ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հայտարարել է, թե ինչից է կախված Արցախում երկարաժամկետ խաղաղության հաստատումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատումից է կախված  երկարաժամկետ խաղաղության հաստատումը:

«Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծապես կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճիշտ գնահատումից», - ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ալիևը ասել է երեքշաբթի օրը՝ «Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի» համանախագահ, եգիպտացի գիտնական և քաղաքական գործիչ Իսմայիլ Սերագելդինի հետ տեսակապի ժամանակ:

Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը»: Վերջինս հավելել է, որ իրենք արդեն անցել են տարածաշրջանի վերականգնման գործընթացի իրականացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular