Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Բժիշկը բացատրել է պատվաստումից հետո կորոնավիրուսի դեմ հակամարմինների բացակայության դեպքերը

kp.ru-ն գրում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո որոշ հիվանդներ ստուգվում են SARS-CoV-2 հակամարմինների առկայության որոշման համար: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ստանում են բացասական արդյունքներ: Ըստ «Ինվիտրո-Սիբիր» հիվանդանոցի` գլխավոր բժիշկ Անդրեյ Պոզդնյակովի դրա պատճառը սխալ ընտրված լաբորատոր հետազոտությունն է: Փորձագետի խոսքով հետպատվաստումային թեստը պետք է բացահայտի միայն IgG կապակցող (S) անտիգենի նկատմամբ հակամարմինների առկայությունը:
 
«Դա նաև կոչվում հետպատվաստումային թեստ, քանի որ օգտագործվող բոլոր առկա պատվաստանյութերի մեծ մասում օգտագործում են SARS-CoV-2 կապակցող անտիգենը որպես օրգանիզմ մտցվող թիրախային անտիգեն, և հենց նրա նկատմամբ է օրգանիզմը սկսում արտադրել հակամարմիններ»,- բացատրել է Պոզդնյակովը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
website by Sargssyan