ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առայժմ շան պես վախենում է բանակի քայլերից. հենց ամրապնդվեց, բոլոր գեներալներին ու սպաներին դատելու է. Էդգար Ղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուսով եմ, որ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու որոշումից հետո Զինված ուժերի դեռևս ծառայությունում մնացած բոլոր գեներալներն ու սպաները պիտի հասկանան, թե ինչ է սպասվում իրենց՝ ցանկացած պահի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ գեներալ Տիրան Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ շնորհվել է Ազգային Հերոսի բարձրագույն կոչում և Հայրենիքի շքանշան։ Ու սա դեռ ամենը չէ։ Նա, առայժմ, շան պես վախենում է բանակի քայլերից ու գործողություններից։ Որ պահին նա մի փոքր ամրապնդեց իր հանցավոր իշխանությունը, առանց բացառության, բանակի բոլոր գեներալներին ու սպաներին սպասվում է ոչ միայն պաշտոնանկություն, այլ դատելու է բոլորին (հայտարարված հազարավոր քրեական գործերը գալու հասնելու են բոլորին)։

Հիմա շարունակեք ծառայել, եթե այդպես եք հարմար գտնում և ուշադիր հետևեք իրադարձությունների զարգացմանը։ Ես մարգարե չեմ և ոչ էլ գուշակ, սակայն իմ իրատեսությունն ու ոչ շատ հարուստ փորձը ինձ դա է հուշում։ Մնացածը՝ դուք գնահատեք ու որոշեք ձեր անելիքը։ Առայժմ դուք ունեք երկու ընտրություն՝ ծառայել Հայրենիքին կամ ծառայել դավաճանին։ Առաջին դեպքում Հայրենիքի ձեզ կգնահատի, ինչպես դա եղել է միշտ, երկրորդ դեպքում՝ դավաճանը ձեզ կկործանի, ինչպես դա տեղի է ունենում ձեր աչքի առջև»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular