ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները առաջին անգամ նշել են ռուսական գերզենքի ստեղծման արժեքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
lenta.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ և  պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը առաջին անգամ նշել է երկրում սպառազինությունների նորագույն տեսակների ստեղծման վրա ծախսվող գումարի չափը: Այս մասին հայտնել է RBC-ն իր հեռագիր-ալիքում:
 
Իվանովի խոսքով` խոսքը «Ավանգարդ» գերձայնային հրթիռային համակարգի, «Պերեսվետ» լազերային համալիրի ու «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային անօդաչուի մասին է: Նրանց ստեղծման աշխատանքներն իրականացվում են արդեն տասը տարի և պետությանը այդ նպատակով տարեկան 10-20 միլիարդ ռուբլի է ծախսում:
 
«Զինված ուժերի համար, որի տարեկան բյուջեն տրիլիոն դուբլի է, այդ գումարը ներկայումս կարելի է համարել համարյա աննկատելի ծախս»,- շեշտել է Իվանովը:
 
2018 թվականի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր երկրի հեռանկարային գերզենքերի մասին, որոնք են RS-28 «Սարմատ» ռազմավարական հրթիռային համակարգ, գրեթե անսահմանափակ հեռահարության «Բուրիվեստնիկ» թևավոր հրթիռ , «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային անօդաչու սուզանավ, «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգ, «Ավանգարդ» գերձայնային թևավոր հրթիռային համակարգ և «Պերեսվետ» լազերային համալիր:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular