Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հանցագործությունների զոհերի աջակցության համաշխարհային օր, Հայաստան՝ Վարդանանց տոն, Եգիպտոս՝ Միասանության օր, Հնդկաստան՝ Մայրության օր, Կատար՝ Էմիրի թագադրման օր, Ղրղզստան՝ Կադաստրի աշխատողների օր, Ճապոնիա՝ Կատվի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1909 - ծնվել է  խորհրդային բանակի հայ գեներալ-մայոր Տարաս Թուսուզյանը։

1920 - Խանքենդիում  ադրբեջանցի զինվորականների կողմից սկսվել է հայ բնակչության ջարդեր, որի արդյունքում զոհվել է մոտ 400 հայ։

1938 – ծնվել է նշանավոր ռեժիսոր-վավերագրողԱրտավազդ Փելեշյանը:

1940 – ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավորԱրշակ Սադոյանը:

1944 - ծնվել է  ամերիկահայ իրավաբան  Ռոբերտ Ջորջ Քարդաշյանը, որը հայտնի է դարձել հայտնի ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։

1952 – ծնվել է ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացՋեյմս Բաղյանը:

1988 – Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվել է Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:

1993 - ադրբեջանցի սպա Սուրատ Հուսեյնովը Գյանջայում հակակառավարական ապստամբություն է բարձրացրել։

2001 - տեղացած առատ ձյան պատճառով ձյան ծածկույթի բարձրությունը Ապարանում հասել է մինչեւ 84 սմ-ի, մյուս տարածաշրջաններում եղել է 30 սմ-ից ավելի: Փակվել են հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները։

2005 - Ադրբեջանի մաքսային ծառայության և տրանսպորտի նախարարության համատեղ ստուգումներից հետո բեռնաթափվել է շուրջ 200 վագոն, որոնք Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան էին տեղափոխում նավթամթերք եւ վառելիք: 

2007 - Հունգարիայի Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ անփոփոխ է թողել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը` ցմահ բանտարկություն առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:

2008 - Ազատության հրապարակի ցույցին հայտնված Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ինքը արդեն նախկին դատախազ է:

- ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «փետրվարի 19-ի ակտիվ և մրցակցային ընտրությունների կապակցությամբ»:

2014 - վախճանվել է  աստղագետ, ֆիզիկոս, գրող, նկարիչԳրիգոր Գուրզադյանը։

2018- Հոլլանդիայի խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

1512 – վախճանվել է  իսպանացի քարտեզագիր, բնախույզ Ամերիգո Վեսպուչին։

1632 – Գալիլեո Գալիլեյը հրապարակել է իր ամենակարևոր աշխատանքը՝ «Երկխոսություն աշխարհի պտոլոմեյան և կոպերնիկոսյան երկու կարևորագույն համակարգերի մասին» աշխատությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել աստղագիտության հետագա զարգացման վրա։

1732 – ծնվել է Միացյալ նահանգների 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։

1788 - ծնվել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը։

1797 — առաջին կոալիցիայի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հեղափոխական Ֆրանսիայի Ֆիշգարդյան ներխուժումը Մեծ Բրիտանիայի տարածք, որը անգլիական պատմության մեջ մտել է որպես «վերջին ներխուժում բրիտանական կղզիներ»։

1810 - ծնվել է լեհ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։

1819 — Վաշինգտոնում ստորագրվել է Ադամս-Օնիսի պայմանագիրը, համաձայն որի՝ Ֆլորիդան Իսպանիայից անցել է ԱՄՆ-ին (վաճառվել է 5 միլիոն դոլլարով)։

1828 - Ֆրիֆրիխ Վյոլերը հայտարարել է, որ անօրգանական նյութերից սինթեզել է օրգանական նյութ՝ միզաթթու։

1840 - ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ Ավգուստ Բեբելը։

1848 — Փարիզում սկսվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որը բերել է Հունիսյան միապետության անկման։

 1875 - վախճանվել է ֆրանսիացի նկարիչԺան Բատիստ Կամիլ Կորոն։

- վախճանվել է շոտլանդացի երկրաբան Չարլզ Լայելը։

1941 – վախճանվել է կանադացի ֆիզիոլոգՖրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է Նոբելյան մրցանակ:

1942 - վախճանվել է ավստրիացի գրողՍտեֆան Ցվայգը։

1946 - բժիշկ Զելման Վակսմանը հայտնագործել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը։

1958 - կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Մեծ Բրիտանիան թույլատրել է իր տարածքում տեղակայել ամերիկյան միջուկային զենք։

1962 - ծնվել է ավստալիացի հայտնի բնագետՍթիվ Իրվինը։

1974 – ծնվել է անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորականՋեյմս Բլանտը:

1979 - Սենթ Լյուսիան ստացել է անկախություն Միացյալ Թագավորությունից։

1980 - վախճանվել է  ավստրիացի բանաստեղծ, դրամատուրգ Օսկար Կոկոշկան։

2011 – թողարկվել է Վինդոուզ- 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:

2014 — Գերագույն ռադայի որոշմամբ Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարվել է սահմանադրական պարտականությունների կատարումից  ինքնամեկուսացված։

2020 -Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել են
Ամենադիտված