Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ջրաճահճային խանդակների բուսականության պահպանման միջազգային օր, ԱՄՆ և Կանադա՝ Արջամկան օրը, Ադրբեջան՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր, Էստոնիա՝ Մոմերի օր և Տարտուի պայմանագրի կնքման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

891 –վախճանվել է Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավոր Աշոտ Ա Մեծը:

1852- Կ. Պոլսում Կարապետ Ութուճյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մասիս» պարբերականի առաջին համարը:

1885– ծնվել է նշանավոր գրող Կոստան Զարյանը։

1894 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը:

1921– ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը:

1961-վախճանվել է հայ խորհրդային արևելագետ, ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, Էրմիտաժի նախկին տնօրեն  Իոսիֆ Օրբելին:

 1998- կայացել է «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամների արտահոսք «Երկրապահ» պատգամավորական խումբ:

-հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը:

2007- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Ալեքսան Հարությունյանին: 

2011-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:

2021-կալանավորվել է գործարար Դավիթ Գալստյանը կամ Պատրոն Դավիթը, ըստ նախաքննական մարմնի՝ նա բանակին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ականների արտադրության զինամթերք և խոշոր չափի վնաս է հասցրել պետությանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

506 —թագավոր Ալարիխի հրամանով մշակվել և հրապարակվել են  օրենքներ, որոնք հայտնի են «Հռոմեկան օրենքներ վեստգոթերի համար» (լատիներեն Lex romanorum Visigothorum) կամ «Ալարիխի կրճատումներ» (լատիներեն Breviairum Alaricionum) անվանումներով:

629 —Ճապոնիայի 34-րդ կայսր է դարձել Դզյոմէյը:

962 —Օտտոն 1-ինը դարձել է Հռոմեական Սրբազան կայսրության կայսր:

1141 — Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտը Լինկոլնի մոտ թագավոր Ստեֆանի և թագուհի Մաթիլդա Շոտլանդացու կողմնակիցների միջև, որի արդյունքում Ստեֆանի բանակը ջախջախվել է, որն էլ հնարավորություն է տվել Մաթիլդային զավթել իշխանությունը Անգլիայում:

1238 —մոնղոլ-թաթարական Բատիր խանի կողմից կողոպտվել է Մոսկվան:

1421 —չինական նոր տարվա տոնակատարությունների շրջանակում կայսր Չժո Դին Պեկինում հանդիսավորությամբ բացել է նորակառույց Արգելված քաղաքը:

1536 —իսպանացի կոնկիսկադոր Պեդրո դե Մենդոսան Լա-Պլատայի արևմտյան ափին հիմնադրել է Բուենոս-Այրես բնակավայրը, որը հետագայում դարձել է Արգենտինայի մայրաքաղաքը:

1542 —Ադալո-եթովպիական պատերազմի ժամանակ Բասենտի ճակատամարտում Քրիշտովան դե Գամմայի ղեկավարած պորտուգալական բանակը ջախջախել է Ադալի սուլթանատի մուսուլմանական բանակին:

1709 – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց նավ է վերցրել նավաստի Ալեքսանդր Սելկիրկին: Նա հանդիսացել է Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, իսկ այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։

1848 –Գուադալուպե-Իդալգոյի պայմանագրով  ավարտվել է ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ը լիակատար հաղթանակ է տոնել Մեքսիկայի նկատմամբ։

-Կալիֆորնիական ոսկու տենդի ժամանակ Սան-Ֆրանցիսկոյի նավահանգստում կայանել է չինացի էմիգրանտներով բեռնված առաջին նավը:

1868 —կայսրամետ Սացումա և Տյոսյու կոմսությունների միության ուժերով գրավվել է Օսակա ամրոցը, որը հանդիսանում էր Տոկուգավա սյոգունների տոհմի հենարանը:

1878 - Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:

1882 – ծնվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը։

1886 —ԱՄՆ-ում առաջին անգամ պաշտոնապես նշել են Արջամկան օրը:

1892 —Մերելենդ նահանգի Բալթիմոր բնակավայրի բնակիչ Ուիլյամ Պեյնտերը ստացել է շշի հերմետիկ փակման համար իր ստեղծած թագանման թիթեղյա խցանի արտոնագիր:

1918 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:

 —Ռուսաստանում Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ընդունել է «Եկեղեցին պետությունից և դպրոցից առանձնացնելու մասին» դեկրետը:

1925 –վախճանվել է ֆինն բանագետ Անտի Աարնեն:

1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակել Ռուսաստանից:

1935 —հանցագործությունների բացահայտման գիտական մեթոդների լաբորատորիայի աշխատակից Լեոնարդ Կիլերը ներկայացրել է իր ստեղծած սարքը՝ պոլիգրաֆը, որը հայտնի է Ստի դետեկտոր անունով:

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ,  փաստացի, ավարտվել է Ստալինգրադի ճակատամարտը, որը այդ պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն է։

1970– վախճանվել է անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելը։

1970 —Մյունխենում առաջին անգամ իրականացվել է նյարդի փոխպատվաստման վիրահատություն:

1977– ծնվել է կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր Շակիրան։

1982- նպատակ ունենալով ճնշել «Մուսուլման-եղբայրներ» խմբավորման ապստամբությունը՝ սիրիական զինված ուժերը հրետանային պատրաստությունից հետո գրոհել և գրավել են Համա քաղաքը:.

1998 –վախճանվել է լեհ հրաբուխաբան Հարուն Թազիեֆը:

2008 —վախճանվել է ամերիկացի գենետիկ և բիոքիմիկ Ջոշուա Լեդերբերգը:

2020- Ավելի քան 20 մարդ է զոհվել Տանզանիայում եկեղեցական արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում
Ամենադիտված