Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատումը GPS-ով կամ նմանատիպ այլ գործիքներով անթույլատրելի է. Նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին խիստ մտահոգում են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված խնդիրները, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի անվտանգային իրավիճակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Օրերս «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով պատասխանել ՀՀ անվտանգային խնդիրներին վերաբերող մի քանի հարցի։ Ներկայացնում ենք նախագահին ուղղված հարցերը և ի պատասխան դրանց Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանները։

- Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում տեղաշարժում են իրենց դիրքերը՝ մոտենալով հայկական բնակավայրերին, հափշտակում անասուններին, արձակում կրակոցներ՝ փոքր և խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ստեղծված անվտանգային իրավիճակը։

- Հանրապետության նախագահն անթույլատրելի է համարում սահմանազատումը GPS-ով կամ նմանատիպ այլ գործիքներով։ Նախագահն անցյալ տարեվերջին այս հարցը բարձրացրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում։ Հանրապետության նախագահն այն կարծիքին է, որ սահմանազատումն ու սահմանագծումը բարդ գործընթացներ են, որոնք ենթադրում են առնվազն հետևյալ փուլերը․ պետական դիրքորոշման ձևավորում և բուն աշխատանքների կազմակերպում։ Համապատասխան լիազորություններով օժտված պետական կառավարման մարմինները պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի այդ գործընթացը չիրականացվի ի հաշիվ ՀՀ տարածքի, անվտանգության և ի վնաս ՀՀ քաղաքացու։

- 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ զինված ուժերը Սյունիքում և Գեղարքունիքում տեղաշարժել են փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերից դիրքերը, հայկական զորքերը՝ ի վնաս Հայաստանի անվտանգության։ Առանց համապատասխան հանձնաժողովի՝ սահմանագծման և սահմանազատման որոշումների ՀՀ ԶՈՒ գործողությունները, Սյունիքում ստեղծված իրավիճակը քննարկե՞լ եք անվտանգության խորհրդի անդամների, ԶՈՒ ղեկավարության հետ։ ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ ՀՀ անվտանգությանը սպառնացող քայլերը կանխելու ուղղությամբ։

- Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է իր սահմանադրական լիազորությունների սահմաններում և չի կարող իրականացնել Սահմանադրությունից չբխող, իրեն չվերապահված այլ գործառույթներ։ Համազգային հարցերի շուրջ իր դիրքորոշումն ու մտահոգությունները նախագահը մշտապես արտահայտել ու արտահայտում է հրապարակային խոսքում։

- Պատերազմից արդեն երեք ամիս է անցել, ինչու՞ այս ընթացքում չեք այցելել Արցախ։ Պատրաստվու՞մ եք Ձեր բուժումն ավարտելուց հետո առաջիկայում մեկնել Արցախ և Սյունիք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին։

- Առողջական վիճակի բարելավումից հետո և բժիշկների թույլտվության դեպքում Հանրապետության նախագահը կշարունակի իր այցելությունները մարզեր, ինչպես նաև Արցախ։

- Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանում առկա հայատյացության քաղաքականության դրսևորումները։ Պաշտոնական Երևանի արձագանքն ու հակազդեցությունը նման դրսևորումներին բավարա՞ր եք համարում։

- Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը պետականորեն ամրագրված և տարիներով իրականացվող հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որը հատկապես այսօր կարիք ունի ավելի կոշտ և արդյունավետ հակազդեցության, այդ թվում և՝ միջազգային հանրության կողմից։ Նախագահը բազմիցս նշել է, որ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով։ Նա համարում է, որ հայերի հանդեպ իրականացվող Ադրբեջանի այդ քաղաքականությունն էթնիկական զտում է։

Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնի
Ամենադիտված