Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ից հետո մեկ տարվա ընթացքում սրտի հիվանդությունների առաջացման վտանգը զգալիորեն բարձրանում է. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ից հետո մեկ տարվա ընթացքում պացիենտների մոտ բարձրանում է սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում՝ մահացու վտանգավոր կաթվածների եւ ուղեղի արնազեղումների առաջացման վտանգը։ Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

 Ըստ գիտնականների՝ արյունատար համակարգի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը բարձրանում է անգամ նրանց մոտ, ովքեր թեթեւ եւ միջին ծանրության են տարել COVID-19-ը։

Հետազոտողներն ուսումնասիրել են COVID-19-ով 153 760 մարդու, ինչպես նաեւ երկու ստուգիչ խմբերի տվյալները, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել ավելի քան հինգ միլիոն մարդուց՝ գնահատելու համար սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը կորոնավիրուսային վարակից հետո։

Պարզվել է, որ COVID-19-ի առաջին 30 օրերից հետո կաթվածի վտանգը ավելացել է 1,52 անգամ, իսկ տրանզիտոր իշեմիկ գրոհներինը (ուղեղում արյան շրջանառության կարճաժամկետ խախտումներ)՝ 1,49 անգամ։ Նախասրտերի ֆիբրիլյացիայի վտանգն ավելացել է 1,71 անգամ; սինուսային հաճախասրտությունը եւ բրադիկարդիան՝ համապատասխանաբար 1,74 եւ 1,53; վենտրիկուլյար առիթմիան՝ 1,84 եւ նախասրտերի թրթռումը՝ 1,8 անգամ։

COVID-19-ը, ինչպես պարզվել է, բարձրացրել է նաեւ սրտի բորբոքային հիվանդությունների՝ պերիկարդիտի եւ միոկարդիտի առաջացման վտանգը, ինչի հավանականությունն ավելացել է համապատասխանաբար 1,85 եւ 5,38 անգամ։ Սրտի իշեմիկ հիվանդությունները (սիրտը սնուցող երակների սուր հիվանդություններ, միոկարդիտ, իշեմիկ կարդիոպաթիա եւ ստենոկարդիա)  հաճախացել են 1,52-1,75 անգամ։ Կորոնավիրոսով հիվանդ պացիենտների մոտ նկատվող սիրտ-անոթային հիվանդությունների շարքում ներառվել են նաեւ սրտային անբավարարությունը, ոչ իշեմիկ կարդիոպաթիան, սրտի կանգը եւ կարդիոգենային շոկը, որոնց ընդհանուր վտանգն ավելացել է 1,72 անգամ։ Թրոմբոէմբոլիկ խախտումների վտանգը (զարկերակների եւ երակների խցանում) ավելացել է 2,39 անգամ։

Գիտնականների խոսքով՝  այս բոլոր վտանգները բարձրանում են անկախ տարիքից, ռասայից, սեռից եւ սիրտ-անոթային այլ գործոններից, ներառյալ ճարպակալումը, հիպերտոնիան, դիաբետը, երիկամների քրոնիկական հիվանդությունները եւ հիպերլիպիդեմիան։ Վտանգը մեծացել է նաեւ այն մարդկանց մոտ, ովքեր մինչեւ կորոնավիրուսով վարակվելը սիրտ-անոթային որեւէ հիվանդություն չեն ունեցել, նաեւ նրանց մոտ, ովքեր չեն հոսպիտալացվել սուր կորոնավիրուսային վարակի պատճառով։ Ընդ որում՝ որքան ավելի ծանր էր վարակը, այնքան ավելի բարձր է եղել հետքովիդային բարդությունների հավանականությունը։

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված