Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում գերության ծեծի հետևանքով Նալբանդյանը կողոսկրերի կոտրվածք ունի․ Ռուբեն Մելիքյան. «Փաստինֆո»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեն պահանջում է երկարացնել դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Ռոբերտ Նալբանդյանի կալանավորումը։ Նալբանդյանը երեք անչափահաս երեխայի հայր է, ունի առողջական խնդիրներ՝ պայմանավորված ադրբեջանական գերության օրերին ստացած մարմնական վնասվածքներով, մասնավորապես, ադրբեջանցիները ծեծի են ենթարկել Նալբանդյանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կողոսկրերի կոտրվածքներ։

Դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադառնալուց հետո ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Նալբանդյանը նախ հարցաքննվել է, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, վարույթն իրականացնող մարմինը Նալբանդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է մասնակի. Նալբանդյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։

Մինչ կավարտվեր ժամկետը, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել կալանավորման ժամկետը։

Նալբանդյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ տվյալ դեպքում կալանավորման միջնորդության հիմքը խոչընդոտման վտանգն է, ինչը մեղմ ասած, շատ տարօրինակ վտանգ է, որը տեսել է վարույթն իրականացնող մարմինը և դատարանը, որն ավելի վաղ կայացրել էր մեկ ամսով Նալբանդյանին կալանավորելու որոշում։ Ընդ որում, դատարանը որոշել էր մեկ ամիս ժամկետով կալանավորել Նալբանդյանին՝ նկատի ունենալով, որ մեկ ամիս ժամկետը բավարար է Նալբանդյանի մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելու համար, սակայն վարույթն իրականացնող մարմինը կալանավորման ժամկետի երկարացման միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննում է դատավոր Արմեն Շիրոյանը։ Իսկ թե ինչպես պետք է գերությունից վերադարձած և առողջական խնդիրներ ունեցող անձն ազդի գործի քննությանը՝ Մելիքյանը զերծ մնաց գնահատականներ տալուց, միայն արձանագրեց, որ Նալբանդյանը պայմանագրային զինծառայող է՝ բարձր սպայական կազմի հետ որևէ առնչություն չունեցող և դժվար է հասկանալը, թե ինչպես պետք է ազդի վարույթի և մյուսների վրա։

Ռոբերտ Նալբանդյանը քրեական գործի շրջանակներում մի քանի անգամ ցուցմունք է տվել՝ ամբողջությամբ ներկայացնելով իրադրությունը, մեղադրանքը չի ընդունում։ Նալբանդյանի մասնակցությամբ այլ քննչական գործողություններ ևս կատարվել են, սակայն այս պահին փաստաբանը զերծ մնաց մանրամասներ ներկայացնելուց։ Նրա դիտարկմամբ՝ քրեական գործով մեծածավալ քննչական գործողություններ են կատարվել և խնդիրն այն է, որ դրանց միայն փոքր մասն է, որ առնչվում է Ռոբերտ Նալբանդյանին, այն դեպքում, երբ դատարանը մեկ ամիս էր տվել ընդամենը վարույթն իրականացնող մարմին՝ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար։

Անդրադառնալով Նալբանդյանի առողջական խնդիրներին՝ փաստաբանը տեղեկացրեց, որ Ադրբեջանում ծեծի հետևանքով Նալբանդյանը կողոսկրերի կոտրվածք ունի, ամեն օր պաշտպանին հայտնում է, որ գիշերը չի կարողացել քնել՝ ցավերի պատճառով։ Թեև ՔԿՀ-ում բժշկական հսկողություն իրականացվում է, այնքանով, որքանով հնարավոր է, սակայն ՔԿՀ-ի հնարավորություններն անսահմանափակ չեն, փաստացի մարդը ցավերի մեջ տառապում է ամեն օր։

Իսկ թե գերիների նկատմամբ քրեական հետապնդումները և կալանավորումները ինչ ազդեցություն կունենան Ադրբեջանում պահվող գերիների հայրենադարձման վրա՝ Մելիքյանը նշեց, որ հետևանքներն արդեն բոլորս ենք տեսել, Ադրբեջանը ցինիկ ձևով հայտարարում են, թե «ինչու են ուզում իրենց գերիներին, եթե իրենք են անազատության մեջ պահում»։ Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ դա լրջորեն փոխում է իրավիճակը և չի բացառվում, որ լինեն նաև Ադրբեջանում պահվող գերիներ, որոնք ապօրինի քրեական հետապնդումներից զգուշանալով՝ պահանջեն, որ իրենց ոչ թե հայրենադարձեն հայրենիք, այլ՝ երրորդ երկիր։

«Եթե մի պահ մոռանանք իրավաբանական կողմը և հարցին նայենք այլ համատեքստով, ապա սա մի ահավոր, խայտառակ երևույթ էր, ինչն անպատկերացնելի էր։ Մեր ազգային շահի, մեր քաղաքացիների անվտանգության տեսանկյունից սա ահավոր երևույթ էր»,- նշեց Մելիքյանը՝ պարզաբանելով, որ խոսքը մասնավորապես անազատության մասին է, դա էապես փոխում է իրավիճակը։

Մելիքյանի գնահատմամբ՝ այս պարագայում կալանավորման հիմքերը գոյություն ունենալ չեն կարող, առավել ևս՝ խոչընդոտման վտանգի հիմքը գոյություն ունենալ չի կարող, պետք չէ մոռանալ, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք հայտնվել են մի իրավիճակում, ինչն անգամ «թշնամուն չի կարելի ցանկանալ», ՄԻՊ-ի հրապարակային զեկույցներից էլ երևում է, թե ինչ պայմաններում են նրանք պահվում գերության մեջ, դաժանագույն իրավիճակ է։

«Որևէ մեկը դրանից չի զարմանում։ Դրանից հետո գումարել նաև այս տառապանքը... Կարծում եմ՝ սա նաև որոշակի հարցեր է առաջացնում խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի մասին»,- ընդգծեց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնցից չորսը բավարարվել են։ Ն.Ե.-ն միակ զինծառայողն էր, որի վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր, սակայն վերջինս կալանավորվել է՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ։

Բացի այդ՝ ՔԿ-ից հայտնել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարված և դեկտեմբերի 19-ին հայրենադարձված 10 գերիները նույնպես հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ թե արդյոք վերջիններս ունեն դատավարական կարգավիճակ՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ։

Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ
Ամենադիտված