Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայում ինքնաձիգ ու նռնակ կար (տեսանյութ)

Փետրվարի 20-ին ՔՈ գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 55-ամյա մի տղամարդ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք-զինամթերք։ ՔՈԳՎ ծառայողները տղամարդուն նույն օրը հայտնաբերեցին Նուբարաշենի խճուղում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Բերման ենթարկվածի խոսքով՝ հայտնաբերվածը բերել էր Արցախից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

55-ամյա տղամարդը ձերբակալվել է։

 
website by Sargssyan