Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների ընտրված և կալանավորված անդամների մասնակցությունն այդ ավագանիների առաջին նիստերին․ ՄԻՊ–ը հիմնավորումներ է ներկայացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել համայնքների ավագանիների նիստերի ավագանիների կալանավորված անդամների մասնակցության վերաբերյալ՝ ներկայացնելով հիմնավորումներ։ Հայտարարությունում ասվում է․

«Կառավարությունը և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունն ուղիղ պարտավորություն ունեն ապահովելու, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքների ընտրված ավագանիների այն անդամները, որոնք կալանավորված են, մասնակցեն այդ ավագանիների առաջին նիստերին և չզրկվեն իրենց սահմանադրական իրավունքից: Խոսքը համայնքների նորընտիր ավագանիների այն նիստերի մասին է, որտեղ պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, բողոքներ են հասցեագրել Վարդենիս և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցած և ավագանու անդամ ընտրված համապատասխանաբար՝ Արամ Հարությունյանը և Մամիկոն Ասլանյանը:

Նրանք գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ քրեական գործերով կալանավորվածի կարգավիճակում:

Նրանք երկուսն էլ բողոքներով տեղեկացրել են, որ իրենց կալանավորումները նպատակ ունեն այնպես անել, որ իրենք չմասնակցեն ավագանիների առաջին նիստերին և այդ պարագայում երկու դեպքում էլ ձայներն այնպես կբաշխվեն, որ և՛ Արամ Հարությունյանը, և՛ Մամիկոն Ասլանյանը չեն կարողանա ընտրվել համայնքի ղեկավար: Ավելին, ըստ բողոքների՝ չմասնակցության դեպքում իրենք ևս կզրկվեն քվեարկելու, այսինքն՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրելու և ընտրվելու իրավունքից։

Սրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր կալանավորումներից հետո ավագանիների նշված անդամների նկատմամբ ճնշումների մասին. նրանք տեղերում՝ իրենց համայնքներում ներկայացվում են՝ որպես հանցանք կատարած և արդեն իսկ դատապարտված ու համայնքի ղեկավար դառնալու հնարավորությունից առհասարակ զրկված անձինք: Այս մասին են նշել հենց բողոք ներկայացրած անձինք:

Արամ Հարությունյանի և Մամիկոն Ասլանյանի բողոքների, քրեակատարողական հիմնարկներում նրանց հետ առանձնազրույցների, անհրաժեշտ փաստաթղթերի համադրված ուսումնասիրությունների արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետևյալը:

Նախ, ավագանիների այդ անդամների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածի երաշխիքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի պարտադիր բաղադրիչ: Հետևաբար, նրանց նկատմամբ վերաբերմունքը չի կարող խաթարել այդ սահմանադրական և միջազգային կոնվենցիոն պահանջը:

Դրանից բացի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրության մակարդակով և, հենց Սահմանադրությունն ինքը թվարկում է այդ իրավունքի թույլատրելի սահմանափակումների սպառիչ շրջանակը:

Ըստ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»:

Այսինքն՝ Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝ 1) դատապարտված լինելը և 2) պատիժ կրելը: Ընտրվելու իրավունքի դեպքում Սահմանադրությունն ավելի առաջ է գնացել՝ ամրագրելով այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում:

«Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 42.2-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ «Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում»:

Այսինքն՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը նախատեսել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացու ընտրվելու իրավունքի վերջնական իրացումը չի սահմանափակվում միայն ավագանու անդամ ընտրվելով, այլ այն վերջնական լուծվում է համայնքի ղեկավարի ընտրության փուլով՝ նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Այլ կերպ ասած, համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող առաջին նիստը քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրվելու իրավունքի իրացման գործընթացի անբաժան մասն է:

Վարդենիս և Վանաձոր համայնքների դեպքում ավագանիների ընտրված և ներկայում կալանավորված անդամների պարագայում Սահմանադրության 48-րդ հոդվածով պահանջվող պայմաններն առկա չեն, անգամ չկա պարտադիր պայմաններից որևէ մեկը` 1) չկա դատապարտված անձ, 2) չկա պատժի կրում:

Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև ՀՀ քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:

Հարցն այն է, որ քրեական գործերով կալանավորված են ավագանու անդամ ընտրված ՀՀ այն քաղաքացիները, որոնք քաղաքական ուժերի ղեկավարներ են և նախընտրական քարոզարշավին մասնակցել են՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ:

Այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրի կողմնակից քաղաքացին նրանց ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձինք են լինելու իրենց համայնքի ղեկավարը: Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական և սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու և քվեարկելու իրավունքի իրացում:

Սա է ներկայացուցչական ժողովրդավարության էությունը: Այս կերպ է, որ ընտրական իրավունքի շնորհիվ ձևավորվում է երկրում ժողովրդավարության համակարգը: Նույն սկզբունքը վերաբերում է նաև խորհրդարանական ընտրություններին և Կառավարության ձևավորմանը:

Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած ավագանիների անդամներ Արամ Հարությունյանի (Վարդենիս) և Մամիկոն Ասլանյանի (Վանաձոր) ընտրվելու սահմանադրական իրավունքը լիարժեք երաշխավորելու համար ՀՀ կառավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է ապահովի համապատասխան ավագանիների առաջին նիստերին նրանց մասնակցությունը և քվեարկության իրավունքի իրացումն ըստ առաջնահերթության, հետևյալ սկզբունքով.

1) նրանց կալանքից ազատ արձակելով, ինչը հնարավորություն կտա ապահովել համապատասխան ավագանիների նիստերին նրանց լիարժեք մասնակցությունը: Հակառակ պարագայում՝ ստեղծված իրավիճակում կալանքի տակ նրանց հետագա պահելու իրավաչափությունը քրեական հետապնդման մարմիններից ու դատարաններից պահանջում է բարձր շեմի հաղթահարում ու բարձր չափանիշներով հիմնավորում,

2) թեև կալանավորված վիճակում, բայց ավագանիների նիստերին ֆիզիկական մասնակցությունն ապահովելով,

3) թեև կալանավորված վիճակում, բայց Զում (Zoom), Սկայպ (Skype) կամ որևէ այլ եղանակով ապահովելով ավագանիների նիստերին նրանց մասնակցությունն ու ընտրվելու իրավունքի իրացումը:

Թվարկված կետերից որևէ մեկի չկատարումը կառաջացնի մարդու ընտրվելու սահմանադրական իրավունքի խախտում, ինչպես նաև կլինի խնդրահարույց ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից: Ավելին, հարցը հրատապ է՝ հաշվի առնելով ավագանիների առաջին նիստերի անցկացման ժամկետները:

Քանի որ ավագանիների նշված անդամները գտնվում են ազատությունից զրկված (խափանման միջոց կալանք) վիճակում, այն է՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում, ապա նրանց ընտրվելու սահմանադրական իրավունքի իրացումը պետք է ապահովվի ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության կողմից՝ անկախ քրեական հետապնդման մարմնի կամ կալանքի միջնորդությունը բավարարած դատարանի վերաբերմունքից:

Այսինքն՝ չի կարող այս հարցի լուծումը կախվածության մեջ դրվել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի նրանց կողմից քննվող քրեական գործի առարկայի հետ և, բացի այդ էլ խոսքը գնում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում չկան առհասարակ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը, միջազգային այլ կառույցներին, դիտորդական կազմակերպությունների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Այն հայտարարությունը նաև կդրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարցման տեքստում և հրատապ պարզաբանումների պահանջով կուղարկվի ՀՀ արդարադատության նախարարին»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը Կրկին ջուր չի լինիՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կանՔաղաքագետը խոսել է «Մոլդովան և Հայաստանը պատերազմի վառարանը նետելու» Արևմուտքի ծրագրերի մասին մասին Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ» Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Ամենադիտված