Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազատվել ռուսական կապանքներից». Հայաստանն ու Թուրքիան որոշել են խաղաղություն հաստատել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

gazeta.ru–ն գրում է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում առաջին բանակցություններն են անցկացրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։ Ինչպես հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ում, կողմերի առաջին հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։

Ինչո՞ւ են Հայաստանն ու Թուրքիան թշնամացել: Հիմնական խոչընդոտներից մեկը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է։ Երևանը թուրքերից պահանջում է ճանաչել դա, Անկարան հրաժարվում է ցեղասպանություն անվանումից։
Ինչո՞ւ են բանակցություններ ընթանում հենց հիմա։ Անկարան անցյալ տարեվերջին հանդես է եկել Թուրքիայի և Հայաստանի միջև նոր բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։ Երևանում այդ առաջարկը ողջունվել է, ինչը հետագայում հանգեցրել է երկու պետությունների հատուկ ներկայացուցիչների նշանակմանը և Մոսկվայում առաջին հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերմանը։ ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին վստահ է, որ բանակցությունների ներկայիս կոնֆիգուրացիան հնարավոր է դարձել ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքների շնորհիվ։

«Նորմալացման գործընթացը սկսվել է, կա որոշակի լավատեսություն։ Բայց փաստն այն է, որ Անկարան, ինչպես միշտ, զիջումներ է պահանջում բացառապես Երևանից: Թուրքիայի համար առաջին հերթին կարևոր է իր սահմանների ճանաչումը՝ խոսքը պատմական Հայաստանի տարածքների, այդ թվում՝ Արարատ լեռան մասին է, ինչպես նաև խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի մերժման մասին է։ Այս դիրքորոշումը չի փոխվել, բայց թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրան, և արդյո՞ք դա կլինի հաշտեցման քաղաքականություն, դեռ պարզ չէ»,- ասել է փորձագետը։

Ինչպե՞ս են ընթացել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները նախկինում։ Ներկայիս բանակցությունները հեռու են կողմերի հարաբերությունները շտկելու առաջին փորձից, որոնք ծայրահեղ սառն են մնացել 1991 թվականի Հայաստանի անկախացումից հետո: Չնայած ընդհանուր սահմանին, երկու երկրները չունեն դիվանագիտական ​​հարաբերություններ, իսկ սահմանները փակ են՝ ըստ Երևանի Թուրքիայի միակողմանի որոշման պատճառով։ Նադեին-Ռաևսկու խոսքով, կողմերի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե թուրքական նախապայմանները չլինեն, քանի որ նախորդ անգամ դրանից հնարավոր չի եղել խուսափել:

«2009 թվականին Ցյուրիխյան արձ

անագրությունների շրջանակներում ոչինչ չստացվեց Հայոց ցեղասպանության հարցի պատճառով։ Այն, որ կողմերն իսկապես պատրաստ են հաշտեցման, խոսում է առաջին հերթին դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը։ Ամենակարևորը Հայաստանից Թուրքիայի տարածքով տրանսպորտային միջանցքների բացումն է, այսինքն սահմանների բացումը։ Առայժմ դրանք ամուր փակված են, և դա շատ կարևոր հարց է»,- պարզաբանել է փորձագետը։

Հայաստանի ինչի՞ն են պետք այս բանակցությունները։ Քաղաքատնտեսության գիտահետազոտական ​​ինստիտուտի  քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ կարգավորման ներկայիս փորձը կարելի է անվանել «դարակազմիկ», քանի որ Երևանը դե ֆակտո կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան է ներկայացրել։

«Ավանդաբար, հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանից պահանջում էին հրաժարվել Լեռնային Ղարաբաղից և հրաժարվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական ​​քաղաքականությունից։ Դե ֆակտո այդ պահանջներն արդեն իսկ կատարվել են Հայաստանի իշխանությունների կողմից։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նախապայմանն է ի հայտ եկել, և այն ևս, փաստացի, կատարել է հայկական կողմը, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է, որ երկրների միջև հաղորդակցությունը բաց է լինելու»,- հավելել է փորձագետը։

Մաթևոսյանի տեսանկյունից՝ հայ-թուրքական ներկայիս օրակարգը հակահայկական, հակառուսական և հակաիրանական բնույթ ունի։ Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարությունն այդ հարաբերություններում տեսնում է հանրապետության տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև արևմտյան երկրների հետ մերձեցման հնարավորություն։

«Նրանք անկեղծորեն հավատում են, որ Անկարայի տրանզիտով կարող են ինտեգրվել արևմտյան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառույցներին և վերջնականապես ազատվել ռուսական կապանքներից։ Հայ-թուրքական «երկխոսությունն» ակնհայտորեն տեղի է ունենում ԱՄՆ-ի հովանու ներքո։ Այս «երկխոսության» իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Նման մտքի հեղինակին չի հետաքրքրում այն, որ դրա արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում, պայմաններ կստեղծվեն, որ նրանք ապրեն «ոչ թե մեզ հետ», այլ «մեր փոխարեն»։  Այս գործընթացի արտասահմանյան համակարգողները մեծ խնդիր են լուծում, իսկ «տաշեղների» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Մոսկվան հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր հակառուսական ուղղվածությունը և ունի իր ծրագրերն ու շահերն այդ գործընթացում։

«Մոսկվան ամեն դեպքում կփորձի առավելագույնը քամել գործընթացից։ Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է. եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի և կայուն գործի Մոսկվայի վերահսկողության ներքո, ապա Ադրբեջանը և Թուրքիան կապող ամենակարճ ճանապարհը կանցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով։ Իր հերթին, Վիկտոր Նադեն-Ռաևսկին այլ տեսակետ ունի: Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար ձեռնտու է, որ իր սահմանների անմիջական մերձակայքի թեժ կետը հանդարտվի։ «Մոսկվան շահագրգռված է, որ հանգիստ իրավիճակ լինի։ Ուստի, ամեն դեպքում, հարաբերությունների կարգավորումը՝ հայերի իրավունքները հարգելով, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին։ Այստեղ պետք է ելնել ոչ թե բովանդակային օգուտների խնդրից, այլ աշխարհաքաղաքական նրբերանգներից»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Տեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակըԻնչպես են Հայաստանում վերաբերվում Իրանի պատերազմինԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք. «Հրապարակ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների
Ամենադիտված