Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը փորձելու է իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունը երկար ձգձգումներից հետո որոշեց հանդես գալ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Փետրվարի 14-ին կայացավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, իսկ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները բոյկոտեցին հանձնաժողովի աշխատանքը՝ լքելով դահլիճը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել ընդհանրապես չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Զուգահեռ՝ ընդդիմությանը մեղադրում են ԱԺ-ում ունեցած գործիքակազմը չօգտագործելու մեջ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին ընդդիմությունը վաղուց էր խոսում՝ անգամ դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները: «Բացի այդ, այն նաև խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի մաս էր կազմում: Սակայն ընտրություններից հետո իշխանությունը հայտարարեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, բայց երկար ժամանակ որևէ գործողություն չէր իրականացնում, քանի որ արտախորհրդարանական, իշխանությանը լոյալ ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու ուղիներ էր փնտրում: Երբ այլ տարբերակ չգտնվեց, դրա համար իշխանությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնեց քննիչ հանձնաժողովի ձևավորումը: Այս հանձնաժողովն այս ձևաչափով ու այս կազմով՝ իշխանության մեծամասնությամբ, ուղղակի մեկ նպատակ ունի. իշխանությունն ուզում է իր ճաշակով պատասխանատուներ, նաև մեղավորներ նշանակել: Նպատակ կա նաև 44-օրյա պատերազմի ծնող պատճառների, ընթացքի և ողբերգական ավարտի բոլոր պատասխանատվություններից մաքրել իշխանությանը»,-ասաց Գ. Մանուկյանը:

Անդրադառնալով ընդդիմությանն ուղղված այն մեղադրանքներին, թե չեն օգտագործում իրենց ընձեռված գործիքակազմը, պատգամավորը նշեց. «Իրականում քննիչ հանձնաժողովը խորհրդարանական կարևոր գործիքակազմ է, բայց քննիչ հանձնաժողովը գործիքակազմ է, երբ ընդդիմության նախաձեռնությամբ է այդ ամբողջը կիրառվում: Օրինակ՝ Հայաստան համահայկական հիմնադրամի՝ պատերազմի ընթացքում ծախսված միջոցների քննությունը նույն ընդդիմության նախաձեռնությամբ է: Բացի այդ, նշվածի լավագույն օրինակներից մեկը ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովն է: Ապրիլ յան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ձևավորվեց ոչ թե Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք և ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ երբ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէր:

Սա կարևոր է հնարավորինս անաչառ քննություն տանելու տեսանկյունից: Ես ծանոթացել եմ Ապրիլ յան պատերազմի վերաբերյալ զեկույցին և կարող եմ ասել, որ այնտեղ էլ քաղաքական տարրեր կան, բայց, ամեն դեպքում, նման մեծ տարողություն ունեցող իրադարձությունները պետք է ուսումնասիրվեն այլ իշխանության կողմից: Հիմա էլ ընդդիմությունը 44 օրյա պատերազմի քննությունն իրականացնելու այլ մեխանիզմներ է մշակում: Բայց կա ևս մեկ հանգամանք: Մեկուկես տարվա ընթացքում իշխանությունը հնարավորինս տարողունակ քննություն իրականացնելու իրավական, քննչական բազմաթիվ միջոցներ, գործիքներ ու կառույցներ ուներ: Նշվածը չի արվել: Ավելին, դեռ ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, պատերազմի հետ կապված 6 հաղորդում է ներկայացվել դատախազություն, որոնք դատախազության կողմից անպատասխան են մնացել»:

Գեղամ Մանուկյանը հավելեց՝ քննիչ հանձնաժողովի արդյունավետության մասին խոսել հնարավոր կլիներ, եթե այն ձևավորվեր կա՛մ այլ իշխանության պարագայում, կա՛մ հանձնաժողովը ղեկավարեր ընդդիմությունը, որ հավասարակշռությունը պահպանվեր. «Այս պարագայում իշխանությունը ձգձգելով փորձելու է ուղղակի իր քիմքին համապատասխան մեղավորներ գտնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ամենադիտված