Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած սովորողների գնահատման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին ստանում է բազմաթիվ զանգեր և բանավոր հարցումներ էլեկտրոնային մատյաններում կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած աշակերտների ամփոփիչ գնահատման վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Այս առնչությամբ նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 2017-2018թթ. ուսումնական տարվանից գործում են մեթոդական ցուցումներ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ։

Այդ ցուցումներով նկարագրված են նաև ստուգման որևէ տեսակից սովորողի բացակայության դեպքում տվյալ աշխատանքի հետագա հանձնման ձևերը։

Համաձայն մեթոդական ցուցումներին՝ թեմատիկ, գործնական կամ կիսամյակային ամփոփիչ աշխատանքից բացա­կայած սովորողն այն պետք է հանձնի երկշաբաթյա ժամկետում, իսկ հարգելի բացակայության դեպքում հանձնման ժամկետը կարող է երկարացվել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը:

Կիսամյակային ամփոփիչ, թեմատիկ կամ գործնական աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար մատյանի համապատասխան վանդակում գրվում է «բ» տառը, իսկ վերևի մասում գրանցվում է հետագա հանձնումից ստացված թվանշանը: Հանձնման գործընթացը կարգավորում է դասավանդող ուսուցիչը` սովորողի` լրացուցիչ հանձնումից ստացած գնահատականը գրանցելով դասամատյանի՝ վերը նշված «բ» տառով նշումի վանդակում: Այս դեպքում սովորողի բացական փաստացի չեղարկվում է:

Եթե մինչև կիսամյակի ամփոփումը սովորողը չի հանձնում կիսամյակային ամփոփիչ աշխատանքը, ապա այդ աշխատանքին տրվում է «1» միավոր։

Թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում), ըստ մեթոդական ցուցումների,  նախատեսվում է այն կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։

Գնահատման հաճախականությունը որոշելու հարցում դպրոցներին տրված է ինքնուրույնություն՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Կիսամյակի ընթացքում բանավոր հարցումների, գործնական և թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը մանկավարժական խորհրդի որոշմամբ սահմանում է ուսումնական հաստատությունը՝ առաջնորդվելով առարկայի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։ 

Փաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պարզվել է Գյումրիում թnւնավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձանց ինքնությունըԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արևային մարտկոց Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներովԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Հանտավիրուսը տարածվել է զինված ուժերի զինծառայողների շրջանում ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան. Զենիթը վերջին տուրում նվաճեց չեմպիոնությունը Երկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ «Կրեմլի միջուկային առաջարկը»5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ` Չինաստանում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը» «Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Դոլարն ու ռուբլին թանկացել ենՔարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները. պատմության այս օրը (18 մայիս)Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արարատից տեղեկացում են 4 վիրավորի մասինՃապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասինՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Հարսնաքույրը հարսանիքի ժամանակ համարձակ պար է ցուցադրել և զգեստի «աղետից» հետո համացանցում վիրուսային դարձելՏհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars «Կովկասյան հանգույց». Հայաստանը դառնում է տարածաշրջանային կայունության դեմ ուղղված հարվածային խոյՀայաստանը օգտագործվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ոչնչացնելու համարՏարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով «Ամիսների հարց». Ինչպես է Հայաստանը վճարելու Փաշինյանի հակառուսական գագաթնաժողովի համարԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ
Ամենադիտված