Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կիպրոս՝ Սուրբ Նեոֆիտի օր, Ռումինիա՝ Միավորման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1776 - ծնվել է բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալյանը:

1923- որոշում է ընդունվել պետականացնել Էջմիածնի վանքի թանգարանը իր հնագիտական, դրամատիկական, ազգագրական և գեղարվեստական ժողովածուներով, և հանձնել այն լուսժողկոմատին:

- Երևանում լույս է տեսել «Էկոնոմիչեսկի վեստնիկ Արմենիի» ամսագրի առաջին համարը:

- ՀԽՍՀ լուսժողկոմին առընթեր ստեղծվել է ազգային փոքրամասնությունների խորհուրդ:

1924– ծնվել է մեծանուն գրող, բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակը:

1933 - շահագործման է հանձնվել Երևանի ծխախոտի գործարանը:

1945 - ծնվել է երաժշտագետ, մանկավարժ Սվետլանա Սարգսյանը:

1945 - ծնվել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:

1958– ծնվել է քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

1973- որոշում է ընդունվել ստեղծել հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ:

1987 - վախճանվել է քիմիկոս Արամ Նալբանդյանը:

2002-Գյումրիի «Ալհմաս» հյուրանոցային համալիրում հանդիսավորությամբ բացվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը: 

2005-Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազգամիջյան թշնամանք քարոզելու մեղադրանքով կալանավորվել է «Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը: 

 2008-Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ է դարձել դանիացի Յան Պոուլսենը: 

2009-Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ 2-3 տարով ազատազրկման դատապարտված 16 անձանց ներում է շնորհել:

2013-Լեռնային Ղարաբաղում ստեղծվում է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։

2021- Ընդդիմությունը անհնազանդության ավտոերթ է անցկացրել Երևանում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

41- դավադրության արդյունքում սպանվել է Գայոս Հուլիոս Գերմանիկոսը (Կալիգուլա) և նրա ընտանիքը:

76 –ծնվել Հռոմի կայսր Հադրիանոսը:

1705– ծնվել է իտալացի նշանավոր օպերային երգիչ Ֆարինելլին:

1712 - ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Մեծը:

1720 —Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինը հաստատել է Ռուսական կայսրության ծովային կանոնագիրքը:

1732 - ծնվել է Պրուսիայի թագավոր Պիեռ Բոմարշեն:

1776– ծնվել է ռոմանտիզմի ժանրի գերմանացի գրող Էռնեստ Հոֆմանը:

1791 - վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ, Սանկտ Պետերբուրգի «Պղնձե ձիավոր» արձանի հեղինակ Էթիեն Մորիս Ֆալկոնեն:

1848– ԱՄՆ-ում ոսկու առաջին ձուլակտորը հայտնաբերելուց հետո սկսվել է Կալիֆոռնիական «ոսկու տենդը»:

1851 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին։

1862 - Բուխարեստը հայտարարվել է Ռումինիայի մայրաքաղաք:

1919 — Խորհրդային Ռուսաստանում Սվերդլովի ստորագրությամբ ընդունվել է կազակության դեմ պայքարի հրամանը, որի արդյունքում սկսվել է բոլշևիկների կարմիր տեռորը կազակների և նրանց ընտանիքների դեմ:

1920 —վախճանվել է իտալացի նկարիչ և քանդակագործ Ամադեո Մոդելյանին:

1924– սկսվել են առաջին Ձմեռային օլիմպիական խաղերը:

1935 —ամերիկյան Ռիչմոնդ քաղաքի վաճառակետերում հայտնվել են «Սերուցքային էլ Կրյուգերից» անվանմամբ գարեջրով ալյումինե տարողություններ:

1953– ծնվել է ռուս նշանավոր երաժիշտ, ալտահար, դիրիժոր Յուրի Բաշմետը:

1965 - վախճանվել է անգլիացի քաղաքագետ, քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլը:

1966 —Մոնբլան լեռան մոտ վթարի է ենթարկվել հնդկական Boeing 707 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 117 մարդ:

1984– թողարկվեց առաջին Էյփլ Մակինտոշ անհատական համակարգիչը:

1989-վախճանվել է խորհրդային նկարիչ-վունդերկինդ Սաշա Պուտյան, որը իր կարճ կյանքի (12 տարի) ընթացքում ստեղծել է 2279 աշխատանք:

2011– Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի է ունեցել ահաբեկչական գործության` պայթյունի հետևանքով զոհվել է 35 մարդ, իսկ մոտ 180-ը վիրավորվել են:

2015 —Ուկրաինայի արևելքում ընթացող  հակամարտության ժամանակ տեղի է ունեցել Մարեուպոլ քաղաքի  «Արևելյան» միկրոշրջանի հրետակոծությունը, որի արդյունքում զոհվել է 31 մարդ, իսկ 117-ը վիրավորվել են:

2016 —վախճանվել է արհեստական բանականության ոլորտում աշխատող ամերիկացի գիտնական Մարվին Լի Մինսկին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում
Ամենադիտված