ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:      

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական դիտավորությամբ, օգտվելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երվանդ Քոչար փողոցում գտնվող արհեստանոցի դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել ներս և հափշտակել տարբեր արժողության կենցաղային իրեր՝ քաղաքացուն  պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: 

Բացի այդ, 2018-2020թթ. ընթացքում, 53-ամյա տղամարդը մի քանի անգամ երկաթյա ձողով բացելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի 204 հասցեի մայթեզրին գտնվող  դիտահորի կափարիչը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և իր հետ նախապես վերցրած գյուղատնտեսական մկրատով կտրելով հեռախոսային մալուխը՝ գաղտնի հափշտակել է այն՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  53-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի  2-րդ և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով (3 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular