Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի արտգործնախարարից պահանջում է ներողություն խնդրել Ալիևից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com–ը գրում է, որ  Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Խորհրդարանի) արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը հայտարարություն է արել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունների առնչությամբ։ «Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը այդ երկրի Ազգային ժողովում, դիվանագետին ոչ հարիր ոճով, միջազգային իրավունքին հակասող հայտարարություն է արել։ Այդ ոճով արված հայտարարությունը ոչ միայն լիովին հակասում է դիվանագիտության ավանդույթներին, այլ նաև հայտարարություն է, որն ուղղված է կառավարության որոշ ներկայացուցիչների և ֆրանսիացի մի շարք պատգամավորների հանցավոր գործողությունները թաքցնելուն»,- ասել է Սեիդովը։

Պատգամավորն այնուհետև ընդգծել է, որ հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը «իր իրավացի դիրքորոշումն է հայտնել Վալերի Պեկրեսի Ադրբեջանի Ղարաբաղի շրջան կատարած անօրինական այցի կապակցությամբ»։ «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքն անընդունելի է, և դրա կոշտ արձագանքը բնական է, միանգամայն տրամաբանական և ճիշտ։ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու տիկին Պեկրեսեի ընտրողներին գրավելու փորձերը ոչ միայն հարված են հասցնում Ադրբեջանի հետ հարաբերություններին, որը միշտ մեծ նշանակություն է տվել միջազգային իրավունքի սկզբունքներին, այլ նաև սադրիչ քայլ է, որն ուղղված է Կովկասյան տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը խարխլելուն... ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի կառավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ (Ղարաբաղում 2020թվականի աշնանը) և դրանից հետո եղել է օկուպացիոն Հայաստանի կողքին»,- վրդովված հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։ 

Սեիդովը խորհրդարանի անունից խորհուրդ է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը դիմում ուղարկել Ֆրանսիայի արտգործնախարարին պահանջելով «հերքել նրա ոչ դիվանագիտական ​​հայտարարությունը և ներողություն խնդրել Ադրբեջանի Հանրապետության նախագահից»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Կրեմլի միջուկային առաջարկը»5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ` Չինաստանում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը» «Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Դոլարն ու ռուբլին թանկացել ենՔարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները. պատմության այս օրը (18 մայիս)Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արարատից տեղեկացում են 4 վիրավորի մասինՃապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասինՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Հարսնաքույրը հարսանիքի ժամանակ համարձակ պար է ցուցադրել և զգեստի «աղետից» հետո համացանցում վիրուսային դարձելՏհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars «Կովկասյան հանգույց». Հայաստանը դառնում է տարածաշրջանային կայունության դեմ ուղղված հարվածային խոյՀայաստանը օգտագործվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ոչնչացնելու համարՏարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով «Ամիսների հարց». Ինչպես է Հայաստանը վճարելու Փաշինյանի հակառուսական գագաթնաժողովի համարԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Հրշեջի և փրկարարի օրԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել
Ամենադիտված