Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մայրենի լեզվի միջազգային օրը, Բելոռուս՝ Կադաստրի և քարտեզա-գեոդեզական ծառայության աշխատողների օր, Ֆրանսիա՝ Ֆրանսիական դիմադրության այլազգի մասնակից զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828– Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվել է 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։

1834 –ծնվել է գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը։

1882- Թիֆլիսում լույս է տեսել «Արձագանք» պարբերականի առաջին համարը (խմբագիր Աբգար Հովհաննիսյան):

1888 - ծնվել է ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլյանցը։

1902 –վախճանվել է հայագետ Ալեքսանդր Երիցյանը։

1909 - ծնվել է նկարիչ, մանկավարժ Բաբկեն Քոլոզյանը։

1919 - վախճանվել է գրող Լևոն Մանվելյանը։

1937 - ծնվել է վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարտանովը, որը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը, և դրա պատճառով հետապնդվել է Խորհրդային իշխանությունների կողմից։

1944– ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին գնդակահարվել է Փարիզում, հետագայում նրան շնորհվել է Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում։

1994- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալիի հետ։

1996- վախճանվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը։

2002-Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի անզգույշ սպանության համար և դատապարտել երկու տարի ժամանակով ազատազրկման։

2003-Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը:

2005-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և ինքնազոհության համար լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը հետմահու պագևատրվել է «Արիության համար» շքանշանով:

2008- Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա»:

2011- միջազգային «Պրոդէքսպո-2011» ցուցահանդեսում ներկայացվել է հայկական Great Valley կոնյակը և մեծ գովեստի արժանացել։

2018 - վախճանվել է ազատամարտիկ, «Արամ Մանուկյան» ջոկատի հրամանատար Թաթոս Գևորգյանը։

2019-վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին 6 ամսվա ընթացքում որպես բարեգործություն փոխանցվել է 2 միլիոն 315 հազար ԱՄՆ դոլար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1624 — ծնվել է հոլանդացի բարոկկո ոճի գեղանկարիչ Դիրկ (Թեոդոր) վան Բաբոյուրենը, որը հանդիսանում է կարավադժիզմի ուտրեխյան դպրոցի հիմնադիրը։

1677 - վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, աթեիստ Բենեդիկտ Սպինոզան։

1784 —համաձայն Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի հրամանի՝ Ղրիմում հիմնադրված նավահանգիստ-ամրոցը ստացել է Սևաստոպոլ անվանումը։

1804 —անգլիացի Ռիչարդ Տրեվիտնիկը առաջին անգամ ցուցադրել է ինքնաշարժ շոգով աշխատող ռելսերի վրայով շարժվող կառքը, որը հանդիսանում է շոգեքարշի նախատիպը։

1811 —Հեմֆիր Դևին ներկայացրել է իր կողմից հայտնագործած քլոր գազի հատկությունները։

1836– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Լեո Դելիբը։

1848– Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակել են Կոմունիստական կուսակցության մանիֆեստը։

1852– վախճանվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ, ռուս գրականության դասականներից մեկը հանդիսացող Նիկոլայ Գոգոլը։

1866 — ծնվել է գերմանացի միկրոբիոլոգ և իմունոլոգ Ավգուստ Վասերմանը, որը հայտնագործել է սիֆիլիս հիվանդության ախտորոշումը (այսպես կոչված «Վասերմանի ռեակցիան»)։

1885 —Վաշինգտոնում բացվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը։

1893– ծնվել է իսպանացի կիթառահար Անդրես Սեգովիանը, որը համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառային երաժշտության հիմնադիրը։

1953 —Ջեյմս Ուոտսոնը և Ֆրենսիս Կրիկը ներկայացրել են ԴՆԹ-ի կառուցվածքային մոդելը՝ կրկնակի պարույրը։

1973 – ստորագրվել է Վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի՝ ավարտվել է Լաոսի քաղաքական պատերազմը։

1973 —Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը Սինայան թերակղզում խփել է լիբանանյան  Boeing 727 մարդատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 108 մարդ։

1984 - վախճանվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Շոլոխովը։

2008 —ժամը 03:26-ին տեղի է ունեցել Լուսնի լրիվ խավարում։

2009 —չինական Գուցզյաո քաղաքի ածխի հանքահորերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ամենաքիչը 74 հանքափոր։

2017 —վախճանվել է ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քեննետ Ժոզեֆ Էրրոուն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ջուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են Սպասվում է անձրև և կարկուտ«Հայաստան. Կողմ և դեմ» Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինու շշի խցանում Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց gեղաuպանnւթյան մասին արխիվային հրապարակումները
Ամենադիտված