ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«COVID-19-ը խորացրել է մինչ այդ գոյություն ունեցող անհավասարությունը․ աշխարհում ծայրահեղ աղքատության աճ է նկատվում»․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

COVID-19 համավարակը հանգեցրել է աշխարհում մարդու իրավունքների խախտումների թվի աճին, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բացմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է ria.ru-ն։

«Համավարակն ակնհայտորեն ցույց տվեց մեր մարդկության և մարդու իրավունքների ամբողջ շերտի՝ քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական փոխկապակցված բնույթը։ COVID-19-ը խորացրել է մինչ այդ գոյություն ունեցող տարաձայնությունները, խոցելիությունը և անհավասարությունը, ինչպես նաև հանգեցրել է նոր խնդիրների, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում: Մենք խախտումների արատավոր շրջանակի ականատեսն ենք լինում», - ասել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխատանքի կորուստը, պարտքի աճը և եկամուտների կտրուկ անկումը «բառիս բուն իմաստով շուռ են տվել հարյուր միլիոնավոր ընտանիքների կյանքը»:

Համավարկի հետևանքներն ամենից շատ հարվածել են կանանց, փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին և փախստականներին։ Աշխարհում ծայրահեղ աղքատության աճ է նկատվում։

«Վիրուսը նաև ազդում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների վրա և ավելի է նեղացնում հանրային տարածքը։ Համավարակի պատրվակով որոշ երկրների իշխանություններն արտակարգ միջոցներ են ձեռնարկում այլախոհությունը ճնշելու, անկախ մամուլին լռեցնելու և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու համար»,- նշել է Գուտերեշը:

Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ համաՎարակի հանդեպ կառավարության արձագանքի կամ արձագանքի բացակայության վերաբերյալ քննադատության պատճառով ձերբակալվում, դատական հետապնդումների ու ահաբեկումների են ենթարկվում շատ իրավապաշտպաններ, լրագրողներ, փաստաբաններ, քաղաքական ակտիվիստներ ու նույնիսկ բուժաշխատողներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular