Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեզ պատուհասած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովրդին, դեռ ավարտված չէ»․ Գարեգին Բ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի տարբեր թեմերից ու Արցախից Սուրբ Էջմիածնում համախմբված 233 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը։

Տեր Հայրն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին և ընդգծելով Սրբոց Ղևոնդյաց սխրանքը՝ ի մասնավորի նշեց․ «Այսօր մեր հայացքները կրկին ուղղված են դեպի մեր քաջարի նախնիները, որոնց մտքում դաջված էր Ավետարանի այն խոսքը, որն ասում է․ «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ» (Մատթ․10․32), և այս խոսքերը ձուլվել էին նրանց սրտերում բաբախող մեծ ու աննկուն հավատքի հետ։

Այսօր էլ մենք նույն պայքարն ենք մղում մեր պետականության և հավատքի համար, ինչպես մեր հայրերը։ Եվ ընդամենը երկու տարի առաջ մեր երիտասարդները ցույց տվեցին, որ նրանք արժանի հետնորդներն են Վարդանանց նահատակների, իսկ նրանց կողքին Սուրբ Ղևոնդ երեցի օրինակով կանգնած էին մեր գնդերեց տղաներն ու հայ հոգևորականները, ովքեր մի ձեռքին զենք, մյուսին խաչ պաշտպանում էին մեզ բոլորիս»։

Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների հավաք և պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացան Շիրակի թեմից Արժանապատիվ Տ․ Վարուժան քահանա Տերտերյանը և Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Վահան քահանա Ազարյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում սպասավորող Արժանապատիվ Տ․ Հովել քահանա Օհանյանին, Տ․ Սիփան քահանա Գրիգորյանին, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունից Արժանապատիվ Տ. Մանուկ քահանա Զեյնալյանին, Արթիկի թեմից Տ․ Սողոմոն քահանա Մինասյանին, Կոտայքի թեմից Տ․ Շահան քահանա Միրզոյանին և Տ․ Ժիրայր քահանա Խաչատրյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող Արժանապատիվ Տ․ Սահակ քահանա Սահակյանը, Տ․ Հայասա քահանա Ղարագյոզյանը և Տ․ Արմեն քահանա Կիրակոսյանը, Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Շահվերդյանը և Տ․ Մասիս քահանա Առաքելյանը, Արցախի թեմից Տ․ Մխիթար քահանա Հարոյանը, Մասյացոտնի թեմից Տ․ Տիրան քահանա Նահապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Խաչատուր քահանա Հայրապետյանը։

Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը:

Անդրադառնալով Սրբոց Ղևոնդյանց տոնի խորհրդին՝ Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց․ «Ղևոնդ Երեցը դարձավ հավատքի ու հայրենիքի համար ազգային պայքարի գաղափարակիր՝ մի հանգամանք, որը խորհուրդ և առաքելություն հաղորդեց նրա կերպարին դարերի հոլովույթում։ Սրբոց Ղևոնդյանց օրինակով կրթվել են բազում սերունդներ, որոնք փոխանցել են մեզ օրինակելի կերպարը հավատի քաջության, առ հայրենին և Եկեղեցին նախանձախնդրության, ազգային և հոգևոր ինքնության պահպանման ջատագովության և հանուն հավիտենականի քրիստոնեական ճշմարիտ անձնազոհության։

Այսօր Սուրբ Ղևոնդ Երեցի նախաձեռնած ազգային ինքնապաշտպանության հրամայականը չի վերացել։ Փոխվել են ժամանակները, սակայն անփոփոխ են մարտահրավերները։ Մեր ժողովուրդը կանգնած է նույնական մարտահրավերների առջև, առկա է նաև ճակատը, ուր պայքար է մղվում հանուն մեր ավանդական սրբազան արժեքների հարատևության, մեր ինքնության պահպանության և մեր ապագայի։ Եկեղեցին մեծ առաքելություն, ավելին՝ պատասխանատվություն ունի այդ արժեքների պաշտպանության ու զորացման գործում»։

Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ այսօր էլ եկեղեցականության մեջ կան մերօրյա Ղևոնդ երեցներ, որոնք նույն ոգին, հանձնառությունն ու գիտակցությունն են դրսևորում հայ ժողովրդին մատուցած ամենօրյա սպասավորության ու խնամքի մեջ, ազգային-հայրենական անդաստանում հառնած լրջագույն մարտահրավերների պայմաններում։

«Իբրև Եկեղեցի՝ չենք կարող անտարբեր և անհաղորդ մնալ այս օրերին մեր ժողովրդի կյանքում տեղ գտնող տարատեսակ երևույթների նկատմամբ, որովհետև մեր սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա խնդիրների հաղթահարման աշխատանքների, այլև կրողը ծանր լուծի, ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած հուսահատության և տրտմության։ Մեզ պատուհասած պատերազմը, որը մեծ կորուստներ պատճառեց մեր հայրենիքին ու ժողովրդին, դեռ ավարտված չէ։

Այն շարունակվում է՝ ոչ մարտի դաշտում, սակայն ամենատարբեր ոլորտներում և տիրույթներում։ Չի դադարում հայատյացության և թշնամանքի սերմանման քարոզչությունը սահմանի մյուս կողմից, հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, վտանգված է մեր սրբազան ժառանգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, շարունակվում է ներքաղաքական կյանքում լարվածությունը, բևեռացվածությունը, արտագաղթը, խորանում է ապագայի հանդեպ ժողովրդի մեջ տիրող անորոշությունը»,- ընդգծեց Հայոց Հովվապետը՝ կարևոր համարելով, որ նման բարդագույն իրադրության մեջ առաջնային պետք է շարունակի նկատվել հովվական խնամքը սոցիալական ծանր վիճակում հայտնված արցախցիների, տեղահանվածների, զոհվածների, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների և վիրավորների ընտանիքների հետ։

Նորին Սրբությունը խնամատար ծառայության մեջ մեծապես կարևորեց նաև քրիստոնեական դաստիարակության և կրթության ծրագրերի խթանումը՝ հայորդիների հոգիներում զորացնելու հավատքն առ Աստված և սերն առ հայրենին ու մեր սրբազան արժեքները։ Այս առումով Վեհափառ Հայրապետը թելադրեց, որ բոլոր ծխերում պետք է հնարավորինս ձևավորվեն կիրակնօրյա դպրոցներ, հովվություններից ներս մասնավոր ուշադրություն պետք է դարձվի երիտասարդությանը, նրանց առավել գործուն ներգրավմանը եկեղեցական-ծխական կյանքում, ծխերից ու թեմերից ներս տարվող սոցիալական, կրթական աշխատանքներում։

Վերջում Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենի երկրի՝ Հայաստանի և Արցախի խաղաղության ու անվտանգության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի զավակների բարեշեն կյանքի և Հայոց Եկեղեցու պայծառության համար։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին
Ամենադիտված