Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է Ալիևին անհապաղ պատերազմ պետք Հայաստանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ փետրվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը, ստուգելով Աղդամի մզկիթի վերականգնման աշխատանքների ընթացքը, անսպասելիորեն և միանգամայն վերջնագրային տեսքով հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պարտավոր են խաղաղության պայմանագիր կնքել և հաստատել «խորհրդային սահմանները»: Նրա խոսքով դրան «պետք է նպաստի ադրբեջանական բանակի հզորացումը»։ Հակառակ դեպքում Իլհամ Հեյդար օղլուն «կարողանա պատասխան տալ այն ռևանշիստական ​​ուժերին, որոնք այսօր գլուխ են բարձրացնում Հայաստանում»։

Նման «խաղաղության նախաձեռնությունները» զարմացնում են, եթե չասենք լարում, թեկուզ միայն այն պատճառով, որ սպառնալիքը, թեկուզ քողարկված, ուղղված է նաև Լեռնային Ղարաբաղի ռուս զինվորների դեմ։ Թվում է, թե մինչև 2025 թվականը, քանի դեռ գործում է ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը, այդ երկրի վրա պետք է փխրուն խաղաղություն լինի։ Ժամանակին հույս կար, որ հակամարտությունը սառեցվել է։ Սակայն վերջերս Ալիևն ակնհայտորեն խառնում է իրավիճակը դրանով իսկ խարխլելով Պուտինի՝ որպես Արցախում անվտանգության երաշխավորի հեղինակությունը։ Մասնավորապես Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ջնջել 44-օրյա պատերազմի ընթացքում «ազատագրված» տարածքում գտնվող կրոնական վայրերի հայերեն գրությունները։ Բաքուն, փաստորեն, անհիմն կերպով սկսել է ապացուցել, որ տեղի եկեղեցիներն ի սկզբանե Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն են, որը հնագույն թագավորություն է եղել ներկայիս Ադրբեջանի տարածքում: Նույնիսկ որոշ ադրբեջանցիներ են հասկանում, որ դա սադրիչ քաղաքականություն է, որը գործնականում տեղ չի թողնում Երևանին հակամարտությունը լուծելու համար։ Վստահաբար կարելի է ասել, որ Բաքուն ցանկանում է արմատախիլ անել ամբողջ հայությունը Ղարաբաղում։ Հաշվի առնելով հայության համար արցախյան տաճարների, առաջին հերթին՝ Դադիվանքի պատմական արժեքը, Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկը չի համաձայնի դրանից հետո իր ստորագրությունը դնել Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի տակ։ Կրկնենք, որ անգամ հենց Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր պաշտոնական Բաքվի նման քայլերի մեջ պետական ​​տրամաբանություն չեն տեսնում։ Այո, նրանք քիչ են, քանի որ Ալիևի հասցեին ցանկացած քննադատություն դիտվում է որպես «աշխատանք թշնամական հատուկ ծառայության համար»:

Իսկ ընդհանրապես, Բաքվի հակաարցախյան գործողությունները և Ալիևի թշնամական հռետորաբանությունը Հայաստանում ընկալվում են որպես ապացույց այն բանի, որ «խաղաղ համակեցության» ցանկացած հեռանկար հղի է անդառնալի։ Ալիևի մասին կարելի է մտածել այն ամենը ինչ ուզում ես, բայց նա հաստատ հիմար քաղաքական գործիչ չէ, և նրա քայլերը արցախյան եկեղեցիների դեմ արվել են միայն Երևանի հետ խաղաղ բանակցությունները խաթարելու և դրա համար միաժամանակ հայերին մեղադրելու համար։ Հատկանշական է, որ խորհրդային սահմանների փոխադարձ ճանաչման վերջնագրային պահանջը, ընդ որում՝ ադրբեջանական զինուժի հրացանների ներքո, համընկել է Անկարայի կողմից «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշայի հռչակագրի հաստատման հետ, որը ստորագրվել էր դեռ 2021 թվականի հունիսի 15-ին։ Ադրբեջանում այդ փաստաթուղթն արդեն իսկ անվանել են ռազմավարական, թեև պարզ է, որ թուրքերը ձգձգել են դրա հաստատումը խորհրդարանում։ Այսինքն տեսականորեն ադրբեջանցիները չպետք է վախենան  ռևանշից, քանի որ ենիչերիների հետնորդները միշտ օգնության կգան իրենց «եղբայրներին»։ Բայց եթե դիմենք սկզբնաղբյուրին, ապա պարզվում է, որ Էրդողանը դա չի խոստացել։ Հռչակագրում ասվում է. «Եթե կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիք կամ ագրեսիա կլինի նրա անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ միջազգային ճանաչված սահմաններով, ապա կողմերը համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն և այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար նախաձեռնություններ կձեռնարկեն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան, միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օգնություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան»:

Բայց հիմա Հայաստանն ու Թուրքիան առաջ են շարժվում հարաբերությունների կարգավորման և ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ։ Այդ ամենն, իհարկե, կտրականապես դուր չի գալիս Ալիևին, ով բազմիցս փորձել է ապացուցել իր «եղբայր» Էրդողանին, որ մինչև չլինի խստորեն Բաքվի պայմաններով  խաղաղության պայմանագր՝ ավելի լավ կլինի, որ Անկարան գործ չունենա Երևանի հետ։

Կարծես թե Իլհամ Հեյդար օղլուն այնքան էլ գոհ չէ 44-օրյա պատերազմի արդյունքներից և, ավելին՝ վախենում է հայկական ռևանշից։ Անօդաչու թռչող սարքերի կիրառման էֆեկտը կարծես թե արդեն հարթվել է։ Հայերը, ըստ ամենայնի, անհրաժեշտ հետևություններ են արել 44-օրյա պատերազմից, և մինչև 2025 թվականը անկասկած կսովորեն խոցել թուրքական բայրաքթարները։ Մինչդեռ առանց անօդաչու թռչող սարքերի աջակցության, ըստ ամերիկյան կողմի, հավանական է, որ պարտվողները լինեն ադրբեջանցիները։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը, որը ի դեպ, օվկիանոսից այն կողմ լայն հեղինակություն էր Ալիևի բանակի Ղարաբաղ ներխուժման նախօրեին, ասել է. « Մեր ռազմական հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ կհաղթեն հայերը, եթե գործը հասնի լուրջ բախումներին»: Ավելի ուշ նա բացատրել է իր սխալ կանխատեսումը նրանով, որ թերագնահատել է հարվածային դրոնները։

Հիմա ժամանակը աշխատում է Երևանի օգտին, ինչը չի կարող չվախեցնել Բաքվին։ Իսկ դա նշանակում է, որ նոր պատերազմի հավանականությունը կտրուկ մեծանում է՝ չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը Ղարաբաղում։ Բայց ամեն ինչ կախված է ուկրաինական ներկայիս ճգնաժամի լուծումից։ Եթե ​​Մոսկվան հայտնվի միջազգային մեկուսացման մեջ և տոտալ պատժամիջոցների տակ, ապա Ալիևը կարող է ռիսկի դիմել՝ ի վերջո բոլորը դեմ կլինեն Ռուսաստանին։ Իհարկե, իրադարձությունների նման զարգացումն այսօր քիչ հավանական է, բայց վաղը ամեն ինչ կարող է փոխվել։ Խաղադրույքները չափազանց բարձր են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին
Ամենադիտված