Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. ի՞նչ է սպասվում գազի սակագներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկար ժամանակ կառավարությունը հասարակությունից թաքուն էր պահում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը։ Մինչև վերջերս նույնիսկ հավաստիացնում էին, որ առաջիկա 10 տարիներին գազի ներմուծման գինը չի փոխվի՝ կմնա այնքան, որքան կա։ Այդ նույն ժամանակ, սակայն, հանրությունից գաղտնի կնքել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ներքին սակագները վերանայելու հայտով։ Որպես հիմնավորում՝ ներկայացվել է 2 ամիս առաջ կնքված գազային նոր համաձայնագիրը։ Համաձայն այդ համաձայնագրի, «2022թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում»։

Ներկայացված հայտով «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է ներքին սակագների կտրուկ բարձրացում սպառողների որոշ, այդ թվում՝ սոցիալական խոցելի խմբերի համար։ Եթե հիմա նրանք մինչև 600 խորանարդ մետր գազի սպառման դիմաց վճարում են 100 դրամ, առաջարկվում է ապրիլի 1-ից դարձնել 135,6 դրամ՝ 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում։

600 խորանարդ մետրից ավելի վառելու դեպքում սակագնի մի փոքր նվազում են նախատեսում՝ 139-ի փոխարեն՝ 135,6 դրամ։

Այսինքն՝ սոցիալական խոցելի խմբերի համար առաջարկում են հանել արտոնյալ սակագինը։ Նրանք նույն գինը կվճարեն ինչպես մինչև 600 խորանարդի, այնպես էլ դրանից ավել օգտագործելու դեպքում։

Նույն սակագինն է առաջարկվում նաև այն սպառողների համար, ովքեր սպառում են ամսական մինչև 10.000 խորանարդ մետր գազ։ Այս խմբի մեջ է մտնում նաև սոցիալական անապահովությունից դուրս բնակչությունը։

Եթե հիմա նրանք վճարում են 139 դրամ՝ առաջարկվում է դարձնել 135,6 դրամ։ Այսինքն՝ նվազեցնել 3,4 դրամով։

Փոխարենը՝ կտրուկ բարձրանում է տնտեսական հատվածի սակագինը։ Բարձրացումը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը։ Խոսքը ջերմոցային տնտեսության ու վերամշակող արտադրության մասին է։

Հաշվի առնելով այս ոլորտների տնտեսական ու հասարակական նշանակությունը՝ ժամանակին դրանց համար արտոնյալ սակագներ էին սահմանվել։ Ներքին սակագների նախորդ վերանայման ժամանակ այդ արտոնությունն էապես նվազեցվեց, այս անգամ առաջարկվում է ընդհանրապես հանել։

Հիմա ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպիսին է՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայացված հայտով առաջարկվում է 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար։ Այսինքն՝ բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։

Թե սա ի՞նչ ազդեցություն կունենա ջերմոցային տնտեսության ու վերամշակող արդյունաբերության վրա, նախկինում արդեն տեսել ենք։ Գյուղմթերքների շուկայում գների այն բարձրացումները, որոնք կան, նաև դրա հետևանք են։

Գազի թանկացման ազդեցությունը տնտեսության ու սպառողական ապրանքների վրա, սակայն, չի սահմանափակվի միայն նշված ոլորտներով։

Սակագների բարձրացում է նախատեսվում նաև տնտեսության մյուս ոլորտներում։

10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողների համար առաջարկվում է սակագինը դարձնել 282,6 դոլար։ Հիմա նրանք վճարում են 255,9 դոլար։ Տարբերությունը 26,7 դոլար է, կամ աճը ավելի քան 10 տոկոս։

Սակագների բարձրացում է նախատեսվում նաև շարժիչային գազի դեպքում։ Կրկին 26,7 դոլարի չափով։

Այն, ինչ առաջարկել է գազամակատարար ընկերությունը սակագների վերանայման հետ կապված՝ լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում ինչպես սոցիալական խոցելի խմբերի համար, այնպես էլ՝ տնտեսության վրա։

Որքան էլ բնակչության մյուս խավերի դեպքում սակագնի բարձրացում չի սպասվում, մի բան էլ նվազում է, դա միանգամայն խաբուսիկ է։

Տնտեսության վրա սակագնային բեռի ավելացումը դուրս է գալիս առաջին հերթին բնակչության ջանից։

Գազի թանկացումը հանգեցնելու է արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը գների աճի տեսքով տեղափոխվելու է սպառողական շուկաներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ դեր ունի տնտեսության վրա գազի սակագինը, սա բերելու է ապրանքների ու ծառայությունների բավական ընդգրկուն ու էական թանկացումների։ Փաստացի բնակչության մեծ մասի համար սակագինը նվազում է, բայց իրականում սակագնային ճնշումն ավելանում է՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով։

Սա այս իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունն է, որով փորձում են քողարկել բնակչության վրա հանրային ծառայությունների սակագների բարձրացման ազդեցությունը։ Այդպես վարվեցին նաև 2019թ.։ Հասարակության դժգոհություններից խուսափելու համար ցույց են տալիս, որ բնակչության համար սակագինը չեն բարձրացնում, բայց իրականում տուժողը կրկին լինելու է հասարակությունը։ Թանկացած ապրանքների համար վճարում է սպառողը։

Տուժելու է նաև տնտեսությունը։ Նվազելու է մի կողմից՝ տնտեսության շահութաբերությունը, մյուս կողմից՝ մրցունակությունը։ Մեր տնտեսությունն առանց դրա էլ մրցակցային լուրջ խնդիրներ ունի։ Արտադրության ինքնարժեքի բարձրացման հետևանքով սպասվող գների աճը հանգեցնելու է մրցունակության կորստի, ինչն ազդելու է նաև արտադրության ծավալների ու տնտեսության զարգացումների վրա։ Հատկապես որ, հանրային ծառայությունների սակագների բարձրացումը չի սահմանափակվում միայն գազով։ Հունվարի 1-ից թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից կթանկանա հոսանքը։

Սպասվում է, որ ապրիլի 1-ից էլ ուժի մեջ կմտնեն գազի նոր սակագները։

Առաջիկայում, իհարկե, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կդիտարկի այս հայտը և գուցե որոշ վերանայումներ կատարի, բայց միևնույն է, միջին կշռութային սակագնի բարձրացումից խուսափել անհնարին կլինի։ Ինչ-որ մեկը պետք է վճարի սահմանին գազի թանկացման գինը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է
Ամենադիտված