Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշը հանուն հայրենիքի փրկության հանրահավաքը (ուղիղ)

Լուսավոր Հայաստանի կողմից Փաշինյանի «գլխին սև ամպեր են կուտակվում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մտադրված է խախտել քաղաքական պայմանավորվածությունները, ավելի ճիշտ՝ կարևոր քաղաքական գործընթացներից առաջ փոխելու խաղի կաննոններն ի օգուտ իր իշխանության վերարտադրության: Արդեն քննարկել ենք այն հարցը, որ Նիկոլը, տուրք տալով իր գրպանային արտախորհրդարանական ուժերի և սորոսական հատվածի ճնշումներին, նախաձեռնել է Ընտրական Օրենսգրքի փոփոխություններ, որի նպատակն է այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգից անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Այլ փոփոխություններ ևս նախատեսվում են, դիցուք, կոալիցիաների ձևավորման հարցը, որը խնդրահարույց հարց է, քանի որ իշխանությունները ցանկանում են կառավարություն ձևավորելու մենաշնորհով օժտել առավել շատ ձայներ հավաքած քաղաքական ուժին:

Նպատակը հետևյալն է՝ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 50 և ավելի տոկոս չհավաքի, այլ դիցուք 20 տոկոս և այդ ցուցանիշը լինի ամենաբարձրը, ապա նրան է վերապահվելու իշխանություն ձևավորելու առաջնային իրավունքը: Այս մոտեցումը հակաժողովրդավարական է միանշանակ, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե նմանատիպ խութեր չներառեր Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, խնդիրն այն չէ, թե ռեյտինգային համակարգը կատարյալ մոտեցում է, այլ այն, որ խաղի կանոնների հապճեպ փոփոխությունները կարող են բերել հավելյալ խնդիրների և քաղաքական ցնցումների՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը: Այդուհանդերձ, այս փոփոխություններին դեմ է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը հստակ ներկայացրել է իր առարկությունները: Սակայն, ինչպես սպասելի էր, իշխանություններն անդրդվելի են, ինչը բերելու է ԼՀԿ-ի հետ քաղաքական լրջագույն առճակատման: Լսելով վերջինիս քաղաքական հռետորաբանությունը՝ ակնհայտ է դառնում, որ իշխող ուժի և ԼՀԿ-ի միջև այլևս խորը բաժանարար գիծ է գծվում՝ ԼՀԿ-ին մղելով առավել արմատական ընդդիմադիր դաշտ: Նկատի ունեմ՝ ինչքան էլ Լուսավոր Հայաստանի գործունեությունը դասական ոճի մեջ է ու գերազանցապես կանխատեսելի, ինչը քաղաքական տեսանկյունից ճիշտ է, այնուամենայնիվ իշխող ուժը Էդմոն Մարուքյանին այլընտրանք չի թողնում, քան դառնալ հակափաշինյանական գլխավոր բևեռներից մեկը:

Այդուհանդերձ արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեմ Լուսավոր Հայաստանի, հերթական քաղաքական ուժին է մղում առավել արմատական դաշտ, ինչը նշանակում է, որ Նիկոլը ավելացնում է իր «գլխին կուտակված սև ամպերի չափաքանակը»: Ինչ-ինչ, բայց Լուսավոր Հայաստանի պատգամավորական թիմն ունակ է թե՛ օրենսդրական, թե՛ այլ հարթակներում իսկական ճակատամարտ տալ իշխող ուժի դեմ: Հարկ է նաև ընդգծել, որ իշխող ուժի համար սովորոբար գլխացավանք են դառնում ոչ թե այն ուժերը, որոնք հակված են այսպես ասած «կոշտ գործողություններով պայքարի» այլ այն ուժերը, որոնք հակված են դասական մոտեցումներով պայքարին, քանի որ վերջիններս հստակ գիտեն, թե ինչ են անում և ինչ նպատակով: Լուսավոր Հայաստանը վերջին կատեգորիայի քաղաքական ուժերի խմբի մեջ է մտնում:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Բագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ)Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ ԶաքարյանԲագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետոՊետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ ԴանիելյանՄեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ ՍրբազանՄի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ)Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ ՍրբազանՄեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան( Տեսանյութ)Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. ՍրբազանՃշմարտությունը եկավ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղՋերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ)Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան ՈսկանյանՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Եթե ՀՀ-ի քաղաքացի ես և մտահոգ ես ՀՀ-ի իրական շահերով, պետք է լինես հրապարակում». ՄելքոնյանՍրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակինԴեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակումՆախկին ԱԳ նախարարները, արևելագետներն ու դիվանագետները միացան Սրբազանի երթինՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան«Վահե Ղազարյան, այդ տղերքին՝ ոստիկաններին, մի՛ փչացրեք, մենք ոչ ջրածնային, ոչ էլ ատոմային ռումբ ունենք, այդ տղաներին արդեն բավարար չափով փչացրել եք, դադարեցրեք ապօրինությունները»․ Բագրատ սրբազանը՝ ՆԳ նախարարինԴեպի Երևան ճանապարհ է փակվել և չեն թողնում, որ ժողովուրդը գա, եթե ճիշտ է, ապա Վահե Ղազարյան, դադարեցրեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատգամավոր Զատուլինը հայտարարել է Անդրկովկասը «հակառուսական ցատկահարթակի» վերածելու ԱՄՆ-ի փորձերի մասին«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ո՞ր համարի ներքո ելույթ կունենա «Լադանիվան» այսօր Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց (տեսանյութ)Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ում Բժիշկները միացան սրբազան պայքարին Արևմուտքը «հեղեղելու է հայերին միլիարդներով». Փաշինյանը ցանկանում է կանգ առնել Արևմուտքի պահանջովԲագրատ Սրբազանը գնդակ է խաղումՈստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Միջադեպ՝ Եռաբլուրում․ ինչ է կատարվել (տեսանյութ)«Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ) Վարդան Ոսկանյանը միացավ Սրբազանի շարժմանը Երևանի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Հայաստանը կրկնում է Ուկրաինայի ողբերգական ճանապարհըՄալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա Որպես հավատացյալ քրիստոնյա, որպես հայ, անվերապահորեն աջակցում եմ մեր եկեղեցուն. Արմեն ՊետրոսյանԱլիևը վաղն էլ կասի՝ «եթե ձեր այբուբենը չփոխեք, պատերազմ եմ սկսելու»․ Շարմազանով Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ 1992թ. հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը. պատմության այս օրը (09 մայիս)
Ամենադիտված