ Զասն օրերս նման ակնարկ արեց, որ եթե համապատասխան մանդատ լինի, ապա ՀԱՊԿ զինված ստորաբաժանումները կարող են մտնել ԼԺՀ, ԴԺՀ»:

Իսկ ինչ վերաբերում է տնտեսական ազդեցությանը, ապա վերլուծաբանը համոզված է՝ Հայաստանը, որը նստած է ֆինանսական տրանսֆերտների վրա, շատ արագ կզգա Ռուսաստանում տնտեսական խնդիրների ազդեցությունը՝ սկսած ռուբլու արժեզրկումից:

«Տնտեսությունը սովորաբար ադապտացվում է սանկցիաներին: Ռուսաստանը, արդեն 8 տարի է՝ սովոր է սանկցիաների ռեժիմին, իրենք ադապտացվում են, մանավանդ, կարծում եմ՝ իրենք բավականին երկար պատրաստվում էին այս գործողություններին՝ հաշվարկելով հնարավոր հետևանքները»:

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»
Ամենադիտված