Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորն առաջարկում է հիշատակի նոր օր ավելացնել օրացույցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և նոր հիշատակի օր սահմանել։

Մանուկյանն առաջարկում է ապրիլի 10-ին նշեցլ Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օրը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Մարաղան քաղաքատիպ ավան է, որը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ ադրբեջանի Թերթերի (Միրբաշիր) շրջանի հետ սահմանին։ Ըստ 1989 թ. բնակչության մարդահամարի` ավանում բնակվում էր 4660 մարդ։ 1992 թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է ադրբեջանի վերահսկողության ներքո:

«1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են Մարաղա, ուր Հայ աշխարհազորայինների փոքրաթիվ ջոկատին թեև հաջողվել էր Մարաղայից տարհանել բնակիչների մեծ մասին, բայց մոտ 118 անձ` հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, դեռ մնացել էին բնակավայրում։ Նրանցից շատերը դաժանաբար խոշտանգվել, ապա սպանվել են ադրբեջանական բանակի զինվորների կողմից։ Այդ ռազմական հանցագործությանը զոհ գնաց ավելի քան 50 մարդ1, այդ թվում՝ 30 կին։

Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և պալատի նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը2, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր ավան, Մարաղայի գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված և հրկիզված։ Բարոնուհի Քոքսը Մարաղան անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։

Շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին, պատանդ են վերցվել։ Նրանց մի մասին, այդ թվում բոլոր երեխաներին, հետագայում հաջողվել է վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Երկու շաբաթ անց Մարաղան երկրորդ գրոհին է ենթարկվել, որի ընթացքում իրենց հարազատներին հուղարկավորելու համար Մարաղա վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհն են դարձել։

Մարաղայի վրա հարձակումը պայմանավորված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ. այն բացառապես ուներ Մարաղայի Հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ։ Մարաղայի ոճրագործությունը շարունակությունն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և ադրբեջանի այլ բնակավայրերի, ինչպես նաև Արցախի գյուղերում հայկական բնակչության` կազմակերպված և զանգվածային ջարդերի ու տեղահանության:

Մարաղայի ջարդերի ու դրանց աննախադեպ դաժանության մասին փաստում է նաև Թոմաս դե Վալը իր` «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջև» աշխատության մեջ: Մարաղայի ջարդերի կազմակերպիչները չեն պատժվել, ավելին` ջարդերի կազմակերպիչ, «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը Ադրբեջանի նախագահի 23.06.1993թ. թիվ 6 հրամանով ստացել է «ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում:

Այս հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության որպես պետական քաղաքականություն արմատավորման և այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության համար, ինչն էլ առավել քան ցայտուն դրսևորվեց թե՛ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումով, թե՛ առ այսօր ադրբեջանի կողմից շարունակվող այլ հայատյաց դրսևորումներով»,-նշված է հիմնավորման մեջ:

Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու պատճառով ընկել է թակարդի մեջ. Հայաստանից արտահանվող ապրանքները ոչ մեկին պետք չենԵրևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Իսրայելը ճանաչում է թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը. Էրդողանին քծնող Փաշինյանը դժգոհ էԵվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստվում է Հայաստան «վերադարձին»««Հայաստան»–ի փակումը որպես կայսրության ավերակների էպիտաֆիա»Հայաստան՝ Սահմանադրության օր. պատմության այս օրը (05 հուլիս)ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներ
Ամենադիտված