Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը դավաճանել է Ալիևին. ի՞նչ է նշանակում Երևանի և Անկարայի մերձեցումը Բաքվի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հինգ հայ ռազմագերիներ են հայրենադարձվել, թեև ավելի վաղ Ադրբեջանը խոստացել էր նրանց դատել որպես մարդասպանների։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է այդ իրադարձությունը, սակայն ամերիկացիներին չի բավարարել Ալիևի այդ քայլը։ Պետքարտուղարությունը կարճ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին»։

Հարավային Կովկասի փորձագետներն այս զիջումը պայմանավորում են Բաքվի պարտադրված չորս ձեռքով խաղով։ Բանն այն չէ, որ Ադրբեջանը վատն է կամ լավն է։ Հարցն այլ է. այս երիտասարդ ու անփորձ թվացող երկիրը անցյալ տարվա 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի պատճառով, որը խախտել է աշխարհաքաղաքական փխրուն հավասարակշռությունը, հայտնվել է շատ ծանր վիճակում։ Ինչպես ցույց է տվել անցած տարին, Այաթոլլահի վարչակարգի կարևորագույն շահերն են տուժել Իրանի համար շատ ծանր ժամանակաշրջանում, որը կարող էր ավարտվել պարսիկների Ադրբեջան ներխուժմամբ և երիտասարդ կովկասյան այդ պետության վերացմամբ։ Հետաքրքիրն է այն, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն և համաշխարհային կենտրոններից և ոչ մեկը ոտքի չի կանգնել պաշտպանելու Ադրբեջանը, երբ պարսիկները իրենց բանակն էին մոտեցրել նրա սահմաններին։ Հեշտ է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերով սպանել Ղարաբաղի աշխարհազորայիններին, և դրա համար առաջատար խաղացողների գաղտնի համաձայնությունը ստանալը, մեկ այլ բան է դա մարսելը։ Այո՛, Բաքուն ֆորմալ առումով «ազատագրել» է ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող հողերը, սակայն հիմա Իլհամ Հեյդար օղլուն հույսը կարող է միայն իր վրա դնել։

ԱՄՆ-ն, ի դեպ, պատմական Արցախը պահպանելու համար առաջարկել է ԼՂԻՄ-ի անջատման սեփական խաղաղության ծրագիրը, թեկուզ հատուկ կարգավիճակով։ Հիշեցնենք, որ Ալիևը Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո նույնիսկ ծիծաղել էր Հայաստանի վարչապետի վրա. «Դե, Փաշինյան, որտե՞ղ է քո կարգավիճակը»։ Սպիտակ տանը դա դուր չի եկել, ինչպես և Կրեմլին։ Մոսկվան պատմական հողերի վերաբերյալ իր տեսակետն ունի. «Մեզ ուրիշինը պետք չի, բայց մերն էլ չենք զիջի»: Վաշինգտոնին բարկացրել է անհնազանդությունը, թեև նա դա ցույց չի տվել։ Ակնկալվում էր, որ Ալիևը կանգ կառնի համաձայնեցված սահմանների վրա, սակայն հաղթանակի համը արբեցրել է նրան։ Ընդհանուր առմամբ, դա հանգեցրել է նրան, որ Բաքուն ստիպված է եղել մերձենալ Թեհրանին, որի վրա կախված է քեռի Սեմի հսկայական ստվերը: ԱՄՆ-Իրան հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին Ադրբեջանի և Իրանի նախագահները հանդիպել և խոստովանել են իրենց բարեկամությունը և նույնիսկ եղբայրությունը: Ռաիսին ասել է իր նոր ադրբեջանցի ընկեր Ալիևին. «Երկու երկրների ժողովուրդների սրտերը բաբախում են միասին...», ինչին Իլհամ Հեյդար օղլուն պատասխանել է. «Մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են»։
Իրանը, որը նախկինում ավելի մոտ էր Հայաստանին, վերջերս այլևս չի շեշտում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների մասին իր պնդումները։ Ավելին, Ռաիսի օրթոդոքսալ կառավարությունը դիմել է Թուրքմենստանին և Ադրբեջանին՝ ի վնաս Թուրքիայի շահերի, գազի փոխանակման եռակողմ գործարք կնքելու առաջարկով։ Գործարքը լայնորեն քննարկվել է պարսկական լրատվամիջոցներում որպես տնտեսական ակնառու ձեռքբերում, Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու հաջող քայլ և ուժեղ հարված Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման արշավին։

Եվ ևս մեկ բան. ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից կտրականապես անընդունելի այդ պայմանագիրը ստորագրվել է Վիեննայում բանակցությունների վերսկսումից ընդամենը մի քանի օր առաջ։ Ալիևը հասկացե՞լ է իր այդ քայլի աշխարհաքաղաքական հետևանքները։ Իհարկե, այո՛։ Իլհամ Հեյդար օղլուն, անկասկած, շատ խելացի քաղաքական գործիչ է, որը, սակայն, չի բացառում սխալները պատմական պետականության փորձի բացակայության պատճառով։

Արցախյան պատերազմը առանց Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման Ալիևին ոչ մի օգուտ չի տվել, բացի հեղինակային օգուտներից, ընդ որում բացառապես իր հայրենիքում։ Ընդհակառակը, Բաքվի դիրքերը վատթարացել են, և ահա թե ինչու: Հանկարծ հայտարարություն է հայտնվել, որ Թուրքիան և Հայաստանը ձգտում են հարաբերությունների կարգավորման։ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքը կբացվի», և իր այդ նպատակի համար նա ակնհայտորեն հույս է դնում Թուրքիայի օգնության վրա։ Մինչդեռ Անկարան որևէ կերպ չի մեկնաբանում այդ սադրիչ ռազմավարությունը։ Անշուշտ, Թուրքիայի ու Հայաստանի երկարամյա թշնամությունը հայտնի է բոլորին։ Երևանը դժվար թե բարեկամական հարաբերություններ ունենա Օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանությունն իրականացրած իրավահաջորդ պետության հետ։ Այնուամենայնիվ, երկու կողմերն իսկապես մոտեցել էին ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանը դարձյալ անկախ պետություն էր դարձել։ Բայց դա երկար չի տևել, և առաջին հերթին այն պատճառով, որ Թուրքիան ԼՂՀ հարցում կանգնել է Ադրբեջանի կողքին:

Աշխարհում չափազանց շատ տնտեսական և քաղաքական «պղպջակներ» են կուտակվել: Բաքուն միշտ էլ կտրականապես դեմ է արտահայտվել Երևանի և Անկարայի միջև ցանկացած շփումներին և կապերին։ Բայց այսօր մի շարք թուրք պաշտոնյաներ հայտարարում են, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամությունը։ Իսկ դա Ալիևին լավ բան չի խոստանում։ Ավելին, «Զանգեզուրի միջանցքը» բացվելու նախանշաններ չկան, չնայած այդ մասին խոսակցություններին։ Ըստ երևույթին, դա հնարավոր է միայն 44-օրյա պատերազմի արդյունքների վերանայման դեպքում, որի արդյունքում Երևանն առանց կռվի կվերադարձնի իր պատմական արցախյան հողերը և կամրապնդի ԼՂՀ կարգավիճակը միջազգային մակարդակով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված