Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունը. «Հայրենիք»-ի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հ զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հերքել է «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Փաստինֆո»-ի  գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։

Մասնավորապես, ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ 2020թ հոկտեմբերի 28-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Գագիկի Վանեցյանը ներկայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ, ստացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի թույլտվությունը և իր անձնակազմով, կամավորական հիմունքներով ընդգրկվել նոր կազմավորվող ստորաբաժանման կազմում (99156 զ/մ, կազմավորվել է 2020թ հոկտեմբերի 29-ին)։

«2020թ հոկտեմբերի 30-ին և 31-ին ստորաբաժանման անձնակազմի հետ (108 մարդ) Նուբարաշեն հրաձգարանում անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ։ Ներդաշնակման պարապմունքների ավարտից հետո՝ 2020թ նոյեմբերի 1-ին, համաձայն ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան կարգադրության, ստորաբաժանումը մեկնել է Արցախի Հանրապետություն և անցել պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության տակ։ 2020թ նոյեմբերի 1-ին մինչև 10-ը պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով ստորաբաժանումը նշանակված բնագծում մասնացել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին»,- հայտնել են ԳՇ-ից՝ ընդգծելով, որ «ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի»։ Այսինքն՝ այն մարմինը, որը պատասխանատու է զինված ուժերի համար, ասում է, որ կոնկրետ այդ զորախմբի կողմից դասալքության դեպքեր իրենք չեն արձանագրել։

Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ դատախազությունը եւս հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ քննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ, հետեւապես որեւէ մեկի նման մեղադրանք չի առաջադրվել։

Այսպիսով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը եւ դատախազությունը պաշտոնապես հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը «Հայրենիք» զորախմբին դասալքության մեջ մեղադրելու համար չի ունեցել որեւէ փաստական տվյալ, հրապարակավ զրպարտել է՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչն առերեւույթ պարունակում է շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, որը զուգորդվել է մի ամբողջ զորախմբի ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրելով։

Նյութի աղբյուր՝ Pastinfo.am 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա 
Ամենադիտված