Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ դատախազությունն արձագանքել է Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրումներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ դատախազությունն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրումներին.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը հունվարի 5-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով երեք հարցադրում էր արել ՀՀ գլխավոր դատախազին, որոնց կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը:

Ինչպես Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին աշխատավայր մուտք գործել չթույլատրելու դեպքերի, այնպես էլ Երևանի ավագանու նիստին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և այլոց կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և կից տեսանյութերը վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել:

Արդյունքում` Վարդենիսի համայնքապետարանի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ըստ դրա արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ:

Իսկ Երևանի ավագանու հայտնի նիստում արված հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից նույն օրն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ: Ընդ որում, այդ մասին ՀՀ դատախազությունը հանրությանը տեղեկացրել է հենց նույն օրը: Հայտարարությունների մի մասով արդեն սկսվել են նյութեր նախապատրաստվել, իսկ մյուս մասով դեռևս ստուգողական գործողությունները շարունակվում են:

Այս իմաստով, թերևս հարկ չկա նշելու, որ քրեական հետապնդում հարուցելու հարցին (ինչի մասին հարցադրում է անում պատգամավորը) հնարավոր է անդրադառնալ միայն բավարար հիմքերի առկայությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում:

Ինչ վերաբերում է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, նմանատիպ այլ գործերով նույն հանցակազմով մեղադրանքների պարագայում անազատության հետ չկապված խափանման միջոցներին նախապատվություն տալու վերաբերյալ հարցադրմանը, ապա այն որևէ կապ չունի կալանավորման պայմանների և հիմքերի վերաբերյալ իրավակարգավորումների հետ։ Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։

Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք  նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ Хանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։

Համենայն դեպս՝ նույն մեղադրանքով կալանքի տակ գտնված անձանցից որևէ մեկն ապօրինաբար չի պահել այնպիսի հրազեն ու ռազմամթերք, ինչ, ըստ մեղադրանքի, Աշոտ Մինասյանը, այն է՝ 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ՝ յուրաքանչյուրում 2160 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, տրոտիլ (․․․․)։

Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը որպես փաստաբան մասնակցել է Աշոտ Մինասյանի գործով վարույթին և նրան առաջադրված մեղադրանքին ծանոթ է, հարկ չենք համարում շարունակել թվարկել Մինասյանին պատկանող շինությունում հայտնաբերված ապօրինի պահված ռազմամթերքի տեսակները»։

«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ» Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում 3 տարեկան երեխա է ջրահեղձ եղելՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է ԱԺ-ն սահմանափակեց Հայաստանից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը ՀՀ-ում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. օրինագիծն ընդունվեց
Ամենադիտված