Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները փորձում են պարզել այն մարդկանց գաղտնիքը, որոնք չեն վարակվում COVID-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները փորձում են պարզել այն մարդկանց գաղտնիքը, որոնք չեն վարակվում COVID-ով, չնայած վիրուսի ազդեցությանը։

Կորոնավիրուսով չվարակված մարդկանց ոչ մեծ խմբի ուսումնասիրությունը կարող է հանգեցնել պատվաստման նոր նպատակների կամ պաշտպանության այլ միջոցների ստեղծման, քանի որ աշխարհը մտնում է համավարակի երրորդ տարի, գրում է Axios-ը։ Հետազոտվում են այդ մարդկանց պաշտպանության տարբեր հնարավորությունները՝ այլ վարակներով պայմանավորված իմունային պաշտպանություն, գենետիկա, վիրուսային բեռնվածություն կամ շրջակա միջավայրի գործոններ։ Եվ գուցե՝ պարզապես նրանց բախտն է բերել։

(Վիրուսի հանդեպ) կայուն մարդկանց գաղափարը կարող է «շատ հրապուրիչ» լինել, բայց «մենք բավական մանրամասն  չգիտենք, թե ինչու է ինչ-որ մեկը վարակվել եւ կամ չի վարակվել՝ հասկանալու համար դա»,- ասել է COVID-19-ի արձագանքման CDC կենտրոնի գլխավոր բժշկական տնօրեն Ջոն Բրուքսը։

(Մարդու վարակման հետազոտման) լայնորեն քննարկվող մեթոդն  օգտագործելով՝ բրիտանացի հետազոտողները միտումնավոր վարակել են մարդկանց, որոնք պատվաստված չեն եղել եւ մինչ այդ վարակի նշաններ չեն ունեցել։ Համաձայն վերջերս հրապարակված նախնական փաստաթղթի՝ նրանք հայտնաբերել են, որ 34 մասնակցից 16-ը չի վարակվել։

Հետազոտությունը մեծ չէ, այն չի գրախոսվել, բայց, ըստ երեւույթին, հաստատում է ոչ պաշտոնական տվյալներն այն մասին, որ հիվանդների հետ սերտ կապի մեջ գտնվող մարդիկ երբեմն չեն հիվանդանում։

«Ամենազարմանալի բացահայտումն» այն էր, որ մասնակիցների մոտավորապես կեսը վարակվել է հնարավոր նվազագույն չափաբաժնի ազդեցությունից հետո, ասում է հետազոտության համահեղինակ, Լոնդոնի Կայսերական քոլեջի փորձնական բժշկության պրոֆեսոր Փիթեր Օփենշոուն։

Շատ մարդիկ, ովքեր ընդդիմանում են հետազոտության արդյունքներին, կարեւոր հարց են բարձրացնում. «Ինչո՞ւ են ոմանք ավելի խոցելի, քան մյուսները»,- ասում է Օփենշոուն։

Հետազոտողները փորձում են կենտրոնանալ այս հարցի վրա։

1) Մարդու էնդեմիկ չորս կորոնավիրուսների խաչաձեւ իմունիտետը հիպոթեզներից մեկն է։ Այդ ուրիշ կորոնավիրուսները առաջացնում են մրսածության բազմաթիվ հիվանդություններ եւ կարող են խթանել որոշ մարդկանց B-բջիջների եւ T-բջիջների ռեակցիա նոր կորոնավիրուսի դեմ։

Բրուքսն ասում է, որ համոզիչ ապացույցներ առայժմ չկան։ Բայց վարակիչ հիվանդությունները հաճախ առաջ են բերում մի ինչ-որ երկարաժամկետ իմունային հիշողություն, որը կարող է ինչ-որ օգնություն ցուցաբերել, ավելացնում է նա։

Հնարավոր է նաեւ, որ մարդիկ չեն գիտակցել, որ անախտանշան COVID վարակ են ունեցել եւ իմունային բջիջներ են կուտակել՝ ապահովելու համար որոշակի պաշտպանություն։

2) Բազմաթիվ գենետիկ վարիացիաները կարող են որեւէ մեկի իմունային համակարգն ավելի կամ պակաս ընկալունակ դարձնել վիրուսի հանդեպ։

«Ես կարծում եմ, որ արդեն նկարագրվել է մոտ 20 տարբեր գեն, որոնք ազդում են ծանր վարակի առաջացման հավանականության վրա»,- ասում է Օփենշոուն։

Չվարակվելու գենետիկական հակվածությունը «նկատվում է այլ հիվանդությունների դեպքում, երբ մարդկանց մոտ կա մեկ կամ մի քանի գործոն, որոնք խանգարում են բջիջների հետ վիրուսի կապվելուն կամ ներթափանցելուն»,- ասում է Ջոն Հոփկինսի Առողջության կենտրոնի իմունաբան, ավագ գիտաշխատող Գիգի Գրոնվալը։

Այս արագ զարգացող ոլորտն առաջարկում է բազմախոստում հետազոտություններ, բայց «իրականում դեռ պատրաստ չէ փրայմ-թայմի»,- ասում է Բրուքսը։

3) Լորձաթաղանթների իմունիտետը կարող է անգնահատելի դեր խաղալ պաշտպանության ստեղծման գործում։

Եթե ինչ-որ մեկի  լորձաթաղանթների համակարգն առողջ է եւ կարող է արձագանքել մի շարք ախտածինների ներթափանցմանը, «այն հաճախ կդիմակայի վարակին՝ մինչ հակամարմիններ, Т-բջիջներ եւ այլն ներառող իմունային համակարգը կհասցնի միջամտել»,- ասում է Օփենշոուն։

Փորձագետներն այս պատճառով է նաեւ, որ ասում են, թե նազալ պատվաստանյութերը եւ խթանիչները ուսումնասիրվում են որպես ռեժիմի հնարավոր մաս, քանի որ «պատվաստանյութը կարող է ավելի լավ աշխատել, եթե ներմուծվի նույն ճանապարհով, ինչ եւ ախտածինը»,- ասում է Բրուքսը։

4) Դեր կարող է խաղալ նաեւ այն, թե որտեղ է տեղակայվել վիրուսը, որքանով էր մեծ նրա մասնիկը, ներգործության չափն ու տեւողությունը, որքանով են լավ եղել օդափոխումը եւ շրջակա միջավայրի այլ պայմանները, ասում է Օփենշոուն։

Արդյունքը. պատվաստումը եւ վերապատվաստումը, դիմակներ կրելը, ձեռքերը լվանալը  եւ լավ օդափոխությունը վարակի կանխման կամ ախտանշանների մեղմման մեր ամենակարեւոր գործիքներն են, ասում է Բրուքսը։

Կորոնավիրուսով երբեք չվարակված մարդկանց խմբի հետազոտությունը կարեւոր է պոտենցիալ բժշկական հակամիջոցների համար, բայց «ես հույս ունեմ, որ մարդիկ չեն մտածի, թե իրենք գերմարդիկ են» եւ պաշտպանված են SARS-CoV-2-ից միայն այն պատճառով, որ դեռ չեն վարակվել դրանով, ասում է Գրոնվալը։

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված