Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրո՞ք խնդիրները լոգիստիկ էին, թե՞ կան ավելի լուրջ պատճառներ. զենքի արտադրության փոխարեն՝ ներմուծո՞ւմ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարդ աշխարհաքաղական դիրքը և Հայաստանի առջև ծառացած արտաքին բազում սպառնալիքները պահանջում են, որ երկրի անվտանգության համակարգը համապատասխանի ժամանակակից պահանջներին։ Սակայն նկատենք, որ անվտանգության համակարգի անընդհատ կատարելագործումը մեծ ջանքեր և նպատակաուղղված աշխատանքներ է պահանջում։ Իսկ այդ աշխատանքները պետք է կենտրոնանան առանձին ուղղությունների զարգացման վրա, որոնցից մեկն էլ ռազմարդյունաբերությունն է։ Հայաստանում գրեթե միշտ հանրային քննարկման առանցքային թեմաների շրջանակում են եղել ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները։

Անգամ պարբերաբար խոսվում է այն մասին, թե Հայաստանը մեծ ներուժ ունի ոչ միայն զենք-զինամթերքի տարբեր տեսակների արտադրության, այլև դրանք արտահանելու ուղղությամբ։ 2018 թվականի դեկտեմբերին «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում հատուկ կետով նշվում էր, որ անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը: Իսկ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի՝ որպես զենք արտադրող երկրի կայացումն առանձին քարոզչական «հաղթաթուղթ» էր դարձել։ Պաշտպանական ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծման խնդիրը լուծելու նպատակադրումով էր պայմանավորված, որ 2019 թվականի գարնանը ստեղծվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Եվ ուշագրավ է, որ 2018 թվականի օգոստոսին Մոսկվայում «Royalsys Engineering ltd» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ 2020 թվականի հուլիսին արդեն Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս, որտեղ կառավարության ղեկավարին տեղեկացրին, թե արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Մյուս կողմից՝ կառավարությունը դեռ 2019 թվականի փետրվարին մաքսային արտոնություն էր տրամադրել «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար, որոնք օգտագործվելու էին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։

Եվ մինչ իշխանությունները ցույց էին տալիս, թե ակտիվ քայլեր են ձեռնարկում Հայաստանը զենքի արտադրության երկիր դարձնելու ուղղությամբ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարում էր, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարում գործիքներ են մշակվում հայաստանյան արտադրանքը համաշխարհային շուկա հանելու համար: Նախարար Արշակյանը նաև ժամանակ առ ժամանակ հանրությանն էր ներկայացնում, թե իրենց ջանքերի արդյունքում ինչ հաջողությունների է հասել հայկական ռազմարդյունաբերությունը՝ հատկապես շեշտը դնելով տեղական արտադրության անօդաչու սարքերի գործարկման կարևորության վրա։

Իսկ Նիկոլ Փաշինյանն անցած տարի իր ուղիղ եթերներից մեկում, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, նշում էր, որ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել: «Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում է։ Այդ նմուշը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից հավաքվել է Հայաստանում»,- հայտարարում էր Փաշինյանը։ Եվ այսքան հավաստիացումներից հետո թվում էր, թե Հայաստանը ի վիճակի է լինելու սեփական հանրության, ինչու չէ, նաև զենքի նկատմամբ հետաքրքրություն ունեցող տարբեր կազմակերպությունների ու երկրների համար հասանելի դարձնել հայկական արտադրության առավելությունները։

Բայց արի ու տես, որ այս օրերին պարզ դարձավ, որ ինչ-որ անհասկանալի ու կասկածելի՝ իբր լոգիստիկ խնդիրների պատճառով Աբու Դաբիում ընթացող աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկում՝ «IDEX-2021»ում Հայաստանի տաղավարը դատարկ է, և ցուցանմուշները բացակայում են։ Իսկ հայկական տաղավարի լուսանկարներից երևում էր, որ ռազմատեխնիկայի ցուցանմուշների փոխարեն հայկական կողմը բավարարվել է ընդամենը բուկլետներ ներկայացնելով։ Այնինչ Ադրբեջանն, առաջին անգամ ներկայանալով աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին, ցուցադրել է պատկառելի տաղավար սեփական արտադրության բազմաթիվ զինատեսակներով։ Խնդիրն այստեղ վերաբերում է նաև Հայաստանի հեղինակությանը։ Ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովելը ցույց կտար, որ առավել ևս պատերազմում կրած պարտությունից հետո ռազմարդյունաբերության զարգացումը մեր երկրի համար առանձնակի տեղ է գրավում։

Վերջապես պետք է հաշվի առնել, որ այդպիսի հեղինակավոր ցուցահանդեսները դառնում են այն կարևոր հարթակ, որի ժամանակ մեծ չափերի սպառազինությունների գնումների վերաբերյալ գործարքներ են կնքվում։ Բայց, ի վերջո, ունեցանք այնպիսի պատկեր, որ մեծ գումարով տաղավար վարձակալելով՝ Հայաստանը չկարողացավ ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովել, քանի որ ռազմարդյունաբերությանը վերաբերող՝ իշխանությունների հավաստիացումները սին դուրս եկան։ Եվ անհասկանալի է մնում, թե որն էր այս դեպքում «գալչկա» դնելու համար մասնակցելու իմաստը: Բայց հարցը նույնիսկ մասնակցելչմասնակցելը չէ, այլ այն, որ մեծ-մեծ խոստումները կյանքի չեն կոչվել, ներդրումների առումով ընդամենը շղարշ է, և ունենք նման պատկեր, ինչի արդյունքում առաջ են գալիս հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն:

Մասնավորաբար, կան տեղեկություններ, որ նույն «Արսենալը» ոչ միայն նախատեսված ներդրումները չի կատարել (միայն չնչին մասը), այլև պետությունն է խոշոր գումար տրամադրել: Ավելին, մոտ 3 մլրդ դրամ էլ նախատեսված է այս տարի տրամադրել: Մյուս կողմից՝ արդյո՞ք նման կազմակերպություններն ավելի շատ շահագրգռված չեն զենք ներմուծելով (ինչի համար ևս լիցենզիա են ստացել), քան ներկրելով: Ի դեպ, այս առումով էլ կան շրջանառվող տեղեկություններ: Սրանք, ինչպես իշխանավորներն են սիրում ասել, օդում կախված տեղեկություններ են, որոնց հետ կապված՝ հանրությունը պետք է հստակ պատասխաններ ստանա:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
Ամենադիտված