ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020 թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից։

Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Լաչինի հիդրոէլեկտրակայանի տուրբինային տեղամասն անցել էր ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, իսկ տարածքում գտնվող հիդրոէլեկտրակայանի ամբարտակը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերականգնվել է հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: Ներկայումս ռուս խաղաղապահներն ապահովում են ինժեներների անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը դեպի էկետրակայան էներգաբլոկների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար: Փոքր հիդրեէլեկտրակայանի աշխատանքի արդյունքում էլեկտրաէներգիա կմատակարարվի հարակից բնակավայրերին, ինչպես նաև Ստեփանակերտին»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular