Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետքովիդային համախտանիշի զարգացման 4 ռիսկի գործոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային վարակից հետո բավականին մեծ թվով հիվանդներ բախվում են, այսպես կոչված, հետքովիդային համախտանիշին, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավերով եւ այլ տհաճ ախտանիշներով։

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի համալսարանի եւ Սիեթլի Շվեդիայի բժշկական կենտրոնի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 18-ից 89 տարեկան 209 հիվանդ։ Նրանք բոլորը COVID-19 են տարել՝ տարբեր աստիճանի ծանրությամբ։ Գիտնականները նրանց վիճակին հետեւել են վարակվելու պահից՝ սուր վարակիչ փուլում եւ ապաքինվելուց 3 ամիս հետո։

3 ամսից հետո հիվանդների 37 տոկոսը հայտնել է COVID-19-ի 3 կամ ավելի երկարատեւ ախտանիշի մասին, 24 տոկոսը՝ հետքովիդային համախտանիշի 1-2 նշանի մասին։ Հետազոտելով թեստի արդյունքները եւ բոլոր մասնակիցների առողջական վիճակը՝ գիտնականները պարզել են, որ գրեթե բոլոր հիվանդները (95 տոկոս) կապված են 4 կենսաբանական գործոններից առնվազն 1-ի հետ:

Առաջին գործոնն արյան մեջ կորոնավիրուսային ՌՆԹ-ի մակարդակն է վարակի վաղ փուլում։ Որքան բարձր է վիրուսային բեռի մակարդակը, այնքան մեծ է հավանականությունը, որ երկարատեւ ախտանիշներ կզարգանան՝ որպես հետքովիդային համախտանիշի մաս:

Երկրորդ գործոնը, այսպես կոչված, աուտոհակամարմինների առկայությունն է։ Սովորաբար տարած վարակի դեմ հակամարմիններն արտադրվում են օրգանիզմը հարուցիչի կրկնակի ներխուժումից պաշտպանելու համար, բայց երբեմն իմունային համակարգը խափանվում է եւ սկսում է «կեղծ» հակամարմիններ արտադրել, որոնք սկսում են գրոհել առողջ բջիջները՝ որպես օտար: Դրանք սովորաբար ձեւավորվում են աուտոիմուն հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ռեւմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը եւ այլն:

Երրորդ գործոնը Էպշտեյն-Բար վիրուսի վերաակտիվացումն է՝ վիրուս, որը վարակում է մարդկանց մեծամասնությանը, սովորաբար մանկության տարիներին, իսկ հետո անցնում է քնած վիճակ: ԱՄՆ-ում 5 տարեկան երեխաների մոտ կեսը եւ մեծահասակների 90-ից 95 տոկոսը տարած վարակի նշաններ ունեն: Վիրուսը կարող է «արթնանալ» այլ հիվանդությունների պատճառով, այս վիրուսի վերաակտիվացումը կապված է այնպիսի պայմանների հետ, ինչպիսիք են քրոնիկ հոգնածության համախտանիշը, որը երկարատեւ COVID-19-ի եւ ցրված սկլերոզի որոշ դեպքեր է հիշեցնում:

Չորրորդ գործոնը 2-րդ տիպի շաքարախտի առկայությունն է. այն հայտնաբերվել է հետքովիդային համախտանիշ ունեցող որոշ մասնակիցների մոտ։ Ինչպես հայտնի է, այս հիվանդությունը կապված է քրոնիկ բորբոքման հետ, որը կարող է նպաստել կորոնավիրուսի երկարատեւ հետեւանքների զարգացմանը։

Քարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները. պատմության այս օրը (18 մայիս)Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արարատից տեղեկացում են 4 վիրավորի մասինՃապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասինՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Հարսնաքույրը հարսանիքի ժամանակ համարձակ պար է ցուցադրել և զգեստի «աղետից» հետո համացանցում վիրուսային դարձելՏհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars «Կովկասյան հանգույց». Հայաստանը դառնում է տարածաշրջանային կայունության դեմ ուղղված հարվածային խոյՀայաստանը օգտագործվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ոչնչացնելու համարՏարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով «Ամիսների հարց». Ինչպես է Հայաստանը վճարելու Փաշինյանի հակառուսական գագաթնաժողովի համարԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Հրշեջի և փրկարարի օրԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al JazeeraԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ ԱզիզիՔիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը
Ամենադիտված