Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ փետրվարի 21-ի համար

ՎԻԴԵՈ

Խոյ. Օրը հաջող է դասավորվում և լայն հնարավորություններ բացում նշանի բազմաթիվ ներկայացուցիչների առջև: Կարևոր է ձեր տաղանդների դրսևորման համար արժանի կիրառություն գտնելը` ափսոս է ուժերն ու ժամանակը չարժեցող բանի վրա ծախսելը: Դուք հիանալի եք կարգավորում կազմակերպչական հարցերը, ենթականերին տալիս խելամիտ հանձնարարություններ և առանց հոգնելու դրսևորում լիդերական ունակություններ:

Ձեր բախտը սիրո և փողի հարցում բերում է այն աստիճան, որ շրջապատը սկսում է ձեզ նախանձել: Հարմար օր է, որպեսզի մտերիմների հետ կիսվեք ձեզ մտահոգող խնդիրների շուրջ:

Ցուլ. Չնայած օրը դասավորվում է ոչ հաջող ձևով, այնուամենայնիվ դուք համառորեն գնում եք ձեր նպատակին ընդառաջ, և հաստատ կհասնեք դրան ավելի շուտ, քան սպասում էիք: Դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր շահերը, այլև` պայքարում եք արդարության համար, ինչով նյարդայնացնում եք առավել պրակտիկ մարդկանց: Մյուս կողմից էլ ձեր հասարակականորեն օգտակար գործունեությունը կարժանանա ձեզ համար համակրելի անձանց հարգանքին:

Չեն բացառված հաճելի անակնկալները, արժեքավոր նվերները: Ռոմանտիկ հարաբերությունները կզարգանան ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, սակայն ճիշտ կողմնորոշվելու դեպքում դրանք ձեզ անչափ հաճելի պահեր կպարգևեն:

Երկվորյակներ. Բարենպաստ օր է աշխատանքի համար, նշանի առավել եռանուն ներկայացուցիչները կարող են հույսը դնել ծառայողական բարձրացման վրա: Հնարավոր է և եկամուտների աճ, հատկապես հաճելի է, որ դրա համար պետք չէ մեծ ջանքեր թափել: Հնարավոր է լինում նոր դաշնակիցներ գտնել, որոնց մեջ կարող են և բավական ազդեցիկ մարդիկ լինել:

Օրը հարմար է է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Այսօր սկսած հաաբերությունները կզարգանան բավական դինամիկ և կբերեն բավական շատ դրական էմոցիաներ:

Խեցգետին. Բարենպաստ օր է` կապված ձեզ համար օգտակար տեղեկություններ ստանալու հետ: Կարելի է ցանկացած տեսակի բարդ գործերով զբաղվել` որքան էլ որ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի ծայրը ծայրին հասցնել: Օրը հարմար է պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցեր լուծելու համար, չի բացառվում, որ գայթակղիչ առաջարկներ ստանաք:

Բարձր է ձեր ստեղծագործական ներուժը` կարելի է ձեռնամուխ լինել ինչ-որ նոր բանի կամ ուղղակի ձեր կյանքում որոշակի փոփոխություններ մտցնել: Արժե նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում` դա բարեհաճ ընդունելության կարժանա: 

Առյուծ. Անբարենպաստ օր է ինչպես անձնական, այնպես էլ` գործնական շփումների համար: Կարող են լուրջ տարաձայնություններ ծագել աշխատակիցների և մտերիմ մարդկանց հետ` ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դուք կորցնում եք այն մարդկանց աջակցությունը, ում վրա սովոր էիք հենվել: Ցանկալի չէ գործարքներ կնքելը, ինչպես նաև այնպիսի հարցերի քննարկումը, որոնք կապված են աշխատանքը փոխելու հետ:

Հնարավոր են չպլանավորած այցեր, ընդ որում, հյուրերը իրենց երկար մնալով, կարող են և ձանձրացնել: Այսօր ծագած ֆինանսական խնդիրները ավելի լուրջ են, քան դա թվում է առաջին հայացքից:

Կույս. Անբարենպաստ միտումների ազդեցությունը երբեմն իրեն զգացնել է տալիս, սակայն օրն, ընդհանուր առմամբ, անցնում է հաջող: Ձեր խնդիրն է շարունակել սկսած գործերը և ոչ մեկի ուսերին չդնել դրանք, քանի որ այդ ամենը հաղթահարելու ունակ եք միայն դուք ինքներդ: Հնարավոր է օգնություն ստանաք հին ընկներներից ու ծանոթներից, այդ թվում` նյութական: Մեծ է հաջող գործարքների հավանականությունը:

Լավ օր է շփումների համար, այդ թվում և` ազդեցիկ մարդկանց հետ; Դուք ուժեղ տպավորություն եք թողնում նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Չի բացառվում ռոմանտիկ հրապույր` այն լուրջ դեր չի խաղա ձեր կյանքում, սակայն շատ դրական էմոցիաներ կպարգևի:

Կշեռք. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել: Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես և` ոչ մեծ առևտրի և ներդրումների  համար օրը առավել քան հարմար է:

էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների մասին:

Կարիճ. Այսօր ձեր հաջողությունները զգալի կլինեն, եթե դուք չշեղվեք և կենտրոնանաք միայն ամենակարևոր բաների վրա: Պրոֆեսիոնալ խնդիրները, որ դուք ձեր առջև դնում եք, բազմաթիվ են, սակայն այնքան բարդ չեն, որքան թվում է առաջին հայացքից, դրա հետ մեկտեղ էլ դուք դրանք հմտորեն հանձնարարում եք այնպիսի մարդկանց, ովքեր լավագույնս դա իրականացնում են: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

Նոր ծանոթությունները օգտական են լինում, դուք հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանքը, նրանք էլ պատրաստ են օգնել ձեզ և լուծել ձեր մի շարք խնդիրներ:

Աղեղնավոր. Հաջող օր է, որը խոստանում է առաջընթաց գործերում և ձեռնտու գործարքների կնքում: Նախկինում ձեռք բերած փորձը չափազանց կարևոր կլինի, ինչի շնորհիվ դուք խուսափեք սխալներ թույլ տալուց; Դուք տրամադրված եք կոնստրուկտիվ, պատասխանատու և միևնույն ժամանակ` վճռական: Ուժեղ է հետաքրքրությունը արվեստի նկատմամբ` դրա բոլոր դրսևորումներով, և նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ հայտնաբերում են ստեղծագործական հակումներ:

Այսօր դուք կարող եք սատարել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդու, օգտակար խորհուրդ տալ կրտսեր ազգականներին: Հիանալի օր է ռոմանտիկ  և զվարճալի ճանապարհորդությունների համար:  

Այծեղջյուր. Այսօր շատ բան փոխվում է աչքի առաջ, ընդ որում ոչ միշտ է ձեզ համար հասկանալի, թե արդյոք օգտակար կլինեն այդ փոփոխությունները: Աշխատեք զուր տեղը չանհանգստանալ, ժամանակի հետ դուք կստանաք բավարար տեղեկություններ, որպեսզի ճիշտ եզրակացություններ անեք: Կարող են իրենց մասին հիշեցնել վաղեմի գործընկերները, նրանց օգնության շնորհիվ դուք կկարողանաք իրականացնել ձեր ամենահամարձակ պրոֆեսիոնալ մտահղացումները:

Օրը զգուշավորություն է պահանջում` դուք սովորականից ավելի հակված եք ռիսկի գնալու, իսկ դրա հետևանքները կարող են տհաճ լինել: Հրաժարվեք ղեկին նստելուց  և սպորտի էքստրեմալ ձևերից:                                             

Ջրհոս. Ամենալավ բանը, որ կա այսօրվա մեջ, դա այն հանգստությունն է, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած գործի: Ուրիշները կարող են անսահման ապրումներ ունենալ և իրար խառնվել, իսկ դուք վերահսկում եք ձեր զգացմունքները, այդ իսկ պատճառով էլ դրանք չեն խանգարում ձեզ աշխատել: Աշխատեք խուսափել ոչ պաշտոնական միջավայրում անիմաստ շփումներից:

Կարգավորվում են ղեկավարության և աշխարհիս ուժեղների հետ հարաբերությունները, հնարավորություն ունեք բարձրանալ կարիերայի աստիճաններով: Դուք ոչ միայն կկարգավորեք ձեր սեփական զգացմունքները, այլև` կօգնեք մտերիմ մարդուն հաղթահարել ինչ-որ ներքին արգելքներ:

Ձկներ. Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Այն հատկապես հարմար է վաղուց մտածված և մանրակրկիտ ծրագրված նախագծերի իրականացման համար: Դուք հաճելիորեն կզարմանաք սեփական շրջահայացության վրա, քանի որ իրադարձությունները զարգանում են հենց’ այնպես, ինչպես դուք նախատեսել էիք: Բավական հաջող են ստացվում պրոֆեսիոնալ փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո:

Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների ու չհասկացվածության իրական պատճառը:

Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան
Ամենադիտված