ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես, ինչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որ այն իրոք արդյունք ստեղծի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխվորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված գիտության ոլորտի զարգացման հեռանկարներին:

«Հիմա պատեհ է քննարկել այն մեխանիզմները, որոնց միջոցով ֆինանսավորվում է գիտությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա առիթ է, ոչ թե պատճառ, որովհետեւ այս հիմնարար հարցը գոյություն է ունեցել միշտ:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական եւ տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատեւ զարգացումը:

Այստեղ թերեւս մեծ բանավեճ չկա: Հարցն այլ տեղ է՝ ինչպես, ինչ մեխանիզմներով, ինչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որ այն իրոք արդյունք ստեղծի եւ իրոք հայտնի այն մարդկանց, որոնք զբաղվում են գիտությամբ եւ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարուննակվի արդյունավետ եւ ի վերջո, որոշակի ճանապարհ անցնելուց հետո դառնա կիրառական նշանակության արդյունք»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ այսօր պետք է փորձեն այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ, լսել թե ինչ պատկերացումներ կան ընդհանրապես նման լուծումների, հեռանկարների վերաբերյալ:

 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular