Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … վիսկի Թասմանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավստրալիական Sullivans Cove վիսկու հայրենիքը Թասմանիան է, մասնավորապես, Դերուենտ գետի հովիտը և Սալիվանի ծոցը (Sullivans Cove): 1804 թվականին այդ տարածքում հիմնվել է բրիտանական գաղութ, որն այժմ հանդիսանում է Թասմանիա նահանգի Հոբարտ մայրաքաղաքը։ Սկզբում այս վայրում ստեղծված բնակավայրը եղել է դատապարտյալների աքսոր։ Եվ ներկայիս այնտեղի բնակիչների մեծ մասը սերում են այն շոտլանդացիներից, իռլանդացիներից ու բրիտանացիներից, որոնց այդտեղ են ուղարկել որպես Մեծ Բրիտանիայի թագուհու «հյուրեր», այսինքն աքսորականներ։ Իհարկե, նման կոնտինգենտը չէր կարող յոլա գնալ առանց իրենց սիրելի թունդ ըմպելիքների։ Այդ վայրերում վիսկիի արտադրության սկիզբը գրեթե համընկել է քաղաքի հիմնադրման պահի հետ։ Հայտնի է, որ առաջին սպիրտի թորման սարքերը քաղաք է բերել նահանգապետ Բլաեմը 19-րդ դարի սկզբին։ Իսկ 1824 թվականին քաղաքի շրջակայքում արդեն գործում էին 16 պաշտոնապես գրանցված (և անհամար քանակի չգրանցված) թորման գործարաններ, որոնք արտադրում էին ավստրալիական վիսկի։ Այնուամենայնիվ, 1838 թվականին Ջոն Ֆրանկլինը, ով ստացել էր նահանգապետի պաշտոնը, հրամանագիր է արձակել, որն ամբողջությամբ արգելում էր սպիրտի թորումը։ Ճակատագրի հեգնանքով, այդ արգելքը տևել է ավելի քան 150 տարի և չեղարկվել միայն 1990-ականներին: Հետևաբար էլ Sullivans Cove թասմանյան վիսկու ժամանակակից պատմությունը սկսվել է միայն 1994 թվականին: Բայց ըստ երևույթին, չնայած ավելի քան 150 տարվա պաշտոնական արգելքին, շոտլանդացի դատապարտյալների սերունդները չեն կորցրել իրենց հնարամտությունը և արտադրական հմտությունները: Արդյունքում արտադրողների փորձի և ավստրալական եզակի բաղադրիչների համադրությունը հաջողություն է բերել: Արդեն 2007 թվականին նոր ընկերությունը սկսել է ստանալ ամենահեղինակավոր մրցանակներ ալկոհոլային խմիչքներ արտադրողների համաշխարհային մրցույթներում։ Օրինակ՝ 2014 թվականի World Whiskys Awards-ի ժամանակ ընկերության արտադրանքը ճանաչվել է աշխարհի լավագույն միաածիկ վիսկին։ Իսկ 2015 թվականին Թասմանական վիսկին ստացել է «Liquig Gold» (Հեղուկ ոսկի) մրցանակը՝ 100 հնարավորից հավաքելով ռեկորդային 95,5 միավոր և ընդգրկվել այդ ըմպելիքի հայտնի գիտակ Ջիմ Մյուրեյի Whisky Bible-ում (Վիսկու Աստվածաշնչ)։

Sullivans Cove-ն պատրաստվում է թասմանյան գարուց և լեռնային աղբյուրների ջրից և թրմվում է ձեռքով մշակված կաղնու տակառներում: Յուրաքանչյուր տակառից մոտ 450 շիշ է լցվում, ինչը վիսկին դարձնում է հազվագյուտ և թանկ։ Այնուամենայնիվ, այս ըմպելիքը ավելի ու ավելի շատ երկրպագուներ է գտնում ամբողջ աշխարհում։ Եթե ​​ցանկանում եք հյուրերին զարմացնել խմիչքով, որը նրանցից ոչ ոք երբևէ չի համտեսել, ապա այլ կիսագնդից ձեզ հասած որակյալ Թասմանյան վիսկին լավագույն տարբերակն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան. Զենիթը վերջին տուրում նվաճեց չեմպիոնությունը Երկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ «Կրեմլի միջուկային առաջարկը»5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ` Չինաստանում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը» «Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Դոլարն ու ռուբլին թանկացել ենՔարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները. պատմության այս օրը (18 մայիս)Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արարատից տեղեկացում են 4 վիրավորի մասինՃապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասինՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Հարսնաքույրը հարսանիքի ժամանակ համարձակ պար է ցուցադրել և զգեստի «աղետից» հետո համացանցում վիրուսային դարձելՏհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars «Կովկասյան հանգույց». Հայաստանը դառնում է տարածաշրջանային կայունության դեմ ուղղված հարվածային խոյՀայաստանը օգտագործվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ոչնչացնելու համարՏարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով «Ամիսների հարց». Ինչպես է Հայաստանը վճարելու Փաշինյանի հակառուսական գագաթնաժողովի համարԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Հրշեջի և փրկարարի օրԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ամենադիտված