Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱ-2022․ Հայաստանի տպավորիչ հաղթանակը (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Իսլանդիայի հավաքականին եւ գեղեցիկ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ու ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ 3 օր առաջ կայացած խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 2 փոփոխություն՝ Խորեն Բայրամյանի ու Անդրե Կալիսիրի փոխարեն դաշտ դուրս բերելով Հայաստանի առաջնությունում հանդես եկող Հակոբ Հակոբյանին ու Տարոն Ոսկանյանին և դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման: Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց խաղը, իսկ 9-րդ րոպեին առաջին հարվածը կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ:

Սարգիս Ադամյանի հարվածը շեղ ստացվեց: Իսլանդացիները պատասխանեցին 10-րդ րոպեին, երբ անկյունային հարվածի խաղարկման արդյունքում հետևեց շատ վտանավոր հարված Դավիդ Յուչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ, և գնդակը անդրադարձի շնորհիվ չհայտնվեց դարպասում: Քիչ անց հեռվից հարված կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն, բայց դարպասապահը տեղում էր: Սկզբնամասում դաշտի տերերը հիմնականում փորձում էին մրցակցի դարպասին սպառնալ հակագրոհներով, իսկ Իսլանդիայի հավաքականն ավելի շատ էր վերահսկում գնդակը և անցկացնում էր նաև դիրքային գրոհներ: 2 թիմերն էլ բավական հաջող էին գործում պաշտպանությունում:

18-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը փորձեց հեռվից գրավել մրցակցի դարպասը, բայց հարվածը թույլ ստացվեց: 26-րդ ու 27-րդ րոպեիներին հեռվից հարվածելու հերթը Տիգրան Բարսեղյանինն էր: 2 դեպքում էլ գնդակը չհայտնվեց դարպասում: Դրանից հետո հայկական թիմն ավելի լավ տեսք ուներ և հաճախ էր գրոհում, նաև անցկանցում էր դիրքային գրոհներ, սակայն գործն իրական գոլային պահերի չէր հասնում: Խաղակեսի վերջնամասում խաղադաշտում հետաքրքիր ոչինչ տեղի չէր ունենում: 0:0՝ առաջին խաղակեսում:

Հայաստանի հավաքականն ընդմիջման գնաց խաղային առավելության պայամններում: Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին իսլանդացի ֆուտբոլիստները, որոնք սկզբնամասում անցկացրին մի քանի վտանգավոր գրոհներ: 50-րդ րոպեին Սարգիս Ադամյանը հարվածային դիրքում հայտնվեց հյուրերի պաշտպանների սխալից հետո, բայց հապաղեց և կորցրեց գոլային պահը: Այն, ինչ չստացվեց Ադամյանի մոտ, ստացվեց Տիգրան Բարսեղյանի մոտ: Ղազախական «Աստանայի» հարձակվողը 53-րդ րոպեին աջ եզրից կատարեց անկրկնելի հարված և գնդակը դարպասաձողից անդրադարձով հայտնվեց դարպասում՝ 1:0:

58-րդ րոպեին Իսլանդիայի հավաքականն ունեցավ այս խաղի ամենաիրական գոլային պահը, որն ավաչտվեց Դավիդ Յուրչենկոյի հրաշալի սեյվով: Խաղն անցնում էր փոխնիփոխ գրոհներով: 60-րդ րոպեին մրցակցի դարպասին սպառնաց փոխարինման դուրս եկած Խորեն Բայրամյանը, քիչ անց՝ Սարգիս Ադամյանը: 2 դեպքում էլ հարվածները հաջող չստացվեցին: 4 րոպե անց իսլանդացիները դարձյալ անցկացրին վտանգավոր գրոհ, որն ավարտվեց շեղ հարվածով:

Իսլանդիայի հավաքականն աստիճանաբար մեծացնում էր ճնշումը դաշտի տերերի դարպասի մոտ: Հյուրերն անցկացնում էին տարբեր գրոհներ, իսկ տանտերերն աչքի էին ընկնում վստահ հապշտպանությամբ և երբեմն-երբեմն անցկացնում հակագրոհներ: Դրանցիցի մեկը 74-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով: Խորեն Բայրամյանը ձախ եզրում ազատվեց պաշտպանից և ձախ ոտքով գրավեց հեռավոր անկյունը՝ 2:0:

Հայաստանի հավաքականն առանձնանում էր թիմային լավ պաշտպանությամբ, իսկ կենտրոնում պարզապես փայլում էր Վարազդատ Հարոյանը, որը երկրորդ հարկում շանս չէր տալիս մրցակցին: 81-րդ րոպեին Խոակին Կապառոսը կատարեց կրկնակի փոխարինում՝ դաշտ դուրս բերելով նաև ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանին, որը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում: Երկրորդ գոլից հետո իսլանդացիների գրոնհներն արդեն այնքան էլ վտանգավոր չէին ստացվում: Հայաստանի հավաքականը, ոչ առանց դժվարության, բայց վստահորեն պահպանեց հաղթական հաշիվը և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր J խումբ

Հայաստան - Իսլանդիա՝ 2:0 (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան, 53, Խորեն Բայրամյան, 74

Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո (Կարեն Մուրադյան, 81), Հակոբ Հակոբյան (Խորեն Բայրամյան, 55), Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան (Ժիրայր Շաղոյան, 81), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Ալեքսանդր Կարապետյան 64):

 

          

 

«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետԲագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ)Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ ԶաքարյանԲագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետոՊետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ ԴանիելյանՄեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ ՍրբազանՄի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ)Կառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ ՍրբազանՄեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան( Տեսանյութ)Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. ՍրբազանՃշմարտությունը եկավ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղՋերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ)Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան ՈսկանյանՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Եթե ՀՀ-ի քաղաքացի ես և մտահոգ ես ՀՀ-ի իրական շահերով, պետք է լինես հրապարակում». ՄելքոնյանՍրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակինԴեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակումՆախկին ԱԳ նախարարները, արևելագետներն ու դիվանագետները միացան Սրբազանի երթինՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան«Վահե Ղազարյան, այդ տղերքին՝ ոստիկաններին, մի՛ փչացրեք, մենք ոչ ջրածնային, ոչ էլ ատոմային ռումբ ունենք, այդ տղաներին արդեն բավարար չափով փչացրել եք, դադարեցրեք ապօրինությունները»․ Բագրատ սրբազանը՝ ՆԳ նախարարինԴեպի Երևան ճանապարհ է փակվել և չեն թողնում, որ ժողովուրդը գա, եթե ճիշտ է, ապա Վահե Ղազարյան, դադարեցրեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատգամավոր Զատուլինը հայտարարել է Անդրկովկասը «հակառուսական ցատկահարթակի» վերածելու ԱՄՆ-ի փորձերի մասին«Եվրատեսիլ-2024» երգի մրցույթում ո՞ր համարի ներքո ելույթ կունենա «Լադանիվան» այսօր Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց (տեսանյութ)Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Լևոն Թաթոյանը նոր պաշտոն է ստացել ՔԿ-ում Բժիշկները միացան սրբազան պայքարին Արևմուտքը «հեղեղելու է հայերին միլիարդներով». Փաշինյանը ցանկանում է կանգ առնել Արևմուտքի պահանջովԲագրատ Սրբազանը գնդակ է խաղումՈստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Միջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. Պուտին Միջադեպ՝ Եռաբլուրում․ ինչ է կատարվել (տեսանյութ)«Գազպրոմ»-ը վաճառքի է հանել Մոսկվայում ունեցած անշարժ գույքը (լուսանկարներ) Վարդան Ոսկանյանը միացավ Սրբազանի շարժմանը Երևանի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին
Ամենադիտված