Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշիկ Ալավերդյան․ Սիմոն Մարտիրոսյանը փոխում է քաշային կարգը

ՍՊՈՐՏ

Սիմոն Մարտիրոսյանը փոխում է քաշային կարգ. հանդես կգա գերծանր քաշային կարգում: 109 կգ  քաշն այլեւս օլիմպիական չէ: Իսկ գերծանր քաշային կարգում նա օլիմպիական ոսկու հույս առայժմ չունի, քանի դեռ կա Լաշա Տալախաձե: Օլիմպիական ոսկու համար կպատրաստվեն Անդրանիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը, որոնց քաշերն արդեն օլիմպիական են: Ես բոլորին կապացուցեմ, որ Անդրանիկն անհաջողակ չէ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Նա ամփոփել է դեկտեմբերի 7-17-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որում 10 ծանրորդով մասնակցած Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: +109 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ նվաճեց Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալ՝ Գոռ Միասյանը, 109 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Սիմոն Մարտիրոսյանը:

«Ճիշտ են ասում, որ ես լավ եմ սովորեցրել մշտապես չեմպիոններ, արծաթե, բրոնզե մեդալակիրներ  ունենալով, իսկ երբ չեմպիոն չենք ունենում, ասում են՝ ձախողում է: Մեզ քարկոծում են:

Ռաֆիկ Հարությունյանը գրավեց ավելի ցածր տեղ, քան ես սպասում էի: Մեկ ամիս առաջ նա դարձավ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների հաղթող, բայց նրա մասնակցությունը ձախողում չեմ համարում, քանի որ 21 տարեկան տղան առաջին անգամ մտել էր աշխարհի հսկաների մեջ ու կարողացավ պայքարել:

Դավիթ Հովհաննիսյանը բանակից ազատված է առողջական վիճակի պատճառով: Ես չեմ կարող այժմ  նրան թողնել, պետք է նրա կողքին լինենք: Նա միշտ պետք է մեր թիմում լինի: Նա մասնակցեց վնասվածքով, իսկ նրա մասնակցության գնահատականը թողնում եմ մյուսներին:

Աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը մասնակցեց 96 կգ քաշային կարգում: Նա առաջին անգամ էր այս քաշում մասնակցում, բայց ստացվեց այնպես, որ նա անտեղի փոխեց իր քաշը, քանի որ այստեղ նա անելիք չունի, իսկ 96 կգ-ն այլեւս օլիմպիական քաշ չի:

102 կգ քաշայիններ Սամվել Գասպարյանից եւ Արսեն Մարտիրոսյանից ես ամենաշատը սպասելիքներ ունեի, քան որեւէ մեկը:

Արսեն Մարտիրոսյանը անհաջողության մատնվեց վերջին վայրկյանին, քանի որ ինձ սխալմամբ Սամվելի թուղթն էին տվել քաշը փոխելու համար: Արսենը վերջին վայրկյանին վազելով չի գնացել մոտեցման: Նա դռան հետեւում կանգնած էր: Մենք գնում էինք Արսենի քաշը փոխելու, քանի որ եթե նա պոկեր 175 կգ, արդեն պարտվում էր Սամվելին: Նրան ուզում էինք փոխել 176, որպեսզի պայքարի մեդալի համար: Մինչեւ ուզեցանք փոխել, չթողեցին: Ես հանձնաժողովից ուզում եմ Արսենի թուղթը, ինձ տալիս են Սամվելինը: Առանց նայելու գրում եմ 176, Արսենի ժամանակն ավարտվում է: Իսկ մենք քաշային կարգում փոփոխություն անելու իրավունք ունենք միայն առաջին 30 վայրկյանում: Սամվելի պատվերը դարձնում են 176 այն դեպքում, երբ նրա պատվերն արդեն արված էր՝ 180 կգ: Այնտեղ ձայնս բարձրացրի, թե ինչու ժամանակը չեն կանգնեցնում: Ինձ ասում են՝ ինչո՞ւ կանգնեցնենք, Սամվել Գասպարյանը դեռ ժամանակ ունի: Այլեւս ոչինչ փոխել հնարավոր չեղավ: Արսենին ասացի՝ մոտեցի, այլ տարբերակ չունենք: Նա դռան հետեւում կանգնած էր: Սա որեւէ մեկի սխալը չէր եւ ոչ էլ թերություն էր: Սա մարզչական ցայտնոտի մեջ լինելն էր: Մենք ուղղակի իրավունք չունեինք ցայտնոտի մեջ ընկնել: Ինչպես ուզում եք գնահատեք՝ պարտություն, մարզչական սխալ, ծանրորդի ձախողում:

Ինչ վերաբերում է Սամվելին եւ առհասարակ հրում  վարժության. Սամվել Գասպարյանը 4 կգ քաշ էր գցել: Նշեմ, որ նրա քաշային կարգը դարձել է օլիմպիական: Ուզի, չուզի, այլեւս չի փոխելու քաշային կարգը:

Սիմոն Մարտիրոսյանի, Վարազդատ Լալայանի եւ Գոռ Մինասյանի մրցելույթներից այնքան գոհ եմ, որ ասելու չի: Նրանք կարողացան մեկ վայրկյան մեր ազգին ադրենալին տալ: Անհաջող ելույթներից հետո ծանր հրետանին ցույց տվեց իր ազգի ուժը, դեմքը: Նրանք ապացուցեցին, որ մեր թիմը դեռ կործանված չի, դեռ մրցունակ է ամենածանր քաշային կարգում: Սա այն դեպքում, երբ մեր ազգը խոշոր չի: Ի շնորհիվ ինձ, մեր թիմում կա այդքան ծանր քաշային»,- ամփոփեց Սիմոն Մարտիրոսյանը:

Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ Տաշքենդում հաստատվել են նոր օլիմպիական քաշերը՝ 61 կգ, 73 կգ , 89 կգ, 102 կգ , +102 կգ:

«Շուտով գերծանր քաշայիններին միանալու է նաեւ Սիմոն Մարտիրոսյանը, քանի որ 109 կգ քաշային կարգ այլեւս չկա, 102 կգ նա չի կարող իջնել: Օլիմպիական ոսկե մեդալի հույս չունենք այս քաշային կարգում, ով ուզում է մասնակցի: Առաջիկա 10 տարում, որքան Լաշա Տալախաձեն մրցահարթակ բարձրանա, Սիմոնը չեմպիոն դառնալու հույս չունի: Նախ անձնական քաշով պայմանավորված. վրացի ծանրորդը կշռում է 185 կգ, 2 մ 3 սմ հասակ:

Այս քաշային փոփոխությունները ծանրամարտի վերջն է: 102 կգ անձնական քաշ ունեցող մարդը պետք է մրցի 185 կգ քաշ ունեցող Լաշայի հետ»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Գլխավոր մարզիչը նաեւ մեկնաբանեց Անդրանիկ Կարապետյանի մրցելույթը:

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ Անդրանիկ Կարապետյանին հեշտությամբ կարող է քարկոծել, սխալվում է: Մինչեւ այսօր ցուցադրում են Օլիմպիական խաղերում նրա արմունկի կոտրվածքը: Ի՞նչ հետաքրքիր բան է դա. տղան տեսնում է, ես էլ գլուխս բռնում եմ: Անդրանիկ Կարապետյանի դեպքը նույն է, ինչ կինն ամուսնանում է, ունենում է 7 աղջիկ եւ տղա չի ունենում: Ուրեմն անհաջողա՞կ է, հեռացնե՞նք: Ինչո՞ւ պետք է Անդրանիկ Կարապետյանն անհաջողակ բառը լսեր իր հասցեին: Ես բոլորին կապացուցեմ, որ Անդրանիկ Կարապետյանն անհաջողակ չի: Փարիզի Օլիմպիական խաղերին կպատրաստվեն 89 եւ 102 կգ քաշային կարգերը: Անդրանիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը կարող են օլիմպիական ոսկու համար պայքարել»,- նշեց գլխավոր մարզիչը:

Փաշիկ Ալավերդյանն ինքն իր աշխատանքից եւ տարվա արդյունքներից գոհ է: Ասուլիսի վերջում հավաքականի մարզիչը գնահատական տվեց սեփական աշխատանքին:

«Ինձ մշտապես հարցնում եք՝ գո՞հ եմ ես իմ աշխատանքից: Այժմ ես եմ ինքս ինձ հարցնում. Փաշիկ, դու գո՞հ ես քո աշխատանքից: Իհարկե այո, որովհետեւ 10 լավագույն մարզիկների թեկնածուների մեջ կա 7 ծանրորդ, որից 3-ը հաստատ են լինելու 10-ի մեջ. Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը: Եվրոպայի չեմպիոններ Սամվել Գասպարյանին եւ Կարեն Ավագյանին հանում ենք մեջտեղից: Ավելի լավ է գիմնաստիկայից երրորդ տեղ գրավածը լինի տասնյակում, քան Եվրոպայի չեմպիոնները: Սա էլ իմ գնահատականն է, որ ես այնքան եմ արել հայկական սպորտի համար, որ Եվրոպայի մեդալակիրները ոչնչի հավասար չեն:

Այս տարի, ինչպես միշտ ծանրամարտի Հայաստանի հավաքականը հայկական սպորտի գագաթնակետում է: 185 մեդալ ունի Հայաստանը, որից 97-ը ծանրորդներինն են՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններից եւ Օլիմպիական խաղերից: Ոսկե մեդալների քանակը 38 է, որից երկամարտի գումարով 28-ը: Այսինքն՝ 28 անգամ այլ պետություններին պարտադրել ենք ոտքի կանգնել եւ լսել Հայաստանի հիմնը: Այսքանից հետո որեւէ մեկը կարո՞ղ է վատ գնահատական տալ ֆեդերացիայի աշխատանքին»,- ավելացրեց Փաշիկ Ալավերդյանը:

Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ
Ամենադիտված