Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ խմբակցությունից Գրիգորն ու նրա եղբայր Միշիկը հաշտ եղբայրներ չեն եղել․ ինչո՞ւ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ: Նշանակմանը հետևեց աղմուկը, թե Գրիգորը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է։ Ու սկսվեց քննարկումը, թե Փաշինյանը մի ժամանակ սև-սպիտակ էր անում, հիմա նախկիններին է պաշտոնների նշանակում։ Այո, Գրիգոր Մինասյանը եղել է ՀՀԿ-ական, անգամ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավներին է ակտիվ մասնակցել ու հրապարակային ելույթներ ունեցել, ապա հայտնվել է Երևան քաղաքի ավագանիում ՀՀԿ-ի ցուցակով։ Բայց սա ամենևին էլ այն դեպքը չէ, թե, հասեք, Փաշինյանը հներին է վերակենդանացնում։ Իրականում եղբայրների՝ Գրիգորի և Միքայելի ջրերը նույն առվով երբեք էլ չեն հոսել։ Նրանց մտերիմները շրջանառում են ներընտանեկան կոնֆլիկտի մի պատմություն, որն էլ դնում են եղբայրների վատ հարաբերությունների հիմքում։ Կարիք չկա հիմա անդրադառնալու այդ պատմությանը, բայց հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ Գրիգորը ճիշտ է, Միշիկը՝ վերստին սխալ։ Հավելենք նաև, որ Միքայել Մինասյանը բազմաթիվ անգամ փորձել է եղբորը «ապաակտիվացնել», նրան արժեքավոր առաջարկներ է արել, միայն թե եղբայրն ինքնուրույն գործելու հայտ չներկայացնի, փաստաբանական կանտորան էլ լուծարի կլորիկ գումարի կամ առաջարկի դիմաց։ Գրիգոր Մինասյանը պարբերաբար մերժել է եղբորը՝ միջանձնային հարաբերությունների վատթարացումը ներընտանեկանից տեղափոխելով քաղաքական հարթություն։

Հիմա ըստ էության։ Գրիգոր Մինասյանի նշանակումը օրինաչափ է։ Նա միշտ լավ հարաբերություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, անգամ՝ ՀՀԿ ավագանիում եղած ժամանակ։ Եթե մոռացե՞լ եք՝ հիշեցնենք։ Դեռևս 2018 թ․ ապրիլի 27-ին, երբ դեռ ամրագրված էլ չէր հեղափոխության վերջնական հաղթանակը, այն ժամանակ Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը ավագանու նիստում ակնհայտ պաշտպանեց Փաշինյանին՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին ու նրանց առաջնորդ Զարուհի Փոստանջյանին դնելով, մեղմ ասած, վատ վիճակի մեջ։

«Մինչև Կարեն Կարապետյանի կողմից Հայաստանի ղեկը իր ձեռքը ամբողջովին վերցնելը, երբ մեր երկիրը գտնվում էր քաոսային վիճակում, երբ մարզերում ու քաղաքներում տիրում էր կատարյալ անարխիա, մեկ լուսավոր կետ կար, մեկ ուրախություն, որին ականատես եղավ ամբողջ հայ ժողովուրդը, դա Զարուհի Փոստանջյանին հեղափոխական հարթակից դուրս շպրտելն էր»,- հայտարարել էր Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով հայտնի դրվագին, երբ Փոստանջյանը հանրահավաքի ժամանակ փորձել էր խոսափողը վերցնել հարթակի ներկայացուցիչներից։ «Այսօր պարզ դարձավ, որ տիկին Փոստանջյանը բավականին հաստ կաշի ունի, թվում էր, թե տնից պիտի դուրս չգա, պիտի հետևություններ անի»,- նշել էր Մինասյանն ու ամփոփել․ «Մեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մեր երկրում փոխվեց շատ բան, մեր երկիրը ժողովրդավարական երկրների սանդղակում մի քանի աստիճան բարձրացավ, ընդդիմությունն է փոխվել նաև, էլ հնարավոր չի լինելու ակցիաներով, ջուր շփելով արդյունքի հասնել, հասարակությունը մի քանի քայլ զարգացել է, ակնհայտ է, թե ով է ընդդիմություն, քաղաքական դաշտը շատ պարզացել է: Ի դժբախտություն ձեզ՝ Նիկոլ Փաշինյանն է դարձել ընդդիմադիր ամենաակնհայտ լիդերը, և դուք նրան պարտվել եք, տիկի՛ն Փոստանջյան»։ 

Արդեն 2021 թ․ մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի տվեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ պահանջելով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել: Փաշինյանի դիմումի հիմքը Զարուհի Փոստանջյանի 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հետևյալ հայտարարությունն էր․ «Նրա երազանքն է եղել. դեռ, ինքը, 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն ու տիկինը հանձնել: Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետևաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Բայց ամենակարևոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաև մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետևաբար՝ այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»: Հիմա ուշադրություն՝ Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում պաշտպանեց Գրիգոր Մինասյանի փաստաբանական գրասենյակը՝ ի դեմս փաստաբան Դավիթ Հունանյանի։

2021 թ․ հուլիսի 12-ին Մինասյանը անդրադարձավ Սահմանադրական դատարանում ընթացող հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությանը: Նա ծավալուն հարցազրույց էր տվել վարչապետի ընտանիքին պատկանող թերթին, որտեղ քննադատել էր ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանին և Արևիկ Պետրոսյանին։ Հենց այդ հարցազրույցի ժամանակ այսօրվա պաշտոնյան ամրագրել էր․ «Երբ աշխարհի բոլոր գործընկեր գերտերությունները, բոլոր օբյեկտիվ միջազգային ու տեղական դիտորդներն այս ընտրությունները ճանաչում են բացարձակ լեգիտիմ, ապա ինչպես կարելի է ՍԴ որոշումից այլ բան սպասել: Եթե հանրությունն ընդհանրապես չի ընդվզում ընտրություններից հետո, նույնիսկ հազար մարդ ցույցի դուրս չի գալիս, ապա ինչպես կարող է արդար դատարանը համարել, որ ընտրությունները չեն արտահայտել հանրության կամքը: Ես համոզված եմ, որ դիմումները կմերժվեն: Հուսով եմ` ողջամտությունը կհաղթի ՍԴ-ում»:

Ողջամտությունը հաղթեց, և Գրիգոր Մինասյանն այսօր փոխնախարար է։ Բայց դեռ հեռուն է գնալու։ Կտեսնեք։

Գոհար Վեզիրյան

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված