Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ ատելության ուղիղ հետևանք էին. այսօր լրանում է այդ ջարդերի 32-րդ տարելիցը». ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը» (https://www.gazeta.ru/science/2020/01/11_a_12905720.shtml…):
***
32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ ատելության ուղիղ հետևանք էին. այսօր լրանում է այդ ջարդերի 32-րդ տարելիցը` 3-րդը Բաքվում հայերի 1905թ. և 1918թ. զանգվածային ջարդերից հետո:
1990թ. հունվարի 13-19-ը ու նաև մինչ 20 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանվեցին, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին բազմաթիվ հայեր: Մինչ այդ վայրագությունները Բաքվում ապրում էր 230-250 հազար հայ:

Փաստերը հաստատում են, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԱՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորել են դրանք:
Ադրբեջանի ազգային ճակատի հունվարի 11-ի հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման և դեպի Ղարաբաղ լայնածավալ զինված արշավի կոչեր հնչեցին:

Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50,000 ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» և այլ կարգախոսներ, հավաքվեց Բաքվի Լենինի հրապարակում՝ հանրահավաքի:

Այնուհետև, Ճակատի ակտիվիստների ղեկավարությամբ խմբերի բաժանվելով, ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Առկա են բազմաթիվ վկայություններ՝ բացառիկ դաժանությամբ իրագործված վայրագությունների ու սպանությունների մասին։ Օրինակ՝ մարդկանց պատուհաններից դուրս նետելու, երկաթե ձողերով ու դանակներով սպանելու, կանանց բռնաբարելու, ողջակիզելու դեպքեր:

Ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը» (https://www.gazeta.ru/science/2020/01/11_a_12905720.shtml…):

Բաքվի հայ փախստականների վկայությունների համաձայն՝ սկզբում բնակարան էր ներխուժում 10-20 հոգանոց խումբ և սկսում ծեծի ենթարկել, վայրագություններ անել:

Այնուհետև, հայտնվում էր Ազգային ճակատի ներկայացուցիչը, որպես կանոն, բնակարանի փոխանակման կամ, իբր, վաճառքի մասին արդեն պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթերով, որից հետո տանտերերին առաջարկվում էր անհապաղ լքել բնակարանը և ուղևորվել նավահանգիստ: Մարդկանց հիմնականում թույլատրում էին վերցնել անձնական իրերը, սակայն, միևնույն ժամանակ, խլում էին փողը, թանկարժեք իրերը, խնայողական գրքույկները:

Փաստերը վկայում են, որ ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը ներկայացրել են՝ որպես սրտային խանգարումներ)։ Տարբեր տվյալներով սպանվել է մինչև 450 ու դրանից ավելի մարդ:

Փաստերը հաստատում են, որ խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:

Ապացույցները հաստատում են, որ հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլ հետագա տարիներին ականատես ենք եղել ավելի դաժան դրսևորումների:
Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը խրախուսվել է Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից:

Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով իր հյուրանոցի սենյակում՝ քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:

Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք վկայում են ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագությունների, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանությունների, խոշտանգումների, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքերի մասին:

Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայատյացության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿՏեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակըԻնչպես են Հայաստանում վերաբերվում Իրանի պատերազմինԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք. «Հրապարակ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար
Ամենադիտված