Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Շախմատի Հայաստանի առաջնություն․ Գաբուզյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացավ 5-րդ տուրը։ Մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով հաղթեց Մամիկոն Ղարիբյանին։ Այդ մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

2-3-րդ հորիզոնականները բաժանող Արման Փաշիկյանի և Տիգրան Հարությունյանի դիմակայությունում ուժեղ գտնվեց ավելի փորձառու Փաշիկյանը։ 5-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև Զավեն Անդրիասյանը։ Ռոբերտ Հովհաննիսյան – Մանուէլ Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան – Շանթ Սարգսյան և Սամվել Տեր-Սահակյան – Տիգրան Լ․ Պետրոսյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։

Հովհաննես Գաբուզյանը 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը։ Արման Փաշիկյանը 4 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Տեր-Սահակյանը 3-ական միավորով բաժանում են 3-5-րդ հորիզոնականները։

Մեկօրյա հանգստից հետո այսօր կկայան 6-րդ տուրը։

website by Sargssyan