ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ուզում է Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս թողնել Արցախի խնդրի կարգավորման գործընթացից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ընթացքում, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Հակոբ Չակրյանի հետ։ Հարցին, թե այդ հեռախոսազրույցները ինչ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանի համար Հակոբ Չակրյանը պատասխանել է․

«Այդ հեռախոսազրույցից առաջ էլ Չաուշօղլին էր Լավրովի հետ հեռախոսազրույց ունեցել և անընդհատ այդ հեռախոսազրույցները նշանակում է, որ պատերազմի դեռևս նախապատրաստական փուլում օրակարգ մտած Էրդողան-Պուտին, Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունը առ այսօր շարունակվում է։ Թուրքիան, իհարկե, ուզում է խաղաղապահ զորքերին միանալ։ Այսինքն, Ռուսաստանը Մ4 մայրուղու մի հատվածը վերահսկի, իսկ Թուրքիան վերահսկի այդ մայրուղու հյուսիսային հատվածը։ Բայց այստեղ խնդիրը իրականում Թուրքիան չի, այլ Թուրքիայի նկատմամբ Պուտինի ցուցաբերած բարեհաճ վերաբերմունքն է խնդիրը։ Իսկ թե ինչու է Ռուսաստանը այդ վերաբերմունքը ցույց տալիս Թուրքիային պարզ է, որ Ռուսաստանը ուզում է Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս թողնել Արցախի խնդրի կարգավորման գործընթացից, փոխարենը կարգավորման համար կբերի Թուրքիային, հետագայում նաև Իրանին, որովհետև այս պայմաններում Ռուսաստանի դերը ավելի է մեծանում։ Այսինքն Թուրքիային ներգրավվելը ոչ թե ուղղված է Հայաստանի դեմ այլ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեմ է ուղղված։ Բայց կարծում եմ ոչ Պուտինին ոչ էլ Էրդողանին դա չի հաջողվի»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հարցի կարգավորմանն և Թուրքիայի ներգրավվածությանը վերաբերյալ հարցին թուրքագետը պատասխանեց․

«Եթե Պուտինը Էրդողանին լավագույն ընկեր չհայտարարեր ու սկսած պատերազմի նախապատրաստական փուլից , ողջ պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում չհամագործակցեր Թուրքիայի հետ, ապա Թուրքիայ այսօր այսքան տեղ չէր ունենա։ Այսինքն ի վնաս հայերի Պուտինը և էրդողանը փորձում են դիրքեր ամրապնդել, որ հարավային Կովկասից խնդիրներից դուրս մղեն ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Չնայած Ռուսաստանին որոշ չափով հաջողվել է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս մղել, քանի որ Մինսկի խմբի փաստաթղթում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքերը պետք է տեղակայվեին ոչ թե Ռուսաստանից, այլ միջազգային խաղաղապահ զորքեր պետք է լինեին։ Ոչ լինեն չեզոք գոտուց, իսկ Ռուսաստանը համանախագահողներից մեկն է, ինչը նշանակում է, որ չեզոք լինել չի կարող։ Էրդողանն էլ հենվելով Պուտինի վրա փորձում է Միացյալ նահանգների նախաձեռնություններին դիմակայել։ Որոշ չափով ես անհանգստացած եմ Բայդենի վարած քաղաքականությունից, քանի որ Պուտինը և Լավրովը անընդհատ փորձում են արդարանալ իսկ Բայդենը ոչինչ չի արձագանքում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular