ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի նախագահ այդպես չի քծնել Պուտինին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է քծնում. Վազգեն Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո հետզհետե, երբեմն խորամանկ քայլերով, երբեմն հիմար քայլերով գնում էր կուրս Ռուսաստանից պոկվելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքով, նույնը կատարվում էր Ուկրաինայում, Վրաստանում, ինչը դրսից թելադրված կուրս է:

«Եթե այդ կուրսը չլիներ, ոչ պատերազմ կլիներ, ոչ էլ այսքան կորուստ կունենայինք: Ինքը մտածում է, որ գնում է էնտեղ քծնում է Պուտինին: Ոչ մի նախագահ այդպես չի քծնել, ինչպես ինքն է քծնում, մյուս կողմից էլ այսպիսի բաներ է անում: Ինքը դիմացիններին հիմարի տե՞ղ է դրել: Իրենք այդ խաղերը շատ լավ հասկանում են: Ինքը միտումնավոր ջարդում է այդ հարաբերությունները եւ դա ջարդվելու է մեր գլխին: Նա իր այդ կուրսով կրակի մեջ է գցում Հայաստանը: Սա շարունակվելու է: Այն, ինչ մեզ հետ կատարվել է, սարսափելի է, բայց այն, ինչ սպասվում է, ավելի սարսափելի է: Մենք Սյունիքն էլ կարող է կորցնենք: Ընդհնրապես, հայ ժողովուրդը այստեղից թողնելու է, գնալու է»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular