Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են Միրզոյանն ու Ռուբինյանը հանդիպում փորձագետներին Ռուբինյան-Քըլըչ երկրորդ հանդիպումից առաջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանն ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, հայ-թուրքական երկխոսությունը, այդ թվում՝ հեռակա, սկսվել է դեռևս անցյալ տարի, իսկ պաշտոնապես հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- ասված էր Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների տարածած հաղորդագրությունում հանդիպումից անմիջապես հետո։

Կողմերը նաև արձանագրում են, որ ավելի առարկայական քննարկումների ակնկալիք ունեն կարևոր հարցերի շուրջ։ Սակայն երկխոսության մեկնարկի մասին պաշտոնական հաղորդագրություններին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները շատ քննադատությունների արժանացան ոչ միայն հատուկ բանագնացի թեկնածուի, այլև այն բանի համար, որ գործընթացը մեկնարկում է առանց համապատասխան մասնագետների ու ամենակարևորը՝ փորձագիտական հանրության հետ երկարատև ու հանգամանալից քննարկումների։

Սակայն, ինչպես երևում է, «ճանապարհի կեսից» ՀՀ իշխանությունները որոշել են ցույց տալ, թե աշխատում են փորձագիտական հանրության հետ, այնինչ աշխատանքը պետք է նախորդեր երկխոսությանը, նպաստեր և ձևավորեր հայկական կողմի մոտեցումները, ավելին՝ այդ աշխատանքներին պետք է մասնակցեին շատ ավելի շատ փորձագետներ, քան այդ հանդիպմանը մասնակցող մասնագետներն էին։

Վերջիններս վստահաբար ևս կցանկանային իրենց ներդրումն ունենալ գործընթացում դրա մեկնարկի հենց սկզբից, իսկ այս փուլում նման հանդիպումները միտված են միայն ստեղծել պատրանք, թե հայ-թուրքական երկխոսությունում հաշվի է առնվում նաև հայաստանյան փորձագիտական դաշտի կարծիքը։

168am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ սովորաբար նման բանակցային գործընթացները նախապատրաստվում են մի որոշ ժամանակ, որը ներառում է աշխատանք մի քանի ուղղություններով, որոնցից մեկը տևական աշխատանքն է փորձագիտական հանրության հետ, և գործընթացից առաջ ձևավորելու համար մոտեցումներ, և դրա ողջ ընթացքում։

Ըստ նրա, Թուրքիան հետաքրքրված էր պատերազմից հետո շատ շուտ սկսել երկխոսությունը, քանի որ, ըստ նրանց, դա ամենահարմար պահն էր Հայաստանի հետ բանակցելու համար, բայց այստեղ Ադրբեջանն իր պայմաններն ուներ, և միայն Ադրբեջանի «կանաչ լույսից» հետո գործընթացը սկսվեց։ Սակայն, այնուամենայնիվ, Թուրքիան արագացրեց պրոցեսները, որն այդ երկարատև աշխատանքի հնարավորությունը սահմանափակում է։

Բացի այդ, թուրքագետի կարծիքով, կա իշխանության կամքի հարցը՝ հաշվի առնելու փորձագետներին, որոնց մեծ մասը դեմ է դրա նմանատիպ մեկնարկին ու դիրքորոշումներին, ուստի Թուրքիայում նման բանակցություններ սկսելու «արարողակարգը», որքան հնարավոր է՝ Էրդողանի իշխանության դեպքում, պահպանվեց, իսկ Հայաստանի դեպքում՝ պարզապես բացառվեց։

«Սակայն նույնիսկ ամենակարճ ժամանակահատվածի դեպքում կարելի էր կազմակերպել քննարկումներ, և, բնականաբար, դրանից հայկական դիրքորոշումները միայն կշահեին»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է օրերս տեղի ունենալիք հանդիպմանը Վիեննայում՝ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրերս տեղի են ունեցել Ռուբինյան-Ռուդենկո, ինչպես նաև Միրզոյան-Լավրով զրույցներ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվել է այս հանդիպմանը։

«Սա ցույց է տալիս, որ որքան էլ կա միտում Ռուսաստանին դուրս թողնել իր թույլ միջնորդությունից հայ-թուրքական երկխոսությունում, Ռուսաստանը դա անել չի պատրաստվում, դա չի բխում նաև Հայաստանի շահերից։ Հենց այդ պատճառով, կարծում եմ, առաջարկվել է հանդիպել Վիեննայում՝ կրկին երրորդ երկրում։

Թուրքիան իր ուղիղ հրավերներով փորձում է այդ բարդույթը վերացնել հայ-թուրքական հարաբերություններում և միայնակ բանակցել Հայաստանի հետ։ Զուգահեռ՝ Թուրքիան և Ադրբեջանը վավերացրին Շուշիի հռչակագիրը, որը ռազմավարական հանգրվան են համարում իրենց հարաբերություններում և Մեծ Թուրանի ծրագրերի իրագործման շրջանակում, հենց այդ պատճառով ցանկանում են առանց միջնորդների բանակցել միայնակ Հայաստանի հետ և վերացնել այն խոչընդոտը, որը դիտարկում են, որ կա Թուրանի ձևավորման ճանապարհին, ու մի որոշակի փուլում բոլոր հարցերը բերելու են հայ-թուրքական սեղան՝ Թուրանի միջանցքի, հայ-ադրբեջանական սահմանի և Հայաստանի պահանջների վերանայման թեմաները։

Այդ մասին թուրքական մամուլում այսօր խոսվում է, վաղը պաշտոնապես կշրջանառվի։ Ինչպես ավելի վաղ եմ ասել, Թուրքիան իր քաղաքականության բոլոր ավանդական դրսևորումները կիրառում է Հայաստանի դեպքում, երբ ուժային ազդեցությունից հետո հարկավոր է փափուկ ուժ և դրա շրջանակում բոլոր դիրքորոշումների ներկայացում։ Սակայն որևէ փուլում կրկին վերացած չէ ուժային ազդեցության հնարավորությունը, հատկապես, երբ գործընթացի նկատմամբ թելադրող դիրք ունի Ադրբեջանը»,- ասաց փորձագետը։

Նա այն կարծիքին է, որ երկրորդ հանդիպումը ևս շատ առարկայական չի լինելու և առավելապես ուղղված կլինի, այսպես կոչված, վստահության բարձրացմանը կողմերի միջև։

Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»
Ամենադիտված