Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազի գնի ինչ փոփոխություններ կարող են լինել. Սահմանված մեխանիզմը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գազի գնի փոփոխությունները հնարավոր կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համապատասխան հայտ ներկայացնի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից: Եթե այն մեկ խմ-ի համար 7 900 կիլոկալորիայից բարձր լինի, սահմանին գազի գինը համամասնորեն կբարձրանա, իսկ եթե ավելի ցածր, կնվազի։

Այդ մեխանիզմը ներդրվել է դեռևս 2013թ․-ի համաձայնագրում, սակայն դրա կիրառումը հետաձգվում էր։ Այժմ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, և սահմանին վերջնական գինը կախված կլինի գազի էներգետիկ արժեքից։ Բայց խոսքը սահմանին հաշվարկվող գնի մասին է, իսկ վերջնական սպառողների համար սակագինը կարող է փոփոխվել տարին մեկ անգամից ոչ հաճախ (այսինքն՝ կալորիականության տատանումները, սկսած 2021թ․-ի ապրիլի 1-ից, հաշվի կառնվեն միայն 2022թ․-ի ապրիլի 1-ից)։

Նախորդ տարի այն կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500), իսկ հաշվի առնելով, որ 8 300-ը 5 տոկոսով շատ է, քան 7 900-ը, ապա այլ հավասար պայմանների դեպքում գինը կարող է աճել 5 տոկոսով։

«Բայց դա՝ հենց այլ հավասար պայմանների դեպքում, քանի որ կալորիականությունը գործոններից միայն մեկն է, կարող են նաև այլ գործոններ լինել։ Թե ինչպիսի, վերջնականապես պարզ կդառնա, երբ «Գազպրոմ Արմենիան» սակագնի փոփոխության հայտ ներկայացնի։ Դրան կցված կլինի ֆինանսական հաշվետվությունը՝ եկամտի և ծախսի հոդվածներով, որոնցից ամեն ինչ վերջնականապես պարզ կդառնա»,-պարզաբանեց Բաղրամյանը։

Բացի այդ, նրա խոսքով, որքան գազն ավելի կալորիական լինի, որքան սպառողն ավելի կալորիական գազ ստանա, այնքան ավելի քիչ գազ կվառի։

Անդրադառնալով նրան, որ կա պայմանավորվածությունը, որ սահմանին գազի բազային սակագինը առաջիկա 10 տարում չպետք է փոխվի, պետք է մնա 165 դոլար, որի դիմաց Հայաստանը պարտավորվել է ապահովել «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» ջերմային էլեկտրակայանի շահութաբերությունը և նրա համար սակագինը բարձրացնել այնպես, որ կայանը տարեկան ստանա լրացուցիչ 31,79 մլն դոլար եկամուտ, Բաղրամյանն ասաց. «Եթե մեր գործընկերները 165 դոլար սակագնի փոփոխման հարց բարձրացնեն, մենք էլ մեր հերթին կկարողանանք փոփոխել այդ 31,79 միլիոնը»:

Նա ընդգծեց նաև, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է շարունակի ավելացնել ցանցի արդյունավետությունը, որպեսզի կրճատի համակարգում գազի կորուստները։ 2020թ․-ին այդ նպատակով արդեն վերանորոգվել է Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող գազատարի հատվածը, որը տարիներ շարունակ չէր վերականգնվել։ Դա թույլ է տվել տարեկան մոտ 30 միլիոն խորանարդ մետր գազ խնայել։

«Այժմ «Գազպրոմի» հետ քննարկվում է մոտակա մի քանի տարվա համար այդպիսի նորոգման աշխատանքների գրաֆիկը, որպեսզի մենք միասին նպատակ դնենք, թե քանի տարում և որքանով են կրճատվելու կորուստները։ Դա թույլ կտա սակագներ ձևավորել նաև հաջորդ տարիների համար։ Այժմ այդ քննարկումները ավարտական փուլում են»,-ավելացրեց Բաղրամյանը։

Նշենք, որ 2020թ․-ի արդյունքներով` Հայաստանի մայրուղային և բաշխիչ համակարգերում գազի կորուստները կազմում են մոտ 5,7 տոկոս: «Գազպրոմ Արմենիայի» ծրագրով մինչև 2025 թվականը կորուստների մակարդակը պետք է նվազի մինչև 3,9 տոկոս, իսկ մինչև 2030 թվականը՝ մինչև 3,0 տոկոս:

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց Հորդառատ անձրևներ են սպասվում«Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են. ինչպես խուսափել նման դեպքերից․ ԱՆՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ Որոշ ժամանակ ջրանջատումներ կլինենՄոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հրաժարական է տվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոհեռախոս Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա ՍարգսյանըՊայթյուն, խոշոր հրդեհ և վթար․ ինչ է տեղի ունեցել գիշերը Երևանում«Մասնագետը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վիճակը ռուսական շուկան կորցնելուց հետո»«Հայաստանը տագնապալի լարվածության մեջ. քաղաքական ճգնաժամի հանդարտությո՞ւն փոթորկից առաջ»ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված