ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հետ մենք դրական կպատասխանենք Հայաստանի կառուցողական քայլերին. Չավուշօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
infoteka24.ru-ն գրում է, որ Թուրքմենստանի իր գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով համագործակցության ծրագիր, Չավուշօղլուն պատասխանել է.
 
«Այժմ կա խաղաղության, տարածաշրջանային զարգացման, վերականգնման և կայունության հնարավորություն: Մեր կոչը միշտ եղել է այդ ուղղությամբ: Եթե Հայաստանը շարժվի այդ ուղղությամբ, ապա երկիրը և նրա ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունությունից և տնտեսական զարգացումից: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը պետք է գործի այդ ամենը հաշվի առնելով: Ադրբեջանի հետ միասին մենք դրականորեն կարձագանքենք այն կառուցողական քայլերին, որոնք Հայաստանը կկատարի»:
 
Ըստ Ermenihabe հրատարակության՝ Չավուշօղլուն վերահաստատել է Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին և ասել, որ Թուրքիան նաև կաջակցի տարածաշրջանի վերականգնմանը, Լեռնային Ղարաբաղի խաղաղությանն ու բարգավաճմանը: Նա նաև ասել է, որ այդ թեմայի շուրջ զարգացումները քննարկվել են երկկողմ և եռակողմ հանդիպումների ընթացքում: Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` ներկայումս աշխատանքներ են տարվում Վրաստանին այդ գործընթացում ներգրավելու ուղղությամբ:
 
«Հուսով եմ, որ Վրաստանը նույնպես կմասնակցի: Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումից հետո բոլոր նախագծերի իրականացումը կարագանա, ինչից կշահեն բոլորը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular