Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարիբյան ճգնաժամը. Հայաստանի համար վտանգը եկավ Կարիբյան կղզիներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kommersant.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես է եկել առցանց ասուլիսով: Ու թեև ֆորմալ պատճառաբանություն չի տրվել, բայց բոլորի համար էլ ակնհայտ էր, որ քննարկումն առաջին հերթին կկենտրոնանա երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի և Թուրքիայի հետ բանակցությունների վրա։ Չնայած ֆեյսբուքյան հեռարձակման ձևաչափին, որը թույլ է տալիս իրական ժամանակում ստանալ հարցեր, վարչապետին ուղղված հարցերը նախապես պատրաստվել և հաղորդավարի կողմից հայտարարվել են։

Առաջին հարցը, ինչպես և սպասվում էր, վերաբերել է նախագահ Սարգսյանի մասին Hetq.am-ի աղմկահարույց հրապարակմանը։ Ասուլիսից մի քանի ժամ առաջ հրապարակված տեքստի համաձայն` պարոն Սարգսյանը հրաժարական է տվել ոչ թե նախագահի լիազորություններից դժգոհ լինելու պատճառով, այլ երրորդ երկրի՝ կարիբյան Սենթ Քիթս և Նևիս երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով։ Հիշեցնենք, որ մինչ նախագահ ընտրվելը Արմեն Սարգսյանը զբաղվել է բիզնեսով և դասավանդել Մեծ Բրիտանիայի հեղինակավոր համալսարաններում, եղել է նաև Լոնդոնում Հայաստանի դեսպանը։ Միաժամանակ, 2002-2011 թվականներին պարոն Սարգսյանը եղել է Միացյալ Թագավորության քաղաքացի, սակայն, ինչպես ինքն էր պնդում, հրաժարվել է դրանից հենց այն ժամանակ, երբ հրավիրվել է դիվանագիտական ​​աշխատանքի։ Ինչ վերաբերում է Կարիբյան ավազանի փոքրիկ երկրին, ապա նրա հետ Հայաստանի նախագահի կապերի մասին ոչինչ հայտնի չի եղել։ Ըստ Hetq.am-ի լրագրողների` նրանք իրենց հետաքննությունն անցկացրել են OCCRP հետաքննող լրագրողների կոնսորցիումի գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, համաձայն հրապարակման, Սարգսյանը, իբր, ինքն է խոստովանել, որ կարող է այդ էկզոտիկ երկրի քաղաքացիություն ստացած լինել։

«Մեր նամակագրության ընթացքում նախագահը խոստովանել է, որ ինքը մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում, որը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թվականը»,- գրել է Hetq.am-ը։ Նշենք, որ Սենթ Քիթս և Նևիս երկիրը հայտնի է 250.000 դոլարից ավելի ներդրումների համար քաղաքացիություն տալու իր ծրագրով։ Hetq.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը նշել է. «Իմ դրդապատճառը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։ Այնուամենայնիվ, նա այն ստացել է, սակայն հրաժարվելու հետ կապված խնդիրներ են եղել։ Ըստ նրա` նա իր փաստաբանին հանձնարարել է իրականացնել քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգ 2013 թվականին, բայց արդեն 2017 թվականին, երբ նա նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել, հայտնի է դարձել, որ փաստաբանը չի կատարել առաջադրանքը։

«Տվյալ դեպքում, ըստ ՀՀ սահմանադրության, նա չէր կարող ընտրվել նախագահ, ինչը նշանակում է, որ Սարգսյանի ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ պաշտոնյաների նշանակման, նույնիսկ վարչապետի մասին, անօրինական են»,- ամփոփել է Hetq.am-ը: Նշենք, որ, ըստ սահմանադրության, նախագահ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր վերջին վեց տարիների ընթացքում այլ քաղաքացիություն չեն ունեցել։ «kommersant.ru»-ն այդ հարցով հարցում է ուղարկել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության ներդրումային ծառայության, սակայն պատասխան դեռ չի ստացվել։

Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանել նախագահ Սարգսյանի երկրորդ քաղաքացիության հնարավոր առկայությունը նշելով, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ թեմայով։ Ընդ որում, հրաժարականն ինքնին անակնկալ է եղել նույնիսկ պետության ղեկավարի համար։

«Այս մասին ես իմացել եմ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ առաջ»,- ասել է պարոն Փաշինյանը։ Հայաստանի նախագահի պաշտոնի համար նոր թեկնածուներ, ըստ պարոն Փաշինյանի, չկան, սակայն նա հասկացրել է, որ այդ հարցը կորոշի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «kommersant.ru»-ի հետ զրուցած հայ իրավաբանները հրաժարվել են բացահայտորեն մեկնաբանել երկրի նախկին նախագահի հետ տեղի ունեցած իրավական միջադեպը` պատճառաբանելով հարցի նրբությունը։ Սակայն անանունության պայմանով նրանք նշել են, որ դրա վերաբերյալ վճիռ կարող է կայացնել միայն մեկ ատյան՝ Սահմանադրական դատարանը։ Ցանկության դեպքում այնտեղ կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը, եթե ցանկանում է վիճարկել 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշումների օրինականությունը։ Բայց թե ի՞նչ արդյունք կտա դա՝ դժվար է կանխատեսել։

Երկրորդ կարևոր թեման, որին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը իր ելույթում, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն են։ «Մենք արդեն ունեցել ենք հատուկ ներկայացուցիչների հանդիպում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ,- հիշեցրել է նա,- և եթե այդ դինամիկան շարունակվի, ապա մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումին։ Անտրամաբանական կլինի բաց թողնել զրույցը շարունակելու հնարավորությունը»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, հակառակ տարածված կարծիքի, Հայաստանը «երբեք կասկածի տակ չի դրել հայ-թուրքական սահմանը» և այնքան էլ ակտիվ չի եղել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու հարցում՝ սփյուռքի կազմակերպություններն են եղել  այդ գործընթացի շարժիչ ուժը։

Ապա վարչապետն անսպասելի ոգևորությամբ պաշտպանել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման գաղափարը, որը Հայաստանը կապելու է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանին Նախիջևանի հետ։ Ըստ պարոն Փաշինյանի` այդ նախագիծը շատ ավելի լավն է, քան դեպի Իրան առանձին երկաթուղու կառուցումը: Նշենք, որ ավելի վաղ Երևանում ոգևորություն չէին ցուցաբերում այդ երթուղու նկատմամբ, քանի որ այն համարում էին սպառնալիք իրենց ինքնիշխանությանը։ Սակայն, ինչպես «kommersant.ru»-ին ասել է անվտանգության հարցերով հայ փորձագետ Տիգրան Գրիգորյանը, եթե լուծվի Հայաստանի իշխանությունների կողմից երթուղու վերահսկողության հարցը, ապա մնացած խնդիրներն այնքան էլ լուրջ չեն թվա։ «Հայաստանը կարող է քննարկել  երկաթուղային ուղու սակագները,- ասել է նա»,- եթե կողմերը կառուցողական լինեն, ապա այդ գործընթացը կարող է ավարտվել առանց սկանդալների և սպառնալիքների։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. պատմության այս օրը (03 հուլիս)Ողբերգական վթար՝ ԱրմավիրումՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Լիլիթ Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»
Ամենադիտված