Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը կտրականապես դեմ է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանական կողմը պաշտոնապես տեղեկացնում է, որ կառավարությունը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու առաջարկը։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

Հարցին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունն ինչո՞ւ է Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն հայտնել, ի՞նչ կտա իրանական հյուպատոսության բացումը Հայաստանին` իրանագետն ասաց․ «Իրանում, եթե չեմ սխալվում, այս առաջարկի մասին քննարկումներ էլի են եղել, բայց, կարծում եմ, իրանական կողմը, հաշվի առնելով վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները, հատկապես Սյունիքի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրները՝ և՛ Գորիս-Կապան ճանապարհահատվածի խնդիրները, և՛ թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումները Սյունիքի հանդեպ, կարծես թե ստիպեցին Իրանին, որ ավելի ակտիվ մտնի տարածաշրջանում խաղի մեջ: Սյունիքում հյուպատոսություն ունենալը հիմնականում կապված է նրա հետ, որ Իրանը համաձայն չէ ու կտրականապես դեմ է թուրք-ադրբեջանական այս քաղաքականությանը ու փորձելու է իր քաղաքական ակտիվացմամբ խոչընդոտել դա՝ լինի «Զանգեզուրի միջանցք», թե Սյունիքի հանդեպ տարածքային պահանջներ, որոնք արդեն ներկայացվում են Բաքվից: Հարցի երկրորդ մասով. նախ՝ հայ-իրանական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարող է օժանդակել, կարող է նաև օգնել Սյունիքի աշխարհագրական դիրքի ամրապնդմանը, քանի որ այնտեղ արդեն գործելու է տարածաշրջանային հիմնական խաղացողներից մեկի քաղաքական հյուպատոսությունը: Սա կարող է նաև Հայաստանի համար հավելյալ հնարավորություն լինել նման կերպով հյուպատոսություն ունենալ Իրանի Թավրիզ քաղաքում՝ Ատրպատականի հատվածում, որտեղ ավանդաբար ադրբեջանական լոբբին ավելի ուժեղ է եղել: Հայաստանը կարող է դիմել այս առաջարկով Իրանին, ու այնտեղ հյուպատոսություն ունենալը հնարավորություն կտա նաև մեր աշխարհաքաղաքական ու անվտանգային նպատակները լուծելու»։

Սոնա Գիշյան

www.1or.am

4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունը
Ամենադիտված