Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուլացել է հենարանը, ու վախենում է իշխանությունը կորցնելուց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր երկրի ԱԱԾ-ն շաբաթ օրվանից մի ամոթալի թամաշա է կազմակերպել։ Ինչ-որ ֆեյք օգտատիրոջ բացահայտելու համար ձերբակալություններ է իրականացնում։ Բայց զավեշտն այն է, որ այդ ֆեյք օգտատերը մինչև այս պահը շարունակում է գրառումներ անել։ Մեծ հաշվով ինչ-որ դարակազմիկ բան տեղի չի ունենում։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանը փորձում է պահել ֆեյքային ինդուստրիայի մենաշնորհը։ Այլ ֆեյքեր չպիտի լինեն, դա կենսական նշանակություն ունի Նիկոլի համար։ Հիշո՞ւմ եք ֆեյքեր բռնելու մի զավեշտալի հանձնարարական. Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ տվեց այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ով, ինչպես հետո պարզվեց, ուղղակի արհամարհել էր հանձնարարականը դրա անհեթեթ լինելու պատճառով։ Այսպիսով. ֆեյքային ինդուստրիան, ֆեյքերի ֆաբրիկաները Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային հենարաններից մեկն են, եթե ոչ՝ ամենակարևորը։ Նիկոլ Փաշինյանը կարող է «աչքն առանց թարթելու» կեղծել ամեն ինչ։ Նա հեղափոխական հրապարակում կեղծում էր հերոս Աբաջյանի պապիկին, Ծիծեռնակաբերդ բարձրանալ ցանկացող պապիկին, նա կեղծեց պատերազմի 44 օրվա իրադարձությունները։ Ամենաթարմը՝ Երևան-Գյումրի ճանապարհին մի խումբ մարդկանցից «աջակից» բեմադրելու տափակ ներկայացումն էր։ Մի խոսքով՝ ֆեյքիզմն այս մարդու հոգու և արյան մեջ է։ Բայց, եթե մինչև պատերազմը Նիկոլի սուտն ու կեղծիքը գերազանցապես աշխատում էին ու նրան ամուր պահում վարչապետի աթոռին, ապա հիմա այդպես չէ։

Մարդիկ դադարել են հավատալ ստերին, հետևաբար թուլացել է նրա իշխանության հենարանը, ու նա վախենում է իշխանությունը կորցնելուց։ Ի դեպ, Նիկոլը այս պահին ամենաշատը դրանից է վախենում։ Բայց, ցավոք, հասարակությունը Նիկոլի կեղծ, դժբախտ ու դժգույն իրականությանը բախվեց պատերազմի ավարտից վայրկյաններ անց, երբ ինչ-որ բան փրկելն այլևս անհնար էր։ Ցավոք, հասարակության մի մեծ հատված էլ մինչ այս պահը չի ընկալում պատուհասած աղետի ողջ ծավալները, չի ընկալում, որ Արցախի չգոյությամբ անվտանգային խնդիրները ոչ թե պակասել են այլ շատացել ու նոր դրսևորումներ են ստացել։ Բայց այդ անվտանգային խնդիրները, բնականաբար չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին ու նրա ֆեյք որսացող ԱԱԾ-ին։ Մարդիկ ուրիշ գործերով են զբաղված։ Ստեղծված իրավիճակում մենք, որպես ազգ, որպես քաղաքացիներ, մեծ հաշվով, լայն ընտրության հնարավորություն չունենք։ Կա՛մ մենք պահում ենք Նիկոլին, գնում նրա հետևից մինչև պետության վերջնական վախճան, կա՛մ դրա հակառակը։ Եթե Փաշինյանին հաջողվի, այդուհանդերձ, պահել իշխանությունը, ապա բրիտանացի գիտնականները աշխարհի ժողովուրդների համար կարող են հանգիստ տպագրել «Պետականության վախճանի հայկական 50 երանգները» վերտառությամբ քաղաքագիտության ձեռնարկ։

Ամփոփենք։ Նիկոլ Փաշինյանի ֆեյք ինդուստրիան կարողացավ իր գործն անել՝ Նիկոլի նման «քաղաքական անհաջողակին»բերեց իշխանության ու դեռ հաջողում է պահել իշխանության ղեկին։ Սակայն մի շատ ակնբախ փաստ կա, որն, ըստ երևույթին, չի նկատում ֆեյք բռնել սիրող ՀՀ ԱԱԾ-ն։ Հայաստանի թիվ մեկ «ֆեյքը» Նիկոլ Փաշինյանն է։ Իրականում այդ «բարձրաստիճան ֆեյքն» է բոլոր հայտնի ու անհայտ ֆեյքերի «պորտալարը» բառի փոխաբերական ու բովանդակային հնարավոր բոլոր իմաստներով:

Անի Առաքելյան

www.1or.am 

Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին
Ամենադիտված